Իրականում չեմ հասկանում, թե ինչի որոշեցի գիշերվա կեսին էս տխուր, շատ տխուր պատմվածքը կարդալ, բայց զգում էի, որ կարիքը ունեմ վերընթերցելու։
Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ շատ են եղել մեծասահակներ, որոնք ինքնակամ հրաժարվել են լքել հայրենի բնակավայրը ու հենց այնպես այն թողնել թշնամուն։ Ու բոլորիս հայտնի ա, թե էդ տատիկ-պապիկների ճակատագրերը ոնց ա ավարտվել։ Երևի իրենց բարեկամները վերջում Հաճի աղայի զգացողությունն են ունեցել։
Սա վերընթերցում էր,առաջին անգամ դպրոցական տարիքում եմ կարդացել ու տենց էր պետք որովհետև սա դպրոցական ծրագրումա: Իրական ես հիշում էի,որ շատ տպավորվել էի,բայց էս անգամ սրտի ծակոցով եմ կարդացել,ահավոր ծանր էր: Ախր շատ տիպիկ էր ու մինչ օրս էս նույն վիճակնա,բան չի փոխվել: Երբ վերջացրի հիշեցի,որ Արցախից տարհանվելու ժամանամ մի ընտանիք իրա 90 տարեկան տատիկին թողել ու եկելա: 🥺 2023թ. բան չի փոխվել...
Այս ստեղծագործությունը իմ ամենասիրելի ստեղծագործություններից է։ Ավելորդ լինելու զգացումը, ինչպես տեսանք կործանիչ էր։ Իրականում շատ բան կարելի է ասել, բայց ափսոս բառերը փոքրն են այս սեղծագործության իմաստությունը արտահայտելու համար...