շատ հավես էր նկարագրում, ընկերական շրջապատի հետ սրճարաններում թեյ վայելելն ու մնացած արկածները ինձ իմ ընկերների հետ անցկացրած նույն օրերն էին հիշեցնում
դրական կարծիքներ շատ էի լսել գրքի մասին ու համաձայն եմ, լավն էր շատ ))
Այս գիրքն ինձ գրավեց արդեն իսկ իր կազմով ու տարբերվող վերնագրով։ Մի տեսակ ջերմություն ու հանգստություն էր տարածում։ Եվ իրոք այդպես էր. գիրքը կազմված է տաքուկ հիշողություններից և ջերմ մտքերից։
Մի բաժակ անուշաբույր թեյի շուրջ պտտվում են մարդկանց բազմապիսի մտքերն ու հույզերը, կարևոր որոշումներ կայացվում, գրվում նամակներ ու խորհուրդներ տրվում։ Սա պատմությունների ժողովածու է, մտորումների ու հուշերի, որոնք մոտ են դառնում քեզ, թափանցում են մտքերիդ մեջ։ Շատ գեղեցիկ է գրքի լեզուն։ Եվ վերջում հետաքրքիր մի բացահայտում..թե ինչն է միավորում այդքան տարբեր մտքերի տեր մարդկանց։ Թեյահոլիզմը պետք է կարդաս անշտապ, կում-կում, որպեսզի զգաս համն ու հոտը։ Ըմբոշխնես և նոր հայացքով նայես կյանքին։
Գրքի ողջ ընթացքում քննարկվում են այնպիսի թեմաներ, որոնք կատարվում են բոլորիս կյանքում, սակայն քչերս ենք ուշադրություն դարձնում դրանց, դրանց պատճառներին ու հետևանքներին։ Ընթերցելու ժամանակ չես էլ նկատում՝ ինչպես սահուն անցում կատարվեց հաջորդ թեմային։ Բավականին նուրբ գիրք է, մեծ հաճույքով եմ ընթերցել։
Լիլին լավ է գրել։ Թեթև ու անմիջական գիրք է։ Հավանում եմ իր հարգանքն ու մոտեցումը լեզվի նկատմամբ, կոկիկությունն ու մտքերի ազատությանը տրվելու ունակությունը։ Անպայման կարդացեք։
Մեր առջև առաջին հայացքից իրարից անկախ 11 պատմվածքների ժողովածու է, որ թվում է պիտի վայելել թեյով, գեղեցիկ պատշգամբում, կամ էլ հարմարավետ բազմոցին պառկած։ Բայց իրականում մեր առաջ բացվում է 11 պատմվածքի հերոսների կյանքը, նրանց կապող նուրբ թելն ու բոլորին կանչող գեղեցիկ թեյարանը, որը ինչ-որ մոռացված փողոցի ծայրին է։
Գիրքը երիտասարդ հեղինակի առաջին պատմվածքների ժողովածուն է, որը 2021թ. հունվարին զբաղեցրել է երևանյան բեսթսելլերների 5_րդ հորիզոնականը։
Սա գիրք է, որն օգնում է արժևորել մարդուն, նրա հայացքները, ապրել մարդու հետ ու ապրվել։ Հեղինակի լեզուն քաղցր է, ասելիքը պարզ ու մատչելի։ Գրքում բարձրաձայնված խնդիրները մեր առօրեականն են, մեզ ծանոթ ու երբեմն մեզնից սկսվող։ Կարծում եմ յուրաքանչյուր ընթերցող պիտի գոնե մեկ անգամ կարդա հեղինակին, լցվի անծայր սիրով ու անհուն կարոտով, որ հասկանա Աճառյանի բացատրած «կար+ոտ»_ի ու հեղինակի «կար+մոտ»_ի տարբերությունը։