Օմար Խայամը (1040-1129) Իրանական պոեզիայի փառքը հանդիսացող չորս նշանավոր բանաստեղծներից մեկն է (Ֆիրդուսի, Սաադի, Հաֆեզ, Խայամ): Լինելով իր ժամանակի անվանի գիտնականներից մեկը, նա այսօր, հատկապես իր քառյակներով, հայտնի է ամենից առաջ որպես արևելյան մեծանուն իմաստուն, և արդեն քանի հարյուրամյակ ողջ աշխարհում հետաքրքրությունը չի մարում նրա անձի ու ստեղծագործության հանդեպ: Մեզանում ևս, դեոևս 19-րդ դարասկզբից, թարգմանիչները անդրադարձել են Խայամին, բայց, ինչպես փորձը ցույց է տալիս, համաշխարհային գրականության նշանավոր ստեղծագործոկթյունները ժամանակ առ ժամանակ թարգմանիչներին հիշեցնում են իրենց մասին, «ստիպում» նոր թարգմանութքուններ անել՝ տվյալ ժամանակի ըմբռնումներին, լեզվամտածողությանը ավելի հարազատ: Այնպես որ անսպասելի չէ բանաստեղծ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության և Ս Էջմիածինի «Կանթեղ» թարգմանական մրցանակի դափնեկիր Լևոն Բլբուլյանի անդրադարձը Օմար Խայամի նշանավոր քառյակներին։