Տասնութերորդ դարի հայ եկեղեցու երկու կարկառուն դեմքերը՝ Հովհաննես Կոլոտ և Գրիգոր Շղթայակիր պատրիարքները, իրենց առասպելական առաքելությամբ անմոռանալի հետք թողեցին մեր կրոնական և ազգային պատմության վրա: Հրաշագործ Վարդան վարդապետին աշակերտած այս երկու գաղափարակից վանականների փոթորկալից կյանքը մեծ դասեր է պարունակում բոլոր ժամանակների հավատացյալ ուխտավորների համար: Սահակ վարդապետ Մաշալյանը (այժմ՝ եպիսկոպոս), նրանց կյանքի լուսեղեն հետքերին հետևելով, մեզ մատուցում է հետաքրքրական մի պատմավեպ, որ մեր կրոնական գրականության համար նորություն է նկատվում իր միտիկական սխրանքով և երևակայական պատկերազարդումներով: Վեպը գրվել է արևմտահայերեն: Արևելահայերենի վերածումը՝ Հրատարակչական բաժնի: