Gurgen Khanjyan is a well-known contemporary writer and playwright. He is the author of ten books, including several novels, plays and short story collections. He has worked for the public television and radio, has been published in various newspapers and literary magazines. His works were translated into Russian, Persian, Romanian and English. He is the editor of “Gretert” literary newspaper of the Armenian Union of Writers. He translates literature from Russian into Armenian. Plays by Gurgen Khanjyan are staged in Armenia and Diaspora. For his fiction and plays he was awarded with the Prize of the Government of Armenia, Writer’s Union of Armenia and “Narcis” literary magazine.
Խանջյան։ Մե՜ծ մարդ։ Էս ո՞նց ես գրում մարդկային ցավի, անհատակ ու հոգեցունց ցավի մասին, էս ո՞նց ես գեղարվեստական պարզությամբ պատկերում մարդկային անհասկացվածության տառապանքը, մարդու ներաշխարհի բազմաճեղք ու անհաշտ համակարգի տատանումներն էս ո՞նց ես բառերի վերածում։ Ես վաղուց ինձ երբեք էսքան հասկացված չեմ զգացել։ Գուցե դուք էլ ձեր հոգու չհասկացվածությանը հագուրդ տաք՝ կարդալով էս չքնաղ վիպակը, որի հերոսը միջին տարիքի Կարոն է, որը չունի հենարան, չունի ոչինչ, ողջ կյանքը կնոջ հետ վազում է մարդկանց հետ, «ընթանում էին նրանք կեցության անհայտ ճանապարհով, և նրանց ընթացքը տրենաժորային վազք էր հիշեցնում` հոգնում են, հևասպառ լինում, սակայն քայլ իսկ առաջ չեն գնացել։ Ձեռք-ձեռքի՝ շնչակտուր վազում են, իսկ շուրջն աղմկում է մարդկանց ու կենդանիների, բետոնի ու մե- տաղի, ապակու և պլաստիկի անհաղորդ, խառնափնթոր զանգվածը, ծուխ է, դղրդյուն, ճռինչ, հայհոյանք, վայնասուն... Իսկ նրանք վազում են, վազում, վազում... Եվ երբ կանգ են առնում, որպեսզի շունչ քաշեն և նայեն, պարզվում է, որ խարխափում են նույն անհաղորդ, տագնապահարույց անհայտության մեջ, և միակ տարբերությունն այն է, որ ավելի են հոգնել, ավելի տարակուսել»։
Կարոն է, որ բարեսիրտ ու միամիտ է։ Կարոն է, որ աշխարհի դաժանության ու եռուզեռի մեջ իրեն չի գտնում, «ինքն իրեն կորցնելու վտանգը չէր վախեցնում գոնե այն պատճառով, որ ինքն իրեն երբեք չէր էլ գտել և գտնելու հույս չուներ»։
Կարոն է, որ նորածին որդու երակներում փորձում է փոքր-ինչ դաժանություն ներարկել, որպեսզի վերջինս իր նման չվատնի կյանքը, չխարխափի խավարում՝ ոչինչ չհասկանալով մարդկանցից։ «Ինչ թշնամական, ինչ օտար է այս ամենը, — մտածում էր Կարոն՝ շարունակելով քայլել եռուզեռի միջով, — ինչ անհնարին է այս ամենն ինձ համար։ Բայց նա պե՛տք է կարողանա, նա իրեն օտար չպետք է զգա, պետք է խրվի, մասնակցի, կռիվ տա, ապրի»:
Կարոն է, որ հավատացյալ է կիսով չափ, բայց կասկածում է անընդհատ, որովհետև «լավ, ենթադրենք՝ կա, բայց քե՞զ ինչ, ի՞նձ ինչ, մնացածի՞ն ինչ։ Որի՞ վերքին է դեղ դրել, որի՞ մեջքն է ուղղել»։
Եվ վերջապես Կարոն է, որ խղճում է բոլորին, «խեղճ տատ, խեղճ տատեր, խեղճ պապեր, խեղճ զավակներ ու թոռներ, դեռևս անտեղյակության մեջ ջերմացող խե՜ղճ սաղմիկներ»։
Կարդացե’ք անպայման։ Շատ ժամանակ չի խլի։ Շատ բան կտա։