What do you think?

Սարդարապատ
Armenian
560 pages, Hardcover
Published January 1, 1988
About the author
Բագրատ Ուլուբաբյան
5 booksԲագրատ Արշակի Ուլուբաբյան, դեկտեմբերի 9, 1925, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 19, 2001, Եղվարդ, Կոտայքի մարզ, Հայաստան), հայ գրող , պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ: ԽՍՀՄ գրողների միության անդամ 1950 թվականից: ԽՄԿԿ անդամ 1947 թվականից: Հայտնի է Արցախի պատմության վերաբերյալ աշխատանքներով։
Ratings & Reviews
Friends & Following
Create a free account to discover what your friends think of this book!
Community Reviews
Displaying 1 - 3 of 3 reviews
June 1, 2023
Շատ կարևոր եմ համարում նման վեպը, որտեղ նկարագրվում է մեր հաղթական ճակատամարտի մանրամասները։
Բայց հեչ չեմ հավանում, որ նման կարևոր թեմայի կողքին ինչ-որ լիրիկական կամ պաթոսային կամ հպարտ կամ պարծենկոտ բաներ եմ տեսնում, լրիվ տպավորությունը կորչում է, պատմական անցքի կարևորությունը խամրում է էս էժան բաների կողքին... Չգիտեմ, պատմավեպը թերևս ամենակարևոր ու ամենապատասխանատու ժանրն է, որի ամեն մասնիկը պիտի ծառայի պատմության ճիշտ ընկալմանն ու սերունդների մոտ ցանկություն ծնի ավելի խորությամբ ուսումնասիրել նյութը...

May 15, 2025
Սարդարապատի ճակատամարտի մասին գրել և գոնե մեկ անգամ չհիշատակել Քրիստափոր Արարատյանի անունը, մինչդեռ տասնյակ էջեր նվիրել Բեկ-Փիրումյանների տոհմին՝ հասնելով մինչև նրանց ապու-պապու պապ Փիրում Ապերին և նկարագրելով դրվագներ, որոնք որևէ առնչություն չունեն 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած պատմական իրադարձությունների հետ: Գեներալ Սիլիկյանը ներկայացված է մի կերպարով, որը կարծես որոշումներ կայացնելու փոխարեն սպասում է աստղաբանի խորհրդին, իսկ Նազարբեկյանը պատկերվում է որպես վախկոտ, ում ռազմավարական շարժերը հիշեցնում են շախմատի պարտիա, որտեղ զինվորին նահանջ տալն արդեն իսկ սխալ մեկնաբանված քայլ է։ Սատիրիկ երանգը այս կերպարների շուրջ այնքան ընդգծված է, որ ընթերցողին մնում է միայն չմոռանալ թե որ կայսրությունում է լույս տեսել այս գիրքը։
Անշուշտ, զգացվում է մեռնող կայսրության (ԽՍՀՄ) գրաքննության ոգին...
Մնացած հետևությունները թողնում եմ ձեզ։ Ամեն դեպքում, պատմավեպը բարդ և զգայուն ժանր է, որը պահանջում է և գրական վարպետություն, ինչը հեղինակը միանշանակ ունի, և պատմական պատասխանատվություն: Թեմային ընդհանուր ծանոթության համար՝ վատ գիրք չէ: Գեղարվեստական մասով 4.5/5, պատմական՝ 3.5-4/5:

November 16, 2020
Միակ գիրքը, որ կարողացա կարդալ պատերազմի ընթացքում։ Գիրքը իհարկե 5/5, բայց էս օրերին լրիվ ուրիշ էմոցիաներ էր տալիս։ Շատ ժամանակ ինձ թվում էր, որ ոչ թե 100 տարի առաջվա պատմություն եմ կարդում, այլ մեր օրերի։
Displaying 1 - 3 of 3 reviews