Դուք չեք հասկանում, էս գիրքը մասսաների համար չի...
Լավ, սկսենք լավ կողմից: Հեղինակը հիասքանչ բառային ձեռնածու է: Այնքան ճարտար է խաղում բառերի հետ, որ բերանդ բաց է մնում: Դրա շնորհիվ տեքստը ստացվում է շատ գեղեցիկ, սլացիկ ու հաճելի: Այս ունակության համար իսկապես բրավոր: Երկու աստղերը հենց դրա համար եմ նշակել:
Բայց... Գրականությունը միայն բառեր չեն: Գրականությունը շատ ավելին է: Իսկ այս գրքում գրականություն, որպես այդպիսին, չկար:
Սա հերթական ժամանակակից գիրք է, որի նմանները միլիոններով գրվում եմ ամբողջ աշխարհում: Օրական հազար հատ կարող եք նման գիրք գտնել ու կարդալ: Էլ չասեմ, որ Հայաստանում նման գրքերը ծայրահեղ շատ են:
Զգացվում է, որ աշխատանք չկա: Հեղինակն ասես ընդհանրապես գործ չի արել, պարզապես թղթի վրա է լցրել իր մտքերի հոսքը: Ինչպե՞ս մատուցել ընթերցողին: Թքած: Թող ընթերցողը մտածի՝ ինչպես ընկալել: Չէ, այդպես չի կարելի: Սա պարզապես օրագիր է դառնում:
Փոքրիկ աֆորիզմիկներ են, որոնք, այո, կարելի է այստեղ-այնտեղ մեջբերել խելացի մարդու տպավորություն թողնելու համար, բայց խոշոր հաշվով իրենցից շատ բան չեն ներկայացնում:
Սա այն գրքերից է, որ կամ դու ասում ես, որ բան չհասկացար, կամ ասում ես՝ որ հասկացար, որպեսզի հիմարի տպավորություն չգործես, բայց իրականում չհասկացար: Ու էն մարդիկ, ովքեր վստահ են, որ հասկացել են, ասում են՝ «Էս գիրքը մասսաների համար չի»: Դե լավ, դուք էլիտարներով հավաքվեք, սենց գրքեր կարդացեք, իսկ մենք գնանք մասսաների համար գրված գրականություն կարդանք:
«Ես իմ բառերը չեմ գրում, ես դրանք նետում եմ ձեր երեսին: Բառերը գրելու համար չեն, բառերը ճչալու, թքելու, հրելու, նետելու համար են: Ես բառ նետողն եմ: Ես ԲԱՌՆԵՏՆ եմ ...»։
Մեր իրականության մեջ բացառիկ, ինքնատիպ, ֆենոմենալ, էքսցենտրիկ, յուրահատուկ մի երևույթ է Արամը, ով իր գրելու միջոցով ձեռնոց է նետում աշխարհին` ընթերցողներին: նրա գրքերը սյուրեալիզմի և աբսուրդի խառնուրդ են, Սֆինքսին բնորոշ միստիցիզմով համեմված։
Երբ առնետները կարդալ գիտեին... հեղինակի թվով երրորդ բառային ժայթքումն է: 2017թ.֊ի Ուկրաինայի ճամփորդությունից ոգեշնչված նա ստեղծեց 13 օրից բաղկացած գիրքը, որոնք իրականում ավելի շատ երազի են նման քան պարզապես օրերի։ Այո, գիրքը ոչ բոլորի համար է, բայց կարծում եմ հենց այդպիսին պիտի լինի իսկական արվեստը։ Կամ պետք է հասկանալ և ընդունել կամ չընդունել։
Նրա գրքերում ապրում են Կաֆկան, Սելինը, Պերեկը, Բրոթիգանը, Մայակովսկին և այլ մեծանուն հեղինակներ, որոնցից յուրաքանչյուրը իր հետքը թողեց համաշխարհային գրականության մեջ։ Հիմա եկել է իր ժամանակը ...
Ես իմ բառերը չեմ գրում, ես դրանք նետում եմ ձեր երեսին։ Բառերը գրելու համար չեն, բառերը ճչալու, թքելու, հրելու, նետելու համար են: Ես բառ նետող եմ։ Ես ԲԱՌՆԵՏՆ ԵՄ։
Էս գիրքը, ինչպես ժամանակակից հայ գրականության շատ գրքեր, ունի մի բավական լուրջ թերություն. թեեւ լեզվի հետ հրաշալի էքսպերիմետներ են կատարվում, չունի սյուժե, չունի կերպարներ։ Անգամ պոեզիա չի։ Պարզապես սիրուն նախադասությունների հավաքածու։