Առիթ եմ ունեցել ներկա լինել Անդրեյ Լանկովի դասախոսություններին Կորեայի մասին, դրանք հիմնականում անցնում են չափազանց դինամիկ ու հետաքրքիր․ գիրքը բացառություն չէր, երկու օր հարկավոր եղավ այն ավարտին հասցնելու համար։
Եթե լուրերով լսում եք որևէ բան Հյուսիսային Կորեայի մասին, ամենայն հավանականությամբ դա չափազանցված ու խիստ ծայրահեղացված ինֆորմացիա է։ Լանկովը լինելով ժամանակակից լավագույն կորեագետներից և Հյուսիսային Կորեայի առաջատար մասնագետնրից մեկը, մեզ է ներկայացնում այս իզոլացված երկրի ներքին քաղաքական դինամիկան, պատմությունը և շարքային քաղաքացու առօրյան։
Գրքից կառանձնացնեմ 5 կետ՝
Ոչ ռացիոնալ երկիր
Հյուսիսային Կորեան նկարագրելու համար օգտագարոծվող արտահայտություններն են՝ «խելագառ», «վերջին Ստալինիստ ռեժիմ» ու ամենատարածված նկարագրությունը լայն հասարակության կողմից` «ոչ ռացիոնալ» (մանավանդ տեսնելով այդ ամբոխները, որոնք ուղղակի լացակումաց վազում են տեսնելով իրենց առաջնորդին)։ Դա իրականում այդպես չէ, ինչպես հենց ինքը Լանկովն է բերում իր արգումենտը ի հակադրություն վերոնշյալ ընկալումների․ Հյուսիսային Կորեան դեռ կա, դեմ բոլոր սպասումների և մարտահրավերների, որոնք կանգնել են տվյալ ռեժիմի առջև։
Радиоактивный пепел
Հյուսիսային Կորեան օգտագործում է իր ռազմական ու ապոկալիպտիկ հռետորաբանությունը հինականում քաղաքական ու նյութական դիվիդենտներ ստանալու համար, ինչը անում են չափազանց գրագետ ձևով։ Քաղաքական՝ հիմնականում կարող է լինի թեթև սանկցիաների հանում, կամ երկխոսություն, իսկ նյութական՝ երբեմն հենց սնունդ։ Որքան էլ, որ զարմանալի կարող է թվալ, 1996-2001 թթ․, որոնք ամենածանր տարիներն են եղել սովամահների քանակով, Հյուսիսային Կորեայի 3 հիմնական դոնորները եղել են իրենց ոխերիմ թշնամիները՝ ԱՄՆ, Հարավային Կորեա և Ճապոնիա։
Քադաֆիի հետքերով
Հյուսիսային Կորեան չի հրաժարվի միջուկային զենքի իր պրոյեկտներից և երբեք ինքնակամ չի զինաթափվի։ Դա չի լինի, քանի որ իրենց աչքի առաջ արդեն կոնկրետ օրինակ կա նման զիջումների գնացած երկրի՝ Լիբիա։ Իսկ թե ինչ եղավ Լիբիայի ու իր առաջնորդի հետ, բոլորս գիտենք։ Հյուսիսային Կորեայի առաջնորդների և ռազմական վերնախավին կուռ է պահում հենց այդ գիտակցումը, որ փլուզման կամ պարտության դեպքում, առաջինը կտուժեն հենց իրենք և իրենց հարազատները։
Կապ արտաքին աշխարհի հետ
Հյուսիսային Կորեան իր ներկայիս ռեժիմով և նման համակարգով չի կարող հավերժ գոյություն ունենալ, այն ուշ թե շուտ փլուզվելու է ինչին պետք է պատրաստ լինի միջազգային հանրությունը։ Ռեժիմի փլուզումը կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ երբ Հյուսիսային Կորեայի բնակչությունը ավելի ինֆորմացված լինի արտաքին աշխարհի մասին։ Մինչ այժմ հյուսիս կորեացիների ճնշող մեծամասնությունը չգիտի, որ Հարավային Կորեայի կենսամակարդակը որոշ հաշվարկներով քառապատիկ բարձր է։ Ռեժիմը երկար ժամանակ կարողացել է իզոլացված պահել իր հասարակությանը, սակայն ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս էլեկտրոնային կրիչների ու սկավառկների միջոցով, ինֆորմացիայի ներթափանցում շարքային հյուսիս կորեացիների տներ։ Ցավոք այդ ինֆորմացիան հիմնականում հարավ-կորեական սերիալներ են ու գունեղ հակաքարազչություն ուղղված ռեժիմի դեմ։ Իրականում այդ կրիչների մեջ պետք է լինեն նյութեր ժամանակակից աշխարհում տեղի ունեցող գաղափարական դեբատների և հակադրությունների մասին, հյուսիս կորեացիները պետք է զգան հենց գաղափարների ազատ արտահայտման հնարավորությունը, որը կա քաղաքակիրթ աշխարհում։
Գերմանիայի հետքերով
Կորեաների վերամիավորումը շատ ցավոտ կարող է լինել, եթե Հարավային Կորեան ու միջազգային հանրությունը չսկսի դրան նախապատրաստվել։ Օրինակ որպես կարող է ծառայել Գերմանիաների վերամիավորումը, սակայն Կորեաների դեպքը ավելի ծայրահեղ է։ Կորեաների տնտեսական ցուցանիշները անհամեմատելի են, ի տարբերություն ավելի զարգացած Արևմտյան Գերմանիայի ու տնտեսապես նահանջող Արևելյան Գերմանիայի։
ՀԳ․ Փորձելու եմ մյուս բաց դասախոսությանը ստորագրություն պոկել Լանկովից, հուսով եմ կստացվի։ ։)))