Jump to ratings and reviews
Rate this book

P/F

Rate this book
Արամ Պաչյանի P/F-ը հատվածային վեպ է։ Գրքում հանդիպում են հին ու նոր Երևանը, Գետառը, անհետացած տրամվայը և «մենակ» տեսակի մարդը, որ փնտրում է իրեն իր հիշողությունների քաղաքում, իր զգացողությունների մեջ և ապագայի երազանքներում։ Վեպը հեղինակը նվիրում է Ձեն-բուդդայական դպրոցի իր ուսուցիչներին և գրքի տոնայնությունը ճիշտ համապատասխանում է այդ փիլիսոփայությանը։ Վեպի բոլոր հատվածները փոխկապակցված են, սակայն դրանց հերթականությունը բոլորովին կարևոր չէ և զուտ պայմանական է։ Վեպը մի շնչով կարդալուց հետո, այն ավելի դանդաղ վերընթերցելու ցանկություն է առաջանում։ P/Fը նոր վեպ է ու նոր մոտեցում կյանքի մասին մեզ հուզող հարցերի պատասխանների որոնում։

148 pages, Hardcover

First published September 1, 2020

1 person is currently reading
71 people want to read

About the author

Aram Pachyan

14 books78 followers
Aram Pachyan is an acclaimed writer of new generation, with several awards and prizes, including the honorable Presidential Prize for Literature. His first novel Goodbye, Bird has become a national bestseller in 2012 and is still in the top lists of bestselling literature. Currently he is a journalist and columnist at "Hraparak" newspaper. The play I am a vegetarian was staged recently based on his novel Goodbye, Bird and a musical piece Pachyan Frangments by composer Aram Hovhannisyan, based on Pachyan’s flash fiction book was written and performed in the US.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
47 (51%)
4 stars
18 (19%)
3 stars
14 (15%)
2 stars
9 (9%)
1 star
4 (4%)
Displaying 1 - 27 of 27 reviews
Profile Image for Byurakn.
Author 3 books75 followers
November 7, 2020
Պաչյանի P/F-ն Երևանում մեծացած ու Երևանը կարոտածիս համար հենց էն էր, ինչ պետք էր կարդալ էս իրավիճակում։ Գիրքը Երևանն է որ կա՝ հատվածավորված, փոփոխական, բազմաշերտ, սրճարաններով, փողոցներով, ցեխոտ ձյունով, այլևս գոյություն չունեցող Գետառով ու միայնությամբ։ Պաչյանն ընթերցողին Երևանով զբոսանքի է տանում, անցկացնում էնպիսի ծակուծուկերով, որոնցով միայն Երևանը ոտքից գլուխ ճանաչող, տարիներով քաղաքը ոտքի տակ տված, բոլոր սրճարանները հերթով այցելած մեկը կիմանա։ Հերոսի հետ անցնում ես էդ բոլոր տեղերով ու հերթով կարոտդ առնում։

Ամենից շատ Պաչյանի լեզուն եմ սիրում։ P/F-ն էլ բացառություն չէ, էստեղ էլ հայերենն էնպիսի վարպետությամբ է օգտագործում, որ բոլոր նորարարություններն ականջդ շոյում են, ուզում ես նորից ու նորից կարդալ, երբեմն նաև բարձրաձայն, որ լսես լեզուն։ Պաչյանի հայերենը շնչում է, կենդանի է, միևնույն ժամանակ՝ յուրօրինակ ու հաճելի, ինչը ժամանակակից հայ գրականության մեջ բացառիկ համադրություն է։

Profile Image for մարիօ.
65 reviews13 followers
September 23, 2021
Երբ էս գիրքը վերցնում էի կարդալու, կյանքում չէի մտածի, որ հավանելու եմ, ավելին՝ սրտանց սիրեմ ու հավատամ ամեն մի նախադասությանը, էդքան հարազատություն ու ջերմություն զգամ տողերի մեջ։ Պաչյանի նկատմամբ վերաբերմունքս միշտ միանշանակ էր՝ ես չեմ սիրում իրան ու վերջ, բայց էս գիրքը շատ հուզական, անկեղծ ու լավն ա, դա չեմ կարող չխոստովանել ու արժանի գնահատել։
Շատ զգացվում ա, որ ահագին ազդված ա Ռուբեն Ֆիլյանից ու իր ոճի մեջ գրված, բայց դե դա միայն օգնում ա տեսնել ու զգալ հույզերն ու ապրումները, հիշողություններն ու տողատակերը, որ դրված ա գրքում։ Քաղաքի ու երիտասարդության շունչ կա գրքի մեջ, երբ կարդում ու ինքդ քեզ գտնում ես մեջը։
Profile Image for arsen hakobian..
256 reviews
July 10, 2021
օօ հօ հօ
չէի ասի, որ եվրոպական գրական մրցանակի արժանի ա P/Fը, այլ ոչ թե ԾԻՏԸ, բայց դեե... պաչյան ա ի վերջո ։դ

նախ. թղթի որակը անհամեմատելի լավն ա։ ընդհանրապես նկատել եմ, որ Էջ հրատարակչության թղթի որակները սուպեր-լավն են։ վերնագիրն ա սիրուն ու ճիշտ ընտրված։ կարմիրն ա ամենից շատ գրավել, կազմն էլ ա հաջող։ բայց... էջի վրա հազիվ 5 տող գրած բան լինի (մենակ վերջին էջն ա 2 ամբողջական էջ)։ մտքերի տեղատարափ ա, գնում ու չի վերջանում, հոսող գիրք ա էսպես ասած։ հետաքրքիր տեղեր շատ ունի, էլի նույն ճնշող, ուղեղ բռնաբարող վիճակն ա պաչյանի մոտ։ ոբշմ հավանել եմ ու, հա՛հ, իմ ամենասիրած հայ ժամանակակից հեղինակն ա։

աչք եմ փակում ամեն ինչի վրա։ մյուս գործերին եմ սպասում ։
Profile Image for Artavazd Yeghiazaryan.
117 reviews1 follower
December 13, 2021
դու առնում ես պաչյանի նոր գիրքը, պատվիրում ես։ նա պատվիրում է։ գիրքը պատվիրում է։ դու անհամբեր ես ինչպես գրքի կարմիր մակերևույթին դաջված պ-ն ու ֆ-ն։

սա վեպ է։ վե՞պ է սա։ իսկ պ/ֆ-ն արա՞մն է, թե՞ վեպն է։

դու տարակուսած ես կարդում, քանի որ քեզ մանկուց սովորեցրել են, որ վեպը պետք է ունենա հերոս, սյուժե, մեծատառեր ու կետադրություն։ նույնը սովորցրել են նաև զանգվին, որ հոսում է կիրճում ու մեր երազներում։ իսկ ո՞վ ասաց, որ ճիշտ են սովորեցրել։ գուցե վեպին պետք չե՞ն սյուժե, հերոսներ ու առավել ևս կետադրություն։ դու լցնում ես սառը սուրճը ու նստում գետառի կողոսկրին։ գետառը հոսում է։

րևան
աչյան

գուցե սա իրոք վեպ է, իսկ մենք դեռ չգիտենք։ ե
ս
ի
մ

ծիտը թռավ։

\\\\\

հ․գ․ Պաչյանի շատ վաղուցվա երկրպագուն եմ, ու անկախ պ/ֆ-ից ունեցած տպավորություններից շարունակում եմ շատ սիրել ու սպասել նոր գործերին։
Profile Image for Grigor Grigoryan.
129 reviews6 followers
June 4, 2021
...օկ, ես գրականությունից բան չեմ հասկանում 😎
Profile Image for Anna Gevorgyan.
17 reviews9 followers
May 8, 2021
P/F-ը ընթերցողի առաջ բացվում է որպես պատմություն ոչնչով ու անգամ անմիջապես գուժում նրա ավարտը, բայց պատմությունը շարունակում է հոսել հաջորդող էջերին ու հոսում է դառնանուշ, փշոտ, բայց զուլալող հոսանքներով։ Հոսում է մի քաղաքում, որ ասես օտարացել է ինքն իրեն, ինքն իրեն բանտել, բետոնել ու խեղդել։ Ու քանի որ "լավ չէ քաղաքի համար, եթե նա իրավունք չունի լինելու ու մնալու ինքը, եթե նա ինքն իրենից դուրս է" (Բյոլ), քաղաքում ու քաղաքով ապրող գրքի հերոսը անվերջ դեգերումների մեջ է՝ ինքն իր ու քաղաքի ես-ը վերագտնելու։ Քաղաքի հիշողության ու անտեսված հուշերի, ճնշող ներկայի ու անթռչուն ապագայի պատկերներում կարճ պատումների միջոցով ընթերցողի առաջ նեղլիկ փողոցների խորքեր են բացվում՝ միայնությամբ, թախիծով, սիրով ու ատելությամբ, սպասումով ու ափսոսանքով լի խորքեր, որ շարունակում են ալեկոծ իրենց հոսանքը անտարբերության ու հեգնանքի հաստ շերտերի տակ անգամ։ Ու թեև ամեն ինչ հալում է, ու տրամվյան էլ չկա, բայց երևանցիները դեռ ողջ են ու իրենց այդ ողջ լինելը տարածում են գետառով մեկ՝ փակված, բայց հրաբխի պես իր ժամին սպասող այն գետի, որի մեջ նույնքան կեղտ ու կեղծ, սեր ու սեպ են լցրել, որքան քաղաքի փողոցներով հոսող մեր հոգիների մեջ․․․Ու գրքի էջերով հոսող Սևի հոգին ամեն էջում փնտրում է իրեն, ու փնտրում այնտեղ, որտեղ ամեն օր կրկնում են իրեն։ Գիրքը քաղաքին նայում է տխուր այն հայացքով, որով Սևը նայում էր այն աղջկա աչքերին, որովհետև գիտեր, որ վերջին անգամ է տեսնում նրան, վերջին անգամ նույն փողոցի նույն հատվածում, բայց լուռ, և ուրեմն նոր փողոց ու նոր աշխարհ հորինելով։ Ու թեև ջրամբարը, որի անւոնը ծով էր դրել, լրիվ դատարկել էին, բայց այդպես էլ չէին հաջողացրել դատարկել Սևի ծով- ապրումները, որ մարմնանում են պատուհանից ներս լցվող կապույտ լույսի մեջ։ Ու թեև հերոսի համար միայն մի ելք է մնացել՝ բռնել նրա հետագիծն ու քայլել մինչև ուժասպառ լինելը, բայց շարունակում է օրը դիմավորել թարմ տեսքով՝ սիրուն հագնված, ժպիտը դեմքին, որպես օրվա կեղծավոր զավակ։ Ու թեև որպես հատու խոստովանություն հերոսը վկայում է, որ իր մեջ ոչ ծով ունի, ոչ օվկիանոս ու փակ է անծիր տարածությունների համար, բայց ամեն տողից օվկիանոսային բազմերանգություն է բուրում, ու ծովային ալեկոծություններ են սուրում, ու անծիր տարածությունների քամի է խփում դեմքիդ։ Ու գետառի հետ երկխոսությամբ ավարտվող գիրքը նեղոսի չափ երկար մենախոսություն է թողնում ընթերցողին՝ Րևանի մասին ու իր ներսի չՐևացող ալեկոծությունների մասին․․․
Profile Image for მწვანე კოღო.
133 reviews11 followers
September 20, 2025
ეს ავტორი ლიტერატურული ფესტივალის პროგრამიდან მომხვდა თვალში - არასდროს გამიგია და დავინტერესდი.

წიგნი თარგმნილა ქართულად და სანამ ვიყიდდი, ერთი ლექსი თუ მოთხრობა თუ ესე თუ ნაკვესი წავიკითხე და მივხვდი, რომ მარტივ ტექსტთან არ მექნებოდა საქმე.

რამდენიმე სათქმელი მაქვს და სათითაოდ ვიტყვი:

* - არსებობს წიგნები, რომლებიც არასწორ დროს წავიკითხეთ და გვიფიქრია, სწორ დროს რომ წაგვეკითხა, რა კარგი იქნებოდაო. ეს წიგნი რომ არასწორ დროს წამეკითხა, ძალიან დამწყებოდა გული და ვინანებდი, ასეთი კარგი ტექსტი რომ გავფლანგე, მაგრამ საბედნიეროდ, ისეთ დროს წავიკითხე, როცა მჭირდებოდა კიდეც რაღაც მსგავსი.

* - ერევანში ყოფნისას სულ მეფიქრებოდა, როგორ ჰგავს ერთმანეთს თბილისი და ერევანი. ამ წიგნის კითხვის დროს არ მშორდებოდა შეგრძნება, რომ ნაცნობ ქუჩებში დავდიოდი (მერე რა, რომ აქ მტკვარია და იქ გეტარი).

* - წინა პუნქტის გაგრძელებად იმას ვიტყვი, ეს წიგნი დასრულებისას რას მივამსგავსე - ხანდახან, როცა თავს ძალიან ცუდად ვიგრძნობ ხოლმე, ჩემს თავს გასართობს ვუფიქრებ - მარტო დავდივარ ქალაქში, იმ ქუჩებში სადაც წლები მივლია და ისე ვიქცევი, თითქოს პირველად ვიყო, პირველად ვხედავდე ამ ყველაფერს. თან გაოცებული ვარ, თან მეზიზღება.

* - წიგნის ბოლო გვერდის წაკითხვიდან 2 საათში ავტორი გავიცანი. გავიცანი არასწორი სიტყვაა ალბათ, ის ლაპარაკობდა და მე სადღაც დარბაზიდან ვუსმენდი, საინტერესო რაღაცები თქვა და მათ შორის იმას გამოვარჩევდი, რომ „რავი რა, დავწერე” ელფერი ჰქონდა ყველაფერს და ამაზე ნამდვილს ალბათ ���წერალი ვერაფერს გეტყვის. სინამდვილეში, დანარჩენი პოზაა.

* - წიგნზე ხელი მოვაწერინე, კოღო როგორც იქნება სომხურად, ისე მომიწერე-მეთქი, ძალიან გაერთო იმ ფაქტით რომ კოღოს მეძახიან - მე, როგორც ბეჯითი მკითხველი კმაყოფილი ვარ, რომ ავტორი გავაცინე. დღე შედგა.

მოკლედ კი, ძალიან ტოპ საკითხავია, რომელსაც ალბათ კიდევ ბევრჯერ მივუბრუნდები.

„და ჩიტმა თქვა
ჭვავსვსვსშშააააჩაჩაჩაჩაჩჩჩჭჭჭჭსსუუუ
და მე ვუპასუხე
ბოდიში”
Profile Image for Vahakn Keshishian.
14 reviews10 followers
October 25, 2020
Առաջին գիրքն է որ կը կարդամ Պաչեանէն, չնայած որ ուրիշ գիրք մը շատոնց առած եմ, բայց բնաւ չեմ կարդացած։ Գիրքին մէջ կային բաժիններ որ չհասկցայ, կարծեմ կու գայ ժամանակակից Հայաստանեան գրականութեան իմ շատ ծանօթ չըլլալէս։ Բայց ընդհանրապէս հասկցայ եւ բաժիններ կայ որ նոյնիսկ շատ սիրեցի։
Ամենէն շատ սիրեցի հեղինակին յարաբերութիւնը իր քաղաքին, Երեւանի հետ։ Երեւանի ծակ ու ծուկին մասին իր ըսածները ցոյց կու տան թէ ինք որքա՜ն կը սիրէ իր քաղաքը, իր թաղամասը։ Տպաւորութիւնը ունեցայ որ Արաբկիրի շրջանին մասին ուրիշ տեղերէ շատ աւելի գրած է, ես ալ Արաբկիր կ՚ապրիմ, ուրեմնա այս պատճառով ալ շատ սիրեցի գրիքը։
Գետառի շուրջ իր ափսոսանքը եւս կը կիսեմ։ Կը յիշեմ երբ տակաւին նոր եկած էի Երեւան, եւ տակաին շատ վարժուած չէի, զարմացած էի թէ մարդիկ ինչու այդ վերաբերմունքը ունին իրենց քաղաքին գետին նկատմամբ։ Բայց յետոյ հասկցայ անշուշտ։
Անպայման կարդացէք եթէ Երեւանի մասին գիրք մը կ՚ուզէք։
Profile Image for Arman Lorecyan.
25 reviews
January 11, 2021
գետը վերցնում է լեզուս՝պատմվածքներ,սևագրեր,
վեպերի ու էսսեների ուրվագրեր,հատվածներ,
պարբերություններ,
նախադասություններ,գրառումներ,
լուսանցքներում արված նկարներ։քայլում եմ լեզվիս հետևից։նրա մասունքներն ափ են ձգվում։կանգ եմ առնում,մեկ առ մեկ համբերությամբ պոկում եմ մահամերձի՝քարերն ու ճյուղերը չանգռող փրկության վերջին հույսը,դարձյալ հանձնում ջրհոսքին։
ես հրաժեշտ եմ տալիս լեզվին՝
անափսոս
Profile Image for Samson Martirosyan.
113 reviews8 followers
February 20, 2021
Գիրքը չունի սյուժե, հեղինակի խոսքը գետի նման հոսում է, հետաքրքիր դրվագներ կան, հիշողություն, անցյալ, ներկա, ապագա, ամեն ինչ խառնված է իրար հոսում է ժամանակային տարածությունից դուրս ու ներս։ Մի քանի կերպար կա գրքում ՝ Սևը, Պ-ն, և Ֆ-ն։ Երեքն էլ ոնց որ հորինված լինեն, չես հասկանում որն է իրական որը մտածացին։ Երկու ժամում կարդացվում է, շատ հեշտ, ջրի պես հոսող նառռատիվ։
Profile Image for Varduhi Hovhannisyan.
143 reviews7 followers
July 23, 2022
Սիրում եմ ժամանակակիցներին ուսումնասիրել, եթե հավանում եմ, ի սրտե գրում եմ, բայց հաճախ խուսափում եմ վատ րևյու գրելուց, դե մարդիկ կարդում են։ Գրքից կային հատվածներ, որ իրոք հավանել եմ, բայց եսիմ է։ Ինձ համար ամեն ինչ թափթփված ու կիսատ էր
Profile Image for Dató.
152 reviews26 followers
September 19, 2021
դու
ապրում էիր
մի քաղաքում, որտեղ զարմանում էին, երբ փողոցում խնձոր էիր ուտում:
14 reviews
August 12, 2021
Առանձնապես իրենից բան չէր ներկայացնում ,սյուժե չկար որը մի քիչ ձանձրացնում էր ,բաայց շատ արագ կարդացվեց։
Profile Image for Luka Khatiashvili.
97 reviews
October 4, 2025
“განთიადია.
ფიქრობ, როგორ გაუძლო სახლისკენ დაბრუნების ცდუნებას.
ნარკოტიკად ქცეული სახლი გიხმობს, იხვეწება შენს სიკვდილს,
კუბო სახლო, საფლავი სახლი,
კომპლექსი სახლი,
მაცდური სახლი.
თენდება. თქვენი სახლის კართან დგახარ.

აკაკუნებ -
არ აღებენ.
აკაკუნებ -
აღებენ,
ტრიალდები და
მიდიხარ.
გაძახებენ:
ვიცით, რომ შენ ხარ, მოდი სახლში! ბავშვი ხომ არ ხარ?
ჰო, ბავშვი ვარ.
მე ბავშვი ვარ.”

Profile Image for herbmarium.
38 reviews26 followers
Read
December 27, 2021
Կարդացի 2֊3 օրում, բայց թողեցի, որ մի քանի օր էլ անցնի, որ գրքի մեջ դրված մանուշակներն ու վարդի թերթերը չորանան։

Ակնկալիքները մերժող գիրք է, ու դա ամենաշատն է ինձ դուր գալիս։ Պետք չի մտածել, թե Ծտի պես կլինի, սյուժե կունենա կամ չի ունենա, ձեն բուդդայականությանը հարող այլ գրական գործերին նման կլինի, թե չի լինի, ձեւը կհաղթի, թե բովանդակությունը։

Կարդալիս թվում էր, որ հեղինակը նվաղած գետառի պես հոսում էր ներս՝ մե՛կ Արամի տեսքով, մե՛կ Ռուբենի, մե՛կ Սեւի, մե՛կ Գետառի, Երեւանի ու էդպես շարունակ։ Որքան բաց, փափուկ, վիրավոր, փխրուն։

Ակնկալիքներից հրաժարվելու, հեղինակին ներս թողնելու, ինքնաթափանցման, ինքնամոռացման գիրք է, եւ շնորհակալություն Արամին՝ նման փորձառության հնարավորության համար։
Profile Image for Mariami.
112 reviews20 followers
November 22, 2025
ადამიანებს გვაქვს ტენდენცია, რომ ხშირად მხოლოდ მნიშვნელოვანს ვამჩნევთ..ეს ავტორი კი გვიყვება ისეთ წვრილმანებზე, რომელიც ცოტას თუ შეუმჩნევია...ვფიქრობ განსხვავებული პერსპექტივით უნდა დაინახო. სამწუხაროდ მსგავსი ჩანაწერები ჩემი სტილი არ არის და გამიჭირდა ერთიანი აზრის გამოტანა. თუმცა უდავოდ ძალიან საინტერესოა
Profile Image for Arpy Manusyan.
5 reviews4 followers
June 9, 2021
Չնայած առաջին հայացքից թվացյալ թեթեւությանը՝ պատումիկները հեշտ մարսելի չեն (գուցե որովհետեւ ավելի սրտամոտ են խիտ տեքստերն ու կառուցվածքային, սյուժետային նարատիվները)։ Դրանք տանում են տարբեր տեղեր, բայց թվում է, թե ձայնը նույն տեղից է հնչում։
Գուցե հետո նորից կարդամ։


"փամփուշնտերը հալում են, պատերազմը հալում է, ամեն ինչ հալում է: երեւանցիները դեռ ողջ են: կյանքը դեռ կյանք է"։
Profile Image for Varsenik Ohanyan.
27 reviews4 followers
February 9, 2021
…Վերջապես բարեխառն անձրևներից հետո կարող եմ նամակ գրել քեզ։
ողջու’յն
րևա՜ն, րևա՜ն
բուդհիդհարման յոթը տարի նստել է դեմքով դեպի պատը։ պաչյանը յոթը տարի նստել է դեմքով դեպի վեպը (արթուր ավանեսով):

Ի՞նչ է P/F-ը, ինչպե՞ս Պաչյանը դեմքով նստեց դեպի վեպը, իսկ մեզ պառկացրեց հողին, որ անվերջ հաշվենք աստղերը, …որ տեսնենք։
Երեք անգամ վերընթերցեցի, ու ի՞նչ է P/F-ը։ Երևի ես ինքս եմ P/F -ը, միշտ ցաք ու ցրիվ մտքերով, իմ ու պաչյանի մտքերն են P/F-ը, ի՞մն է P/F-ը։ Ու՞մն է P/F-ը։
Հայատառը երբեք նման «վեպ» տեսած չի…կարդում ես ու կարդում ու էլի մի 74 անգամ էլ կկարդաս ու չես հասկանա, թե ինչու՞ շահագործումից հանվեց վերջին անտեր մնացած տրամվայը, կկարդաս ու կփոխվեն եղանակները, աշունը,գարունը և մանավանդ ամառը, բայց ձմեռը, ձմեռը շատ է P/F-ում։ P/F-ը ունենալու,կարդալու, մարդկանց գտնելու, տարօրինակ կանացի գույնով գիրք է)


խնդրում եմ՝ վերադարձրեք տրամվայը երևանին։
հարգանքներով՝ սև
կամ ուղղակի՝ արամ
Profile Image for Seda Harutyunyan.
77 reviews6 followers
December 26, 2021
Պաչյանից առաջին ամբողջական գիրքն էր, որ կարդացի։ Մինչ այս կարդացել էի <<Թափանցիկ շշեր>> պատմվածքը։

Սև հերոսով այս կարմիր գիրքն արժանացել է Եվրոպական միության գրական մրցանակի։ Հետաքրքիր էր, թե ինչու՞ էին Պաչյանի հենց այս գիրքն ընտրել, դրա համար էլ ավելացրել էի այս տարվա գրքացուցակումս։

Չեմ ասի, որ շատ լավն էր, չեմ էլ ասի, որ շատ վատն էր։

Գրքում իրար հետ կապ չունեցող էջեր են կամ ես` հասարակ մահկանացուս, չտեսա էջերի միջև կապը։ Էջեր կային, որ գրվածը ֆանտաստիկ լավն էր, էջեր էլ կային, որ ֆանտաստիկ վատն էին։

Այս գրքում չկային մեծատառեր. բոլոր տառերը դրված էին մեկ հարթության վրա ու ապրում էին հավասար։ Հատուկ ու հասարակ գոյականները գոյատևում էին սպիտակ էջերի նույն մակարդակում։ Էջեր էլ կային, որոնցում կետադրական նշանները լրիվ մենակ էին թողել բառերին։

Գրքում Երևանն էր` իր տարբեր մարդկանցով, անկյուններով, եղանակներով, կամուրջներով, գետերով, ցավերով ու առանց տրամվայի։

Շատ դեպրեսիվ էր. տեղ-տեղ ուզում էի գնալ դուրս ու մի կուշտ մաքուր օդ շնչել։

Ձեռագիրը գեղեցիկ էր, նոր բառեր սովորեցի։ Բավականին գեղեցիկ մտքեր կային։ Բացի այդ էլ շատ արագ ընթերցվեց։ Դրան նպաստեց նաև տեքստի բավականին քիչ լինելը։ Էջեր կային, որոնցում ընդամենը 3-4 բառ էր գրված։ Այդ ազատ տեղերը միասին հավաքելով հնարավոր կլիներ մի ամբողջ նոր գիրք հրատարակել)) Թղթի որակն ու գրքի կազմը հրաշալի էին։

Ինչևէ, Պաչյանից ու Եվրոպական միության գրական մրցանակի արժանացած գրքից ավելին էի ակնկալում։ Հաջորդ տարի անպայման ընթերցելու եմ <<Ծիտ>>-ն ու <<Ռոբինզոն>>-ը։ Իսկ <<Թափանցիկ շշեր>>-ին շնորհակալություն, որ թույլ չտվեց այս գրքին լինել առաջինն ու սխալ կարծիք կազմել Պաչյան գրողի մասին։

Ամեն դեպքում այս գիրքն արժեր կարդալ։
Կարդացե՞լ եք, հավանե՞լ եք։
Profile Image for Lucy Ulunts.
14 reviews
April 13, 2022
պաչյան առաջին անգամ էի կարդում. շատ պատահական վերցրել եմ գրախանութից ու սկսել կարդալ, ձեռագրին ծանոթ չէի, բայց p/f-ը օրագիր էր, հոսող մտքերի սևագիր, շատ դետալներով էր, ու նաև շատ կիսատ

«եթե չես փնտրում ուրեմն գործում ես եթե գործում ես քեզ սահմանում է քո կիսատությունը եթե քեզ սահմանում է քո կիսատությունը չի վերջանում»

Երևանի սրճարաններից մեկում նստելու, «անհեռանկար, անորոշ, կատարյալ երջանիկ» տրամադրությամբ կարդալու գիրք, որի նկարագրությունները մտքումդ պահած հետո պետք ա չափել Երևանի փողոցները

գրքի շապիկը շատ հետաքրքիրն ա. գույնը, թերթերի որակը, դիզայնը...
մի խոսքով՝ կշարունակեմ կարդալ պաչյան


This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Bella Baghdasaryan.
269 reviews36 followers
August 12, 2025
Գիրքը միախառնում է հիշողություններ, քաղաքային պատկերներ և անձնական մտորումներ։ Մի քանի հատվածներ հատկապես շատ եմ հավանել, մյուսները՝ ոչ այնքան։ Բայց կարդալուց Երևանը շատ եմ կարոտել։ Պաչյանի գրիչը քաղաքին հյուսում է կենդանի կերպարի պես՝ հիշողություններով, փողոցների շնչով ու անցյալից եկող ձայներով։

"և քանի որ լռում էր՝ ոչ ոքի պետք չէր։
և քանի որ ոչ ոքի պետք չէր՝ նոր աշխարհ էր հորինում։"
Profile Image for Tamuna Shalamberidze.
15 reviews
September 25, 2025
i loved it ! a certain kind of autofiction, hate fueled love letter to the city, to the self, to the streets, to Getar and to Yerevan’s tramway:)
Poetry can be found in unexpected places , unexpected words and rhythms. Just like I found poetry so unexpectedly in Yerevan two weeks ago.
My first taste of Armenian fiction was certainly a success!
read it read it read it

(ბაკურ სულაკაურის გამომცემლობამ გამოსცა ქართული თარგმანი.)

“ზამთარია.
ბნელა.
ფარნების ციცინათელა ხარ შენ.” 🦋
Profile Image for Իզաբելա Մադոյան.
79 reviews1 follower
August 13, 2022
Էս գիրքը երևի ճիշտ ժամանակ էի ընտրել կարդալու համար։Կային էջեր,որ իրոք հասնում էին հոգուդ,որ հասկանում էիր,բայց նաև կային էջեր,որոնք էդպես էլ չհասկացա ու ինձ համար մնացին անհասկանալի։Խորհուրդ կտամ անպայման կարդալ։
Profile Image for Nefertiti.
14 reviews
January 6, 2026
I haven’t felt shivers after finishing a book before for such a long time.
Displaying 1 - 27 of 27 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.