ես ինձ համար այլ մոնթէի բացայայտեցի։ ու նա իր գաղափարներով շարունակում ա մնալ ժամանակակից ու արդի, ու խնդիրը, որոնք բարձրաձայնում ա հիմա էլ կարիք ունեն լուծման։ ու ես շատ ցաւում եմ, որ մարդիկ, ովքեր շատ յաճախ են խօսում մոնթէի մասին, իր անունն են տալիս՝ մարդկանց զգացմունքները շարժելու համար, ոչ մի կապ չունեն մոնթէի գաղափարների հետ։
ու ինձ դուր եկաւ մոնթէի վերաբերմունքը խնդիրներին՝ քննադատութիւնը «ապաքաղաքական» մտաւորականներին, իրենց մտաւորական հռչակող մարդկանց, ու նրա վերաբերմունքը կոմունիզմին ու ազգայնականութեանը, ֆեմինիզմին։ ու նաեւ, իր նշած իրապաշտութիւնը անկապ բառեր չեն, ու նա չի խօսում երեւակայական ու կեղծ քարտէզներից ու նաեւ նրա քննադատութիւնն ուիլսոնին՝ ու տրամաբանութիւնը, որ տարածքային հարցերը պիտի լուծուեն նրանց կողմից, ովքեր ապրում են տուեալ տարածքում ու նա չի մտածում միակողմանի, որ դէ, միայն հայերի համար լաւ լինի։ ընդհակառակը, քննադատում ա «մեկուսացուածութիւնը», որ երկար ժամանակ հայերին զրկել ա, անգամ սեփական խնդիրները լուծելու «հնարաւորութիւնից»։
ու նաեւ, ինձ շատ դուր եկաւ նրա սահմանումներին ու բառերին էդքան ուշադրութիւն դարձնելն ու իւրաքանչիւր բառին կամ սահմանմանը վերլուծութիւն տալը։
ես իհարկէ, պատկերացնում էի, որ նա միայն ազատամարտիկ չի եղել ու քաղաքական հայեացքներով էլ բաւական ժամանակակից ա եղել, բայց երբեմն ես էլ էի զարմանում, թէ ինչքան չեմ ճանաչում իրեն ու ինչքան չհասկացուած ա նա իր «կողմնակիցների» կողմից։ ու ցաւում եմ, որ շատերը՝ նախքան նրա նկարով շապիկ հագնելը կամ նրա նկարը մեքենաներին կամ սենեակի պատերին կպցնելը, ձգտում չեն ունենում մարդու գաղափարներին ու հայեացքներին ծանօթանալ։