Jump to ratings and reviews
Rate this book

Անմոռուկի փակուղի

Rate this book
Ժողովածուում ընդգրկված պատմվածքները մեկ թեմատիկ ամբողջություն են և միմյանց լրացնելով՝ վեր են հանում ազգային ինքնության, բարդույթների, ազատությունների սահմանափակման բարդ ու հակասական բազմաթիվ հարցեր, որոնք ներփակ տարածության մեջ խտանալով՝ վերածվել են ազգային հոգեվիճակի:

112 pages, Hardcover

Published January 1, 2020

7 people want to read

About the author

Lusine Kharatyan

5 books3 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
6 (50%)
4 stars
4 (33%)
3 stars
2 (16%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 5 of 5 reviews
1 review
May 11, 2021
Գիրքը մեր անցյալի ու ներկայի վախերի մասին է: Մեր անցյալի ներկան՝ վախերն ու վիրավորանքները անցյալում չեն մնացել: Մի դեպքում դրանք անթեղվել են մարմնի՝ «գլխի», «սրտի», «հոգու» (եթե, իհարկե, հոգին մարմնի մեջ է) անկյուններում և վերադառնում են պատեհ առիթներով, մյուս դեպքում նորերն են: Մեր ապրած ներկա կյանքում վախերը միշտ և ամենուր ուղեկցում են մեզ: Վախը՝ թուրքից, պարսիկից, ԿԳԲ-ից, հարևաններից, իմպերիալիստներից, հարբեցողներից, մանրէներից... Գուցե նաև ինքներս մեզնից:
Վախը առկա է «Անմոռուկի փակուղու» բոլոր պատմվածքներում: Մի կողմից վախը անցյալի փորձից է կամ այդ փորձի մեկնաբանությունից, մյուս կողմից անցյալը մեզ բերեց փակուղու, փակուղին դարձավ թակարդ և հենց թակարդ-փակուղին ծնում է նոր վախեր: «Լարսի թակարդը» պատմվածքում Լարսի միջանցքի հերթական բնական կամ քաղաքական աղետի պատճառով «Լարսի թակարդում» մնացածներից շատերը ցամաքային ճանապարհներ ունեն՝ ադրբեջանցիները, ռուսները, վրացիները... կգնան և գնում են Դաղստանով: Բոլորը՝ հայերից բացի: Հայերը կարող են գնալ կամ օդանավով, կամ ծովով՝ Բաթում, Բաթումից շարունակելով ճանապարհը: Միայն թե այդ օրերին օդանավի և նավի տոմսերի գները հասնում են առասպելական թվերի: Ուրեմն չեն կարող: Մնում են թակարդում: Կամա թե ակամա ծնվում է ամփոփումը՝ «Դժվար է ապրել Հայաստանում և կլաուստրաֆոբիա չունենալ»: Կլաուստրաֆոբիան ուժեղ վախ է և ծնունդ է տալիս վախի բազմաթիվ այլ տեսակների: Եվ զուր է գրքի «Սահմանային պատում» պատմվածքի խելոք կոնստրուկտիվիստը Ագարակում՝ հայ-իրանական սահմանում համոզում, որ վախերը նույնպես հնարովի «կուստրուկտներ» են, որ մարդը կարող է լինել ոչ թե այն, ինչ իրենից սարքել են, այլ այն, ինչ ինքն է ուզում: Եվ այնքան, որքան ուզում է: «Լարսի թակարդում» մնացածներից առնվազն հայերը և հայաստանցիները գիտեն, որ տոմսերը թանկանում են հենց հայերի/հաստանցիների գործոնով, և ոչ ոք նրանց չի հարցնում, թե իրենք ով են/ինչ են: Որովհետև... Որովհետև հնարավոր է բազմաթիվ փախստականներ ընդունել կամ նրանց առաջ երկրների դռներ շրխկոցով փակել, բայց «հնարավոր չէ» փախստականություն ծնող գործողություններ թույլ չտալ: Որովհետև «հնարավոր է Աֆրիկայի ամենախորքերը կոկա-կոլա ու գարեջուր հասցնել, իսկ անհրաժեշտ դեղ հասցնել հնարավոր չէ»: Որովհետևները շատ են ր դրանք «կոնստրուկտիվիզմի» տեսաբանների կարծիքը չեն հարցնում: Կյանքը տեսություն չէ, գործնական է:

Գրքի «Karabakh Meat Narket» պատմվածքում ամերիկյան Լոսից Հայաստան վերադարձող հերոսուհին համարյա նախանձով է լսում Լոսի ընդարձակ, լայն, երկար մայրուղիներով իրեն օդանավակայան տանող պեպենոտ մաշկով, «բաց շագանակագույն, արևի տակ փայլող, խոպոպների ու ջազի նման ձայնով» երկարաոտ, գեղեցկուհի ինքնավստահ տաքսիստուհու պատմությունը: Եվ մինչ ես կարդալիս փորձում եմ հասկանալ, թե ինչպես կարող է լինել «բաց շագանակագույն, արևի տակ փայլող խոպոպների ու ջազի նման ձայն», գեղեցկուհի տաքսիստուհին պատմում է, որ յոթ տարի բանակում է ծառայել, նույնիսկ որոշ ժամանակ՝ Մերձավոր արևելքում, իսկ հիմա փորձում է դերասանուհի դառնալ...Կարդալիս տեսնում եք, որ Հայաստան վերադրաձող հերոսուհին նախանձում է, որ ամերիկուհին դրանով անցել է մեծ երկրում իր ընտրությամբ, ոչ թե փակուղու թելադրանքով, և հանկարծ հասկանում է, որ մեծ երկիր է ուզում, որտեղ կարող ես ընտրել փակուղի չտանող ճանապարհ և, նաև... բայց ոչ նաև, այլ հիմնականը, ամենակարևորը, ամենագլխավորը, ուզում է փակուղի չտանող կյանք: Որովհետև քո սեփական կյանքում ոնց շարժվում ես՝ փակուղի տանող փոքր ճանապարհ է: Ու կյանքդ էլ փոքրի~կ, փոքրիկ, որքան էլ երկար կյանք լինի... մտածում է և լսում «դաշնամուրային ջազի ձայնով խոսող» տաքսիստուհուն. «ծնողնրս Իտալիայից են, իտալացի են, ես ամերիկացի եմ»... և մտածում, զգում, ապրում՝ «փակուղի չլիներ, փակ սահման չլիներ, օվկիանոս լիներ»: Եվ ես՝ կարդացողս ֆիզիկապես տեսնում և հասկանում եմ, որ «փակուղի չկա»-ի, «փակ սահման չկա»-ի, «օվկիանոս կա»-ի» քաղաքացին կարող է «դաշնամուրի ջազի ձայնով խոսել», առհասարակ կարող է այդպիսի ձայն լինել, եթե անցյալդ ծանրաբեռնված չէ ցեղասպանական հիշողությամբ, ներկադ ցեղասպանական տագնապներ չունի, երկիրդ փակուղի չէ, վախերդ անհատական են և դու ընտրության հնարավորություններ ունես: Նույնիսկ վախենալ/չվախենալու միջև:

«Անմոռուկի փակուղու» բոլոր կերպարները վախից փախչելու տարբեր հնարքներ են փնտրում: Փախչելու, ոչ թե վերացնելու: Փախչել մեծ քաղաքներ՝ մեգապոլիսներ, որտեղ մարդը հյուլե է, անդեմ, համարյա անիրական: Որտեղ այնքան շատ մարդ կա, որ մարդ համարյա չկա: Պատմվածքներից մեկի հերոսուհին «մեծ քաղաքներում կորցնում է վախերը»: «Մեծ քաղաքները սպանում են վախերդ»: Դա կյանքից փախուստի տեսա՞կ է, թե՞ օբյեկտիվ իրողություն: Փախչել կյանքից: Շատ աշխատել: Թաքնվել աշխատանքի հետևում: Գիրք կարդալ: Թաքնվել գիրք կարդալու հետևում: Կյանքը դավաճանել «գրքի հետ», «աշխատանքի հետ»... Որովհետև... Փակուղում ես: Փակուղու մեջ վախը հաղթահարելու մյուս ձևը եսակենտրոնությունն ու չարանալն է: Փակ տարածքի փոքր հաղթանակները իր տեսակի, իր նմանի նկատմամբ: Բայց «Անմոռուկի փակուղու» հերոսների մեջ այս կերպարները չկան: Այս հարցադրումներն էլ չկան:

«Անմոռուկի փակուղին» հավաքական և անհատական վախերը հաղթահարելու՞, թե՞ թաքցնելու մասին է: Հեղինակի ամփոփումով «Անմոռուկի փակուղին» Հայաստանն է: Այստեղ «Ժամանակը մեռել է ժամանակների սկզբում» և «մարդիկ այստեղ ծնված օրվանից գիտեն պատասխանները և հարցեր չեն տալիս»: Այստեղ մենք «չենք ապրում, սպասում ենք կյանքի վերջին: Մենք շարունակ հետաձգում ենք մահը: Թե՞ կյանքն ենք հետաձգում»: Մենք կյանքն ենք հետաձգում: Բայց ապրում ենք, և դա նույնպես կյանք է: Ուրեմն հետաձգում ենք այն կյանքը, որը կուզենայինք, որը պիտի... «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»: Բայց «վաղվա Հայաստանը» չի գալու, այն պիտի բերվի: Պիտի բերենք: Իսկ առայժմ վախից թշնամանում ենք միմյանց դեմ, և թշնամանալուց ավելի ենք վախենում: Վախենում ենք ապրելուց: Որովհետև ապրելը պատասխանատվություն է: Փոխելու պատասխանատվություն:

Գրքում ամենուր, բոլոր պատմվածքներում հայկական փակուղային փակ սահմաններում կարճ կամ երկար ընդհարումներ, կռիվներ կան, զոհեր կան... և եթե չես կարող դրան որևէ կերպ ազդել՝ այդ ամենը կյանքն ինչ որ իմաստով անիմաստ է դարձնում: Իմաստով անիմաստ... Թե՞ «անիմաստ իմաստ»... Կոբո Աբեի ավազների մեջ ապրելուն հաշտված կինն է... Փակուղին ինչքա՞ն է, 50 մետր, 500, 5000... Ամենաերկար փակուղում ապրելն էլ նույն ավազների մեջ ապրելուն դատապարտվելն է:
Profile Image for Anna Gevorgyan.
17 reviews9 followers
May 8, 2021
Գրքում ներառված պատմվածքները հետազոտող, պրպտող, շուրջն ու իր ներաշխարհն անվերջ ուսումնասիրող ու դրանց մասին կարծրացած պատկերացումները վիճարկող հեղինակի փորձերն են ելքեր գտնել փակուղային թվացող իրադրություններից։ Պատմվածքների հերոսները մեր ժամանակակիցներն են՝ տարբեր իքնություններով ու էդ ինքնությունների հետ հաշտ/անհաշտ հարաբերություններով, որ ճամփորդում են, սիրում ու ատում, փնտրում ու կարոտում, պայքարում վախի ու բծախնդրության, ներսի մեծ ու փոքր որդերի հետ։ Գիրքը մի սրտամոտ զրուցակից է՝ մարդու մեջ ամփոփված տարբեր ինքնությունների, դրանց պայքարի, դեգերումների, հարցերի ու կասկածների վերաբերյալ։ Գրքի հերոսներից, ինչպես հեղինակից՝ կյանքում, անվերջ կարելի է սովորել՝ կյանքի փիլիսոփայություն, համաշխարհային պատմություն, միջանձնային հարաբերությունների նրբություններ ու օտարի հետ լեզու գտնելու կարողություն։ Լուսինեի հերոսները մեր ժամանակակիցներն են ու խնդիրները, որ շոշափում են, կարևոր ու առանցքային են ժամանակի ու տարածության՝ մեզ բաժին հասած էս հորձանուտում։
Գրքից առանձին հատվածներ դառնում են քոնը, մնում որպես հարազատներ՝
«Կյանքը տանելի դարձնելու համար փոխադրվում էր գրքերի աշխարհ, ու կյանքը գրքի հետ դավաճանում...
Վարդանն ասում էր, որ նկատել կարողանալը ապրելու միակ իրական կարողությունն է։ Վարդանը մարդկանց բաժանում էր սպառողների ու ապրողների։ Սպառողներն ապրում էին ապրողների հաշվին։ Սպառողները գիտե՞ս ինչու են ճամփորդում, որ «գալոչկա» դնեն... անկետա են լրացնում՝ been there, done that։ Հետո մի օր մեկը զգում ա, որ չէ, մեկ ա, դատարկ ա կյանքը, ու փորձում ա լցնել։ Իսկ ինչո՞վ լցնի։ Լցնում ա սիրով։ Ինքն իրեն համոզում ա, թե սիրում ա։ Բայց քանի որ սպառող ա, սերը դառնում ա իր տեսած կինոյի պես կա'մ
«գլամուրոտ», կա՜մ «ռոմանտիկ», կա'մ «դժբախտ»...»
Profile Image for Marat M. Yavrumyan.
258 reviews45 followers
January 31, 2024
Գրքի մասին դեռ շուտ էի լսել, պատմվածքները մի քանի անգամ տարբեր առիթներով քննարկել, գրքի գրախոսությունը անգամ լեզվաբանորեն ծանոթագրել և այլն։ Կարդացի ամբողջությամբ հիմա։ Կարդացվում է մի շնչով, տեքստի լեզուն հավես է շատ, շնչող, կենսունակ, մի այլ գրավչություն է հաղորդում տեքստին։ Քիչ է հիմա գեղարվեստական տեքստ, որտեղ լեզուն կենդանի է, այսօրվա, քո իրականության լեզուն ու միևնույն ժամանակ չի խանգարում կարդալ, չի շեղում քեզ տեքստից։ Էս առումով իրոք հավես է շատ։
Պատմվածքները, ամեն մեկը յուրովի տրամադրություն է, ու, կարևորը, այդ տրամադրությունը կարողանում է փոխանցել։ Մի խոսքով, վերադարձ էր ինձ համար մի շրջան, երբ ամեն ինչ անհույս փակ ու շատ անլույս էր թվում։ Կարդալու, մի խոսքով։)
Profile Image for Victoria Aivazyan.
4 reviews
August 12, 2022
Գեղեցիկ պատմվածքներ, գրված հրաշալի լեզվով, ինչի շնորհիվ քեզ զգում ես իրադարձությունների անմիջական մասնակից։ Բոլոր պատմվածքները մտածելու տեղիք են տալիս։ Ամեն օր կարդում էի միայն մեկ պատմվածք, որպեսզի շուտ չվերջանան։ ։)
1 review1 follower
May 10, 2021
Շատ հետաքրքիր գիրք, հետաքրքիր պատմվածքներով, յուրաքանչյուր ընթերցող ինչ-որ հատվածում կգտնի իրեն։ Շարունակեք գրել
Displaying 1 - 5 of 5 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.