«Աննան Կանաչ կտուրներից» վեպը, 1908 թվականի առաջին հրատարակությունից ի վեր, դարձել է համաշխարհային բեսթսելեր։ Վեպը վաճառվել է ավելի քան 50 միլիոն օրինակով և թարգմանվել 36 լեզուներով։
Կանադուհի Լուսի Մոդ Մոնտգոմերիի այս ստեղծագործությունը բազմիցս էկրանավորվել է, այդ թվում` PBS, The Disney Channel և Netflix ընկերությունների կողմից՝ վաստակելով թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների սերն ամբողջ աշխարհով։ Վեպը գրվել է բոլոր տարիքի ընթերցողների համար, սակայն առավել մեծ ճանաչման արժանացել մանկական գրականության ոլորտում։
Այն պատմում է մի որբ աղջնակի՝ Աննա Շիրլիի մասին։ Մեթյու և Մարիլա Քաթբերտները՝ միջին տարիքի քույր և եղբայր, որոշում են տղա որդեգրել, ով կօգներ Էվոնլի մտացածին գյուղում գտնվող իրենց ագարակի աշխատանքները վարելիս, սակայն տեղի է ունենում սխալմունք, ու նրանց մոտ են ուղարկում կարմրահեր, խելացի ու երազկոտ Աննա Շիրլիին։ Վեպում ներկայացված են Աննայի արկածները Կանաչ կտուրներում, որտեղ աղջիկը վերջապես գտնում է իր տունը։
Չնայած հիմքում ընկած տխուր նոտային՝ շատ լուսավոր գիրք ա: Երգեցիկ ու գեղագիտական հաճույք պատճառող լեզվով է գրված, բրավո հեղինակին և իհարկե թարգմանչին: Երբ գրեթե կեսը կարդացել էի, չէի սպասում,որ այսքան կսիրեմ,հատկապես Աննային: Մտածում էի նույնիսկ երկու աստղի մասին))) Սկզբում ձանձրացա Աննայի շատախոսությունից,որ անվերջանալի էր, Բայց հետո զգացի,որ առանց դրա չէի կապվի Աննայի կերպարի հետ այնքան,ինչքան հիմա եմ կապված, ու չէի ճանաչի նրն որքան պետք էր: Եղել են պահեր,որ հուզվել եմ մինչև նույնիսկ արտասվել,հերոսուհու հետ ուրախացել եմ, տխրել ու հիմա էլ մի տեսակ ափսոսանքով բաց եմ թողնում: Կարդացեք, հիանալի ստեղծագործություն է:
Աննայի կերպարը սկզբից շատ էր ազդում։ Խոսում, խոսում, խոսում չէր հանգստանում։ Թեման լավն էր։ Ժմնկաշրջանն իսկը իմ ուզածն էր։ Կարդալուց հետո եմ իմացել, որ էն թրենդ դարձած Anne with an Eն էս գրքի հիման վրա ա նկարահանվել։ ( ի դեպ, էդ ինչքան շատ կա էս գրքի մասին պատմող ֆիլմ ու սերիալ, ապշելու ա) Սերիալը լավն էր, բայց գիրքն էդքան էլ լավ առաջ չէր գնում ու հետաքրքրությունը շատ էջերում էր կորում։ մի խոսքով ստանդարտ թինեյջերական բան էր ։/
Գիրքը գրված է գեղեցիկ լեզվով։ Հեշտությամբ ու կարճ ժամանակում կապնվեցի հերոսների հետ։ Ընթացքը կլանող էր ու հաճախ անսպասելի շրջադարձներով։ Վերջաբանը պատկերացնում էի առավել հագեցած, քան իրականում կար, բայց այն, այնուամենայնիվ, գրքին արժանի վերջաբան էր։
Ինչքան տխուր ա, որ դպրոցական տարիներին սենց հրաշք գործեր չեմ կարդացել:
Մեկ-մեկ տխուր, բայց թեթև, բարի ու դրական էմոցիաներ պարգևող գիրք էր:
Որբ Աննան սխալմունքի արդյունքում հայտնվում է Մեթյուի ու Մսրիլայի մոտ, որոնք որոշել էին տղա որդեգրեին, սակայն գալիս է Աննա Շիրլին: ————————————————————— - Դե, դե, լացելու կարիք չկա: - Կարիք ԿԱ, - աղջիկն արագ բարձրացրեց գլուխը, ու երևացին արցունքոտ դեմքը և դողացող շուրթերը: - Դուք նույնպես լաց կլինեիք, եթե որբ լինեիք և գայիք այն տեղը, որը, ինչպես կարծում էիք, դառնալու էր Ձեր տունը, և հանկարծ իմանայիք, որ Ձեզ չեն ցանկանում պահել, քանի որ տղա չեք: Օ՜, սա իմ կյանքի ԱՄԵՆԱՈՂԲԵՐԳԱԿԱՆ պահն է: ————————————————————— Աննային՝ իր դրական տեսակով ահավոր սիրեցի, ճիշտ ա՝ մեկ-մեկ իր չաչանակ ու ձախորդ տեսակը ազդում էր, բայց դա էլ տալիս էր գրքին էդ համն ու հոտը:
ահավոր վառ երևակայությամբ, նպատակասլաց, իր ասածին, շիտակ խոսքով ու իր տեսակին հավատարիմ մնացող աղջնակը ահավոր սրտիս կպել ա: Նաև հավանեցի Մարիլայի կերպարը՝ խիստ ու սիրալիրի համադրությունն ահավորգեղեցիկ էին միաձուլվում նրա մեջ: Ուսուցողական կլիներ, եթե դպրոցական տարիների լինեի, բայց հիմա չէ, զուտ բարի պատմություն էր, որի կարիքը բոլորս ունենք:
Գիրքը ընտանեկան արժեքների, նպատակների իրականացման, ընկերասիրության, սիրո ու հավատարմության մասին ա:
Գիրքն ավարտվեց էն մասում որում պետք էր ու չձանձրացրեց։
Եթե թեթև ու բարի գիրք եք ուզում, ապա սա հենց ձեզ համար ա։
Ամենաբարի գրքերի շարքից) Մի շատախոս աղջնակի պատմություն, ով իր երազկոտ էությամբ ու բարությամբ գրավում է բոլորին։ Հիմնականում ժպիտը դեմքիս եմ կարդացել, խորհուրդ եմ տալիս։