Ձայնագրությունները համապատասխանեցված են գրքի գլուխների հետ: Դրանք երբեմն ուղեկցվում են երաժշտությունով, ինչն էլ ապահովում է համապատասխան մթնոլորտը և ավելի հաճելի դարձնում ընթերումը:
Երաժշտության հեղինակներ՝ Արմեն Հաջյան†, Հայկ Մելքոնյան, Ալբերտ Թորոսյան, Արտյոմ Գրիգորյան; Խմբագիր՝ Անի Հակոբյան:
Քանի որ քիչ եմ կարդում հայ ժամանակակիցներին, որոշել եմ բացը լրացնել ու ժամանակ առ ժամանակ մի գործ կարդալ։
Այս վիպակը մի քանի շաբաթ առաջ էի նկատել։ Հեղինակին ծանոթ չէի, առաջին գործն է, որն ընթերցել եմ։ Վիպակը մի տղայի` Համլետի մասին է, ով զգում է, որ իր հետ որոշ տարօրինակ ու անհասկանալի բաներ են կատարվում և ընկերոջ խորհրդով դիմում է հոգեբանի (թե՞ հոգեբույժի 🤔 անհասկանալի էր էս սահմանը վիպակում)։ Կառուցվածքը բավականին հետաքրքիր է, ըստ էության դու "լսում ես" Համլետի ձայնագրությունները, որոնք նա անում է ամեն անգամ իր հոգեբանի հետ հանդիպումներից հետո։ Հետաքրքիր ու արագ կարդացվող գիրք է։
Ինչը չհավանեցի։ Սյուժեն կռահելի էր և ինչ֊որ չափով պրիմիտիվ։ Հնարավոր է մարդկանց համար, ովքեր այդքան էլ ծանոթ չեն սինդրոմին, որն ունի Համլետը (չեմ ուզում նշել սինդրոմը սփոյլերներից խուսափելու համար), ավելի հետաքրքիր լինի գիրքը։
Նախևառաջ, հեղինակը չի տարբերում հոբեբույժին ու հոգեբանին` համարելով, որ հոգեբանը բժիշկ է, պետք է սպիտակ խալաթով լինի և այլն: Իսկ սյուժեն էլ շատ պարզունակ էր ու կանխատեսելի, հենց ամենասկզբից էլ հասկանում ես, թե ինչն ինչոց է: Գնահատականս` 1.5/5
Լսեցի աուդիոգիրքը, չնայած որ սիրում եմ կարդալ հոգեթերապիա ինչպես օրինակ Իրվին Յալոմ կամ Ջոն Գրեյ այս գիրքը ինձ համեմատաբար աղքատ թվաց, բացի այդ նաեւ բացասական ու ճնշող տրամադրություն է թողնում, կարծում եմ Ալբեր Կամյու սիրողները կհավանեն «Դիսպերսիան»։