Jump to ratings and reviews
Rate this book

Անոն

Rate this book
Անուշ Սարգսյանի «Անոն» ժողովածուի պատմվածքներն ու համանուն վիպակը կյանքը և մարդկանց առավելապես զգացական ու հոգեբանական հատույթում ընկալելու և վերլուծելու գեղարվեստական իրացումներ են: Հեղինակը ստեղծում է հիշվող ու գունեղ կերպարներ, որոնք, անկախ իրենց կյանքի դժվարություններից, կյանքին հաղթելու նպատակադրումն ունեն: Հիմնական հերոսները կանայք են, որոնք նույն ընտանիքի տարբեր սերունդներ են՝ ժամանակի սեփական զգացողությամբ: Կյանքի դրամատիզմը նրանց հերոսացման չի մղում, բայց նրանցից յուրաքանչյուրը ակամա լուծում է իր խնդիրը՝ սխրանքի սեփական ճանապարհը գտնելով:

184 pages, Hardcover

Published February 1, 2021

5 people want to read

About the author

Անուշ Սարգսյան

2 books1 follower

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
6 (60%)
4 stars
2 (20%)
3 stars
1 (10%)
2 stars
0 (0%)
1 star
1 (10%)
Displaying 1 of 1 review
Profile Image for Yelena Sargsyan.
61 reviews4 followers
April 7, 2025
Շատ զգայուն, նուրբ ձեռագրով ու հուզական գիրք էր:
Ժողովածուում որոշ պատմվածքներ կային, որ, կարծում եմ, բովանդակային առումով իրար հետ չէին գնում ու եթե մնային միայն կնոջ սեռականության, մարմնի ու նման թեմաներով գործերը, գիրքը միայն կշահեր, ավելի ամբողջական ու ընդունելի կլիներ: Օրինակ, «Կայենը» պատմվածքը, ինչքան էլ որ լավն էր, հուզական, ես էս ժողովածուում չէի տեսնում:
Ինձ շատ տպավորեց «Մեծ կեսարյան հատում» պատմվածքը, որը, կարծես, նամակ լիներ իր դստերը: Շատ-շատ ուժեղ էր: Կարդալու ընթացքում էնքան հարցերի շուրջ եմ մտածել ու էնքան ա կպել սրտիս, անգամ լաց եմ եղել (ես երբեք գիրք կարդալիս չէի լացել): Զգացվում է, որ դա հեղինակին շատ մոտ թեմա է եւ երեւի էս տեքստը մարմնից է քաշել-հանել: Թեկուզ էս կարճ գրվածքի համար արժի միանշանակ կարդալ գիրքը:

Օ.Գ.Գ պատմվածքն էլ սոցիալական կոնտեքստում էնքան կարեւոր ու հեղափոխական ա: Ես նման բովանդակության գործ դեռ չէի տեսել. դաշտանադադարի շրջանում գտնվող կնոջ մասին է, ում ամուսինը տարիներով խոպանում է: Մեր գրականությունը կնոջ մարմին չունի ու շատ ուրախ եմ, որ ունենք հայ ժամանակակից կին գրողներ, ովքեր խոսում էնպիսի կարեւոր թեմաների մասին, ինչպիսիք են դաշտանադադարը, կնոջ սեռական ցանկությունը, մայրության ստվերային կողմը եւ այլն:

Դե իսկ «Անոն» վիպակը ուղղակի շա՜տ լավն էր, շատ տխուր ու շատ իսկական: Մի տեղ հանդիպեցի, որ ասում են՝ Անոն մոնումենտալ կնոջ կերպար է հայ գրակ. մեջ ու մի տեսակ համաձայն եմ:
Displaying 1 of 1 review

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.