What do you think?

մեռնել փոքր քաղաքում
91 pages
Published October 1, 2019
Ratings & Reviews
Friends & Following
Create a free account to discover what your friends think of this book!
Community Reviews
Displaying 1 - 3 of 3 reviews
March 18, 2022
ես կարող եմ պատմել քեզ
ժամանակի մասին
(սև խոռոչից մինչև մեծ պայթյուն
ու մոլորակների շարժ)
ես կարող եմ պատմել քեզ
ծառերի մասին
կապիկների մասին
պարզագույն պրիմատների
միաբջիջ նախակենդանիների
այն, ինչ եղել է, իբր
ու այն, ինչ կա-մարդը
բայց դու հարցնում ես՝ ինչպե՞ս ապրել
մեծ աշխարհի այս փոքրիկ
քաղաքում
ես կարող եմ պատմել քեզ
ալիքների մասին
ու նրա տակ թաղված նավաստիների
ես կարող եմ պատմել
հարբեցողի պատմությունները
ինքնասպանի խոսքերը
մեռնելուց առաջ
բայց դու հարցնում ես՝ ինչպե՞ս ապրել
մեծ աշխարհի այս փոքրիկ
քաղաքում—
ու ես լռում եմ
ժամանակի մասին
(սև խոռոչից մինչև մեծ պայթյուն
ու մոլորակների շարժ)
ես կարող եմ պատմել քեզ
ծառերի մասին
կապիկների մասին
պարզագույն պրիմատների
միաբջիջ նախակենդանիների
այն, ինչ եղել է, իբր
ու այն, ինչ կա-մարդը
բայց դու հարցնում ես՝ ինչպե՞ս ապրել
մեծ աշխարհի այս փոքրիկ
քաղաքում
ես կարող եմ պատմել քեզ
ալիքների մասին
ու նրա տակ թաղված նավաստիների
ես կարող եմ պատմել
հարբեցողի պատմությունները
ինքնասպանի խոսքերը
մեռնելուց առաջ
բայց դու հարցնում ես՝ ինչպե՞ս ապրել
մեծ աշխարհի այս փոքրիկ
քաղաքում—
ու ես լռում եմ
March 20, 2025
ՔԱՂԱՔԸ
ոտքիդ
մի համար փոքր
կարված կոշիկ
Այ էս կարճ բանաստեղծությունը մի տարի առաջ պատահական ֆիքսեցի այս գիրքը թերթելիս, երբ կանգնած ուզում էի հասկանալ՝ ինչի մասին ա: Էս տողերն էնքան սրտիս կպան, որ, իհարկե, էլ մնացած էջերը չնայեցի ու միանգամից գնեցի գիրքը: Էնքան փխրուն ու զգայուն պոեզիա ա, էնքան սիրուն ա գրված: Ես գիտեմ, որ պոեզիա մենք քիչ ենք կարդում ու գիտեմ նաեւ, որ շատ իզուր չենք կարդում: Երբեմն այ սենց մարդկանց ես բացահայտում, որոնց գրածները կպնում են հոգուդ, ոնց՝ քաղաքը՝ անհարմար ու փոքր, որտեղ ապրելն անտանելի ա, բայց այլ ապրելու տեղ ու ձեւ ուղղակի չգիտես: Ինչքան եմ ես սիրում պարզ բաների մասին գրված զգայուն պոեզիա:
ժամանակը
եթե մի փոքր
երկարեր ժամանակը
ես կգրեի
բոլոր ծառերի մասին
թռչունների անհետացող տեսակների
(նրանց անկումներն ու
վերելքները հատ-հատ)
կովկասյան հովազի
հայկական մուֆլոնի
և կենտավրոսների
որ երբեք չեն եղել
հավանաբար
ես գրում եմ այն մասին
որ կարճ է
անկարելի կարճ է

October 13, 2019
մեռնել փոքր քաղաքում
ապրելուց քաղցր է
մեռնել քեզ համար-
և նամանավանդ ավելի դյուրին
*
բառը բառի վրա –
օրեր են
տողը տողի վրա –
ամփոփվում է
տարին:
քայլի՛ր
երբ բոլորը կախել են
գլուխները
ու քամին խուժում է
վերքերի մեջ ծառի
բաց թող արևին
արձակիր երազներդ
ու ների՛ր
ներիր
բոլոր նրանց
որ քոնը
չեղան երբեք:
բառը բառի վրա –
օրեր են
ու տարին որ
չես ապրել երբեք
ամփոփում է
քեզ
ապրելուց քաղցր է
մեռնել քեզ համար-
և նամանավանդ ավելի դյուրին
*
բառը բառի վրա –
օրեր են
տողը տողի վրա –
ամփոփվում է
տարին:
քայլի՛ր
երբ բոլորը կախել են
գլուխները
ու քամին խուժում է
վերքերի մեջ ծառի
բաց թող արևին
արձակիր երազներդ
ու ների՛ր
ներիր
բոլոր նրանց
որ քոնը
չեղան երբեք:
բառը բառի վրա –
օրեր են
ու տարին որ
չես ապրել երբեք
ամփոփում է
քեզ
Displaying 1 - 3 of 3 reviews