Jump to ratings and reviews

Վայրի թութը

Հումայդան Յունեսի այս վեպը իր պոետիկ լեզվով, հարուստ կերպարներով և հերոսների ներաշխարհի նրբազգաց պատկերումով գրավում է նույնիսկ ամենափորձառու ընթերցողին։ Պատմությունը հորինվածք է, մտացածին է նաև գլխավոր հերոսուհու՝ Սառայի կերպարը՝ խոստովանել է հեղինակը։ Բայց ներշնչման համար հիմք է հանդիսացել ընտանեկան պատմությունից մի դրվագ. գրողի պապի երկրորդ կինը հեռացել է տնից անհայտ ուղղությամբ՝ փախչելով դաժան նահապետի բռնակալությունից։

176 pages, Hardcover

First published January 1, 2004

Loading...
Loading...

About the author

Ratings & Reviews

What do you think?

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
6 (31%)
4 stars
7 (36%)
3 stars
5 (26%)
2 stars
0 (0%)
1 star
1 (5%)
Displaying 1 - 6 of 6 reviews
Profile Image for Dató.
158 reviews27 followers
February 7, 2022
Շատ ծանր գործ էր, ու, դժբախտաբար, իմ համար ոչ ցանկալի ժամանակաշրջանում կարդացի։

Մինչև վերջին էջը շատ տխուր ու անհասկանալի հոգեվիճակում եմ եղել. գրքում արծարծվում են էնպիսի թեմաներ, որոնց մասին ես շատ եմ մտածում հատկապես վերջին ժամանակաշրջանում։ Ու էդ մտածմունքները բնավ դրական ազդեցություն չեն ունենում վրաս։

Հաստատ երկրորդ անգամ էս գործը չեմ կարդա։
Profile Image for arsen hakobian..
261 reviews1 follower
July 9, 2020
Սահուն լեզվով գրված, թեթև հետաքրքությամբ կարդացվող գիրք։
Profile Image for Arevik Poghosyan.
3 reviews4 followers
January 10, 2023
Էս գիրքը ամենօրյա անկանգ վազքի սանձ է, որ դանդաղացնում է ժամանակը և օրը` երկարացնում։ Մի բան հաստատ է` երբ անցյալում տնկած թթենին չենք խնամում, այն անպայման վայրի թթի է վերածվում ու ծակծկում մեր հոգին։ Կարդացեք անպայման, անգամ, եթե չդառնա ձեր ամենասիրելի գիրքը, հաստատ ձեր ափը կլցնի գեղեցիկ էմոցիաներով, հանդարտ տխրության շղարշ ունեցող հանգստությամբ։
Profile Image for Lilit Gabrielyan .
6 reviews
June 4, 2025
Լիբանանցի գրող Հումայդան Յունեսի այս վեպը նուրբ գրելաոճով, պոետիկ լեզվով մտածելու տեղիք է տալիս այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին են հասարակություն-ընտանիք-երեխա փոխհարաբերությունները, միայնությունը, վախը, ինքդ քեզնից փախչելն ու ինքնության փնտրտուքները։
Գլխավոր հերոսուհին ամբողջ կյանքում փնտրում է կորած մորը, ու դրանով իսկ փորձում գտնել ինքն իրեն։
Գիրքը մասնակիորեն նկարագրում է նաև նահապետական տան, հոր դիրքի, բռնապետի կերպարի լիբանանյան իրողությունները։
--------------------------------------------------------------------------------
• Մտածեցի, որ գուցե այդպես է կառուցվում մեր կյանքը՝ մեզանից անկախ, առանց մեր ցանկության։

• Ես կարոտեցի նրան, երբ նա գնաց, կարոտեցի նրա ձայնը լսելուն, նրա նամակները կարդալուն, ուզեցի ջրել այս կարոտը սիրո դարպասների միջով։ Աչքով ու ականջով։ Երբ վերջին անգամ վերադարձավ, ես արդեն ձանձրացել էի։
Profile Image for Jea Yan.
110 reviews3 followers
March 11, 2022
Չգիտեմ` ինչ կարծիք ունեմ էս գրքի մասին։ Rating տալն էլ էր դժվար 3֊ը ցածր էր, 5֊ը բարձր։
Մի խոսքով, տարօրինակ զգացողություն ունեմ էս գիրքը կարդալուց հետո։(։)
Displaying 1 - 6 of 6 reviews