Jump to ratings and reviews
Rate this book

Չաստվածաշունչ

Rate this book
Հովիկ Աֆյանի <<Չաստվածաշունչ>> ժողովածուն ներառում է հեղինակի վերջին տարիներին գրված պատմվածքները, որոնց թեման մեր կյանքն է իր բազմազան, ինչ-որ տեղ անակնկալ, ողբերգական, բայց միշտ հետաքրքիր և ուսանելի դրվագներով։

200 pages, Paperback

First published January 1, 2019

17 people want to read

About the author

Ծնվել է 1983 թվականի հուլիսի 29-ին՝ Աբովյան քաղաքում: Ապրում է Երևանում: Ո՛չ կապուտաչյա է, ո՛չ խարտյաշ, ո՛չ էլ Գրողների միության անդամ: Գրում է: Հաճախ՝ գրիչով: Սիրում է: Օրինակ Երևան քաղաքն ու Ատլանտյան օվկիանոսը /հատկապես պորտուգալական ափը/: Չի սիրում կատուներին:
Աֆյանի «Մի գավաթ ռոմ» պատմվածքն 2013 թ. ընդգրկվել է «Lավագույն արձակ» մրցանակաբաշխության եզրափակիչ փուլում, իսկ «Մարդերեն չխոսող աղջիկը» պատմվածքն արժանացել է «Գրանիշի» 2020 թ. «Լավագույն արձակ» մրցանակին։ «Միս ուտողները» և «Չաստվածաշունչ» պատմվածքների ժողովածուի, «Կարմիր», «Քաղցր կյանք», «Ժողովրդի հայրերը» վեպերի հեղինակն է։ 2021 թվականին «Կարմիր» վեպը ներկայացրել է Հայաստանը TCK Publishing-ի կազմակերպած միջազգային մրցույթում և ճանաչվել է «Տարվա լավագույն գեղարվեստական գիրք»։ Բացի այդ, վեպն ընդգրկվել է Եվրոպայի միության գրականության մրցանակի կարճ ցանկում։
Հովիկ Աֆյանը 2021թ. օգոստոսի 1-ին արժանացել է Գրքի երևանյան 4-րդ փառատոնի /Yerevanbookfest/ առաջին մրցանակին։ Պարգևատրվել է «Եղիշե Չարենց» հուշամեդալով։
2022 թ. հոկտեմբերի 5-ին պարգևատրվել է «Ստեփան Ալաջաջյան» երիտասարդական մրցանակով՝ «Քաղցր կյանք» վեպի համար:

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
11 (61%)
4 stars
6 (33%)
3 stars
1 (5%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 4 of 4 reviews
Profile Image for arsen hakobian..
257 reviews
February 27, 2021
Աֆյանից առաջին գործն էր, որը շատ-շատ հավանեցի

նախ վերնագիրն էր դուրս շատ եկել ու մտածում էի, որ հաստատ մի թույն բան ա լինելու. տենց էլ եղավ

սիրուն էր շարադրած, ամենաշատը Կարմիր Էլզան եմ հավանել, իմ ուզածներից էր ։դ

մենակ թե վերջին գլուխը չեմ հավանել, էդ աստվածաբանական տողերը տեղ-տեղ նյարդայնացնում էին, այ դա, որ չլիներ հաստատ 5 կտայի ։դ

բայց մեկ ա լավն էր )))
Profile Image for Խաննա.
9 reviews9 followers
November 22, 2021
Կոչվումա Չաստվածաշունչ,բայց աստծո շունչն ամեն պատմվածքում կա: Ու էդ փաստը ինձ բոլորովին չխանգարեց վայելել Աֆյանի ձեռագիրը: Պաշտելի խոսքեր ունի. ընդամենը երկու բառով կարողանումա մի ահռելի պատմություն պատմել՝ամեն ինչի մասին, կարդում ես ու տեղում սառում.լավ, էս ո՞նց:
Պատմվածքները ահավոր սիրուն են, չափից դուրս տխուր ու «ողբերգական»: Գերակշռումա սիրո թեման,որից էլ բխում ա ամբողջ տրագիկ հմայքը:
Profile Image for Areg Bagratyan.
7 reviews
April 8, 2021
Գրքի «Պատերազմ» ու «Նահանջ» գլուխները շատ հավանեցի:
Profile Image for Hovik Աֆյան.
Author 6 books38 followers
June 8, 2022
Այս գիրքը կառուցվել է վերջին գլխի շուրջ, ես ուղղակի ուզում էի տասը պատմվածք գրել՝ յուրաքանչյուր պատվիրանի մասին։ Բայց այս գրքի հենց վերջին գլուխը չեն հավանում։ Հետաքրքիր է :)
Displaying 1 - 4 of 4 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.