Հրատարակությունը ներառում է հեղինակի տարբեր տարիներին գրված և հրապարակված պատմվածքներն ու ակնարկները։ Սպարտակ Ղարաբաղցյանի գրքում հայեր են, այստեղ՝ Հայաստանում, նաև օտար երկրներում ապրող հայեր, որոնց համար բնորոշը մեռնելը չէ, անգամ Դեր-Զորում՝ ապրելը:
Հավես ժողովածու է, եթե ուզում եք թաթախվել հեղինակի աշխարհում, ապրել հեղինակի աշխարհով, որը հեղինակի մանկությունն է, մտորումները, աշխարհայացքը։ Շամշադինը կտեսնեք, Փոս-Երևանը, էսպիսի Երևան երևի շատ-շատ քչերն են տեսել, հետո Հալեպը կտեսնեք, հետո ակնարկներ ու էսսեներ, 1980-ականների Հայաստանը։ Գրքում իրականում մի քանի ժողովածու է, ու երևի ամեն մի ընթերցողի քիմքին ու սպասումներին ու ակնկալիքներին համապատասխան կարդալու բան։ Էլեկտրոնային գիրքն անվճար, Յավրուհրատում։