Հաջողակ գործարար, տաղանդավոր նկարիչ, խուզարկու. վեպի «ստախոս» հերոսը տարբեր դիմակներով ճանապարհորդում է Գերմանիայից Ավստրիա, փորձում այս ճանապարհով փախչել ներկայից ու իր ճակատագրից, մոռանալ անցյալն ու երջանիկ լինել։ Արկածային ու գերբնական տարրերով, հոգեբանական նուրբ պատկերներով, հետաքրքիր զարգացմամբ ու անակնկալ ավարտով այս վեպը կլանում է առաջին էջերից ու բաց չի թողնում ընթերցողին մինչև անսպասելի ավարտը։
Որքան հնարավէր է շատ բան եմ ուզում գրել գրքի մասին։
Հերոսը`ՍՏԱԽՈՍԸ, կարելի ասել մեր բոլորի մարմնավորումն է մեկ կերպարում։ Վստահաբար կասեմ չի լինի գեթ մեկ ընթերցող որ իրեն չասոցացնի Ստախոսի հետ։
Հիանալի գործ էր։ Մանրակրկիտ աշխատած ամեն մի դրվագի վրա։ Այսպիսի գիրք, որ կարողանաս նման կերպ ապրումակցել հերոսին դժվար է գտնել։ Սա այն եզակիներից էր, որ կարող եմ ասել ամեն բան աննկարագրելի կատարյալ էր։
Վեպը իսկապես ավարտվեց անսպասելի։
Իսկ վեպի որոշ հատվածներում հայ ընթերցողը եթե նույնիսկ չիմանա որ գրողը հայ է հաստատ գլխի կընկնի։ Չնայած որ հեղինակը ամեն կերպ ջանացել է դա ի ցույց չդնել։
Կցանկանայի հիշողությանս վերջին մի քանի ժամերը ջնջել որ նորից կարդամ ու վերապրեմ ամբողջը... Պարզապես կասեմ` սքանչելի գործ էր...
Լևոն Նեսի չորրորդ գիրքը, որն այս հեղինակից կարդացածս առաջին գիրքն ա ))
Էս գիրքը շատ հավանեցի, միշտ փորձել եմ նման գրքեր կարդալ, բայց երբեք չի ստացվել էս ժանրը։ Իսկ էս գիրքը բացառություն էղավ, որովհետև գրելաոճը դուրս եկավ. դեպքերը շատ լավ ա նկարագրված, պարզ լեզվով ու ամենակարևորը՝ հետաքրքիր։
Գիրքը շատ խորը իմաստ ուներ, չնայած առաջին անգամից ամբողջովին չըմբռնեցի։ Երևի պետք կլինի նորից կարդալ))