What do you think?

Որն է մեր ճանապարհը
Աշոտ Բլեյան
- Արեւի նման նայեցեք աշխարհին
Վազգեն Մանուկյան
- Գնացքից թռչելու ժամանակն է
- Չորս հարց Վազգեն Մանուկյանին
Կտրիճ Սարդարյան
- Որն է մեր ճանապարհը
- Ժամն է միասնության
- Հայաստանի Հանրապետության պատմությունը «Վերածնված Հայաստան» ամսագրի էջերում
- Անկախության վերջին 45 օրը
Վանո Սիրադեղյան
- Առաջին ու վերջին քայլը ազատության ճանապարհին
Ռաֆայել Իշխանյան
- Երրորդ ուժի բացառման օրենքը
Հրաչիկ Սիմոնյան
- Նորից ազգային արժանապատվության մասին

125 pages, ebook
First published January 1, 1990
Ratings & Reviews
Friends & Following
Create a free account to discover what your friends think of this book!
Community Reviews
Displaying 1 - 3 of 3 reviews
March 21, 2021
«Որն է մեր ճանապարհը» հոդվածների շարքում բարձրացված են անկախության, պետականության կարևորության, ազգապահպանման, ազգային ուղու ընտրության, հայկական քաղաքական մտքի դարերի ընթացքում ձեռք բերած խորը մոլորությունների, դրանց պատճառների և հաղթահարման ուղիների, լեզվի և ազգային մտածողության կարևորության, հայկականության առջև ծառացած սպառնալիքների ու առաջացած հնարավորությունների մասին հարցեր։
Հոդվածները գրված են մինչ Հայաստանի անկախության հռչակումը, սակայն արտահայտված տեսակետները ու քննարկված խնդիրները արդիական են մինչ օրս։ Շատ հարցերի պատասխաններ թվում է թե սպառիչ են և պիտի որ հայ քաղաքական միտքը այլևս չվերադառնար դրանց քննարկմանը իսկ ժողովուրդը երկրորդ անգամ չմտներ նույն գետը, բայց թերևս մեր սխալների ու պատմության դասերը անտեսելու պատճառներից մեկն էլ սովորելու և կարդալու չկամությունն է։ Որպես ասածիս ակներև օրինակ մի քանի մեջբերում ավելացնեմ գրքից․
Հատված Հրաչիկ Սիմոնյանի Նորից ազգային արժանապատվության մասին հոդվածից․
Մեկ այլ հատված Վազգեն Մանուկյանի Չորս հարց Վազգեն Մանուկյանին հարցազրույցից․
Հատված Ռաֆայել Իշխանյանի Երրորդ ուժի բացառման օրենքը հոդվածից․
Թվում է ակնհայտ եզրահանգում է՝ մենք չէ որ Ռուսաստանին պետք է սովորացնենք իր շահը, բայց արի ու տես, որ 2020թ․֊ին մենք ոչ միայն Ռուսաստանին այլև Եվրոպային էինք փորձում բացատրել, թե ինչ ահռելի չարիք է թուրքը։ Ես գրքից առանձնացրեցի այս օրինակը, որովհետև այն բավականին պարզ է ցույց տալիս մեր ազգային մտքի տեղում դոփելը։

Բայց առավել զավեշտականն այն է, որ մեր մտավորականներից ոմանք փորձում են պանթուրքիզմի վտանգով վախեցնել.. ռուսներին։ Եվ ընկնում են ծիծաղելի վիճակների մեջ։ Վերջերս ինձ ասացին, թե միտք է հղացել Երևանում առնվազն հարյուր հազար տպաքանակով վերատպագրել տարիներ առաջ Անկարայում լույս տեսած պանթուրքական բովանդակությամբ մի քարտեզ և այն տարածել Ռուսաստանով մեկ ռուսի «աչքը խոթելու», նրան «խելք սովորեցնելու» և «սթափեցնելու» համար, այն ռուսի, որը «չի հասկանում իր լավն ու վատը», չի հասկանում, որ հայերին անէացնելուց հետո պանթուրքականները խժռելու են նաև Ռուսաստանը։ Այո, հենց այդպես։ Ռուսը չի հասկանում իր շահը և մենք ենք, որ պետք է նրան ճիշտ ճանապարհի բենենք։ Միամիտ, պարզունակ «դիվանագիտության» դասական օրինակ։ Մենք, վերջապես, պիտի սովորե՞նք քաղաքականության արվեստի այբուբենը։
Մեկ այլ հատված Վազգեն Մանուկյանի Չորս հարց Վազգեն Մանուկյանին հարցազրույցից․
Նախ և առաջ մենք չէ, որ Ռուսաստանին պետք է բացատրենք ով է նրա թշնամին կամ որն է նրա շահը։ Դա ծիծաղելի է։ Եվ հետո, ինչ է նշանակում ընդհանուր շահ։ Եթե մենք, քրդերը և Ռուսաստանը ուզում ենք Վանը, դա չի նշանակում, որ մեր շահերը համընկան, որովհետև ամեն մեկն ուզում է իր համար։ Եթե մի րոպե մոռանանք, որ Ռուսաստանը այժմ քանդվող կայսրություն է և հնարավորություն ունի շարունակելով իր ծավալապաշտական քաղաքականությունը, գրավել Վանը, ապա համոզված եղեք, որ Վանը չեն տա Հայաստանին, ինչպես ժամանակին չտվեցին Ղարաբաղը և Նախիջևանը։
Հատված Ռաֆայել Իշխանյանի Երրորդ ուժի բացառման օրենքը հոդվածից․
Երբ Նիկոլայ Ռիժկովը Հայաստանում էր, հանդիպեց հայ մտավորականության հետ։ Զ. Բալայանը ելույթ ունեցավ և կրկնեց նույն հին երգը՝ մահմեդականները, ադրբեջանցիները, թուրքերը շատ վատն են, մենք հայերս շատ լավն ենք, մեզ պաշտպանեք։ Պարոն Ռիժկովը սաստեց նրան. «Վերջացրեք, դուք չէ, որ մեզ պետք է սովորեցնեք, թե մենք ինչպես պետք է շարժվենք, կամ՝ ով է լավ, ով՝ վատ։ Մենք մեր անելիքը լավ գիտենք»։ Եվ նա իրավացի էր։ Բայց Զ. Բալայանին դա դաս չեղավ։ 1989 թ. Հայաստանի Գերագույն խորհրդի նստաշրջանում ռուսերեն իր ելույթի մեջ, դարձյալ ռուսներին դիմելով, նույնը կրկնեց թուրքերը վատն են, մենք՝ լավը, կա պանթուրքիզմ, ռուսներ, մեզ պաշտպանեք։ Եվ իհարկե, դարձյալ ապարդյուն։
Թվում է ակնհայտ եզրահանգում է՝ մենք չէ որ Ռուսաստանին պետք է սովորացնենք իր շահը, բայց արի ու տես, որ 2020թ․֊ին մենք ոչ միայն Ռուսաստանին այլև Եվրոպային էինք փորձում բացատրել, թե ինչ ահռելի չարիք է թուրքը։ Ես գրքից առանձնացրեցի այս օրինակը, որովհետև այն բավականին պարզ է ցույց տալիս մեր ազգային մտքի տեղում դոփելը։
Read
July 5, 2013Հոդվածներ կան, որ շատ լավն են, բայց ասենք Կտրիճ Սարդարյանը լրիվ ջուր ա ծեծում։
October 7, 2018
300 տարի մենք ապավինել ենք երրորդ ուժի և 300 տարի անընդհատ կորցրել ենք։ Այս կտոր հողը պահպանեցինք, քանի որ երրորդ ուժի չապավինեցինք, այդ ուժը բացառեցինք։ Մեզ պետք է դաս տա Արամ Մանուկյանը։
Եվ այսպես, այսօր մեր միակ ճիշտ ուղին և առաջնահերթ խնդիրը մեր ժողովրդի հոգեկան և մտավոր ինքնուրույնացումն ու անկախացումն է, Հայաստանի վերահայացումը՝ երրորդ ուժի բացառման օրենքով։
Հայոց հարցը ոչ ոք չի լուծելու։ Լուծողը միայն մենք՝ հայերս ենք։ Եվ հայոց հարցը կլուծվի միայն մի դեպքում՝ եթե ընդունենք ու կիրառենք երրորդ ուժի բացառման օրենքը։