Հրանտ Մաթեւոսյանի «Անտիպներ» երկհատորյակը հնարավորություն կտա ընթերցողին վերստին անդրադառնալու սիրելի հեղինակի ստեղծագործությանը, անտիպ գործերի միջոցով նորովի առնչվելու Հրանտ Մաթեւոսյանի նաեւ հետանկախության շրջանի գործերին եւ դրանց օգնությամբ վերաիմաստավորելու մեր վերջին տասնամյակների իրականությունը: Երկրորդ հատորում զետեղված է «Տախը» վեպը, որի հրատարակմամբ՝ կտրվում է «պորտալարը արարողի ու արարվողի» միջեւ: «Տախը» գրողի երկու տասնամյակի տքնանքն է, որը ասես «լրացնում» է այլ գործերում եղած «բացը» եւ «սնվում» նույն այդ գործերից («Մեսրոպ», «Անձրեւած ամպեր») եւ իրենով իսկ շատ ավելի մեծ քրոնոտոպային ընդգրկում ունի. Ծմակուտն ավելի է ընդլայնվում, ժամանակն՝ ավելի ծավալվում, փարատելով հեղինակի վաղեմի կասկածը՝ թե ինքը վարանում է իջնել ժամանակի խորքեր:
Hrant Matevosyan (Հրանտ Մաթևոսյան, Грант Матевосян, Hrant Matevossian) was born in Ahnidzor village near Alaverdi, Lori in 1935. He studied at the village school. He received his higher education in Yerevan State Pedagogical Institute after Khachatur Abovyan. Later Matevosyan graduated from Moscow Higher Screenwriting Courses. He began his literal activity in the 1960s.
Matevosyan is the only of Armenian novelists, who was awarded the State Prize of the former USSR. His works have been translated into different languages.