Jump to ratings and reviews
Rate this book

Դար կորստյան

Rate this book
Վարդան Գրիգորյանի (1950-1989) «Դար կորստյան» պատմավեպն առաջին անգամ լույս է տեսել 1985 թվականին: Այն 11-րդ դարի պատմական բեկումնային շրջանի՝ Անիի հայոց թագավորության կործանման գեղարվեստական քննությունն է՝ Գայլ Արշավիրի փառահեղորեն կերտված կերպարի հոգեբանական, գաղափարական

320 pages, Hardcover

Published January 1, 2019

7 people want to read

About the author

Vardan Grigoryan

6 books6 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
7 (63%)
4 stars
3 (27%)
3 stars
1 (9%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 5 of 5 reviews
Profile Image for Grigor Grigoryan.
129 reviews6 followers
April 8, 2023
Ֆանտաստիկ վեպ է, ամեն ինչով` ոճով, ասելիքով... մեր հայելին է։
Եվ ինչու այսօրինակ պատմավեպերի մասին ամեն տեղ չեն խոսում, պատմում, մեջբերում, ախր բոլոր հայերը պետք է կարդան սա, ամեն ինչ կա մեր անցյալից, ներկայից և, ցավոք, ապագայից...
Profile Image for Tatevik (KiVeTaTKa).
138 reviews8 followers
October 29, 2023
Այս տարվա և ընդհանրապես կյանքիս բացահայտումն էր Վարդան Գրիգորյանը։ Հեղինակը երիտասարդ է հեռացել կյանքից, սակայն մեզ անգնահատելի ժառանգություն է թողել։ Հեղինակի հետաքրքրությունների և ուսումնասիրությունների հիմնական թեման պատմական անցյալն է եղել։ «Դար կորստյան» պատմավեպը նկարագրում է Անիի անկման ժամանակաշրջանը։ Այս գիրքն ուղղակի պատմավեպ չի, և ընդհանրապես տարբեր է պատմավեպերի մասին ունեցած մեր պատկերացումներից։ Գիրքը հնարավորինս դանդաղ և վայելելով էի կարդում։
Գիրքը պետք է դառնա յուրաքանչյուր հայի «սեղանի գիրքը», կարդալիս ամեն տող ու միտք ուզում էի մեխեի ուղեղիս մեջ, որ չմոռանամ, որ դաս քաղած և ավելի իմաստուն շարունակեմ ճանապարհս։ 11-րդ դարի անցքերն են նկարագրված, Գրիգորյանի յուրահատուկ մեկնությամբ, սակայն թվում է այսօրն է, ներկան և մեկը մյուսի հետևից կործանվում են հայկական անջատ ու անկախ թագավորությունները։
—2020 թվականի պատերխզմից հետո 2023 թվականի սեպտեմոերի 19-ին վերջնականապես ընկավ Արցախը….
Վարդան Գրիգորյանն իր աշխատությամբ ոտքի կանգնելու բանալին է տալիս….

Մեջբերումներ.
1. Ի տարբերություն ուրիշների, երեկոյան աղոթքից հետո անմիջապես իր խուցն էր գնում ու պառկում, որպեսզի շուտ անցներ գիշերն ու շուտ բացվեր լույսը, առավոտյան կատարվեր հրաշքների հրաշքը՝ մեկ հարվածով անկատար աշխարհը դառնար կատարյալ, պատռված հողը լույս աշխարհ հաներ անմեղ նահատակներին ու կուլ տար երկիրը պղծող անիրավներին։ Սպասման ամեն գիշեր ու բացվող օր տոն էր, որովհետև ուղիղ հազար տարի առաջ, ինչպես ինքը, պառկել ու արթնացել, այդ մեղավոր հողն էր տրորել ու սպասումով կապույտ երկնքին նայել իր նման տասնյոթամյա պատանի՝ ոմն Հիսուս, որի ապագան հայտնի էր միայն աստծուն։
2. Կործանմամբ չէ, որ ցանկանում եմ հաստատվի ճշմարտությունս։
3. Երկրի տերը կրկին վեստ Սարգիսն ու մյուս դավաճաններն են, իսկ արքան կրկին տատանվում է Հայոց Բանակի և «սթափ մտածողների» միջև։
Profile Image for Hibiscus.
345 reviews
May 20, 2022
Reading historical novels requires some discipline.

First, the book has three times, the referred time t1, the time of writing t2, and the time of reading t3, where usually t1 << t2 < t3. So one reads in t3 about t1 but what the book really means is t2 projected onto t1.
Second, any analogy is only partly applicable, any highlighted historical pattern or model may have limited if any real-life application. The analogies also do not reveal the deep social, demographic, and economic causes behind the historical events.
Third, beware of strong emotions in historic novels, emotions are the easiest way to deliver propaganda.

With all that in mind, the book was impressive, I could relate so much to the events that have happened a millennium ago. The narrative could not be more poignant now as Armenia goes through another critical phase.

The protagonist had this mixture of love and hate, never redeeming pain of loss and anger of helplessness. Furthermore, for the good half of the book, the protagonist agonizes on his deathbed, flashing back to different episodes of the long and bitter collapse of the medieval Armenian statehood. It reminisced the ending of 'The White Guard' by Bulgakov. The agony of the hero and the agony of the nation amalgamate. A brilliant literary device.
Profile Image for Arman Avetisyan.
54 reviews3 followers
May 18, 2023
Վարդան Գրիգորյանի «Դար կորստյան» պատմավեպը 11-րդ դարի բեկումնային դեպքերի` Անիի հայոց թագավորության անկման գեղարվեստական ներկայացումն է:
Հետևելով դեպքերի ընթացքին անընդհատ զուգահեռներ էի տանում երկրի ներկայիս դրության հետ, մտածում պատմության կրկնվելու հատկության մասին:

Մի՞թե «ոչ մի թուղթ, ում ձեռքով էլ գրված լինի, դեռևս չի փոխել ժամանակի ընթացքը: Մարդիկ ինչ անելու են` կանեն», թե՞ մեր մեջ դեռ մնացել են Գայլ Արշավիրներ, ովքեր չեն հավատում «կեղծ խաղաղությանը», ովքեր հայրենի հողը համարում են գերագույն արժեք, ովքեր համոզված են, որ մեր փրկությունը միայն ՄԵՐ մեջ է:
Profile Image for Անի Կուռոյան.
88 reviews6 followers
July 12, 2025
Մենք մեկ հայրենիք ունենք որտեղ պայքարը շարունակվելու, մնալու մինչ այսօր մնում է կարևոր։ ինչպես ցանկացած այլ ազգ մենք էլ վաստակում ենք ապրելու իրավունքը։ Մեր գինն արյունն է մեր ունեցածը մեկ հայրենիք։
Առանձնակի հարգանք հեղինակին իր մտքի ու ջանքի համար որ մենք ունենք նման տեսակի պատմավավերագրություն։
Displaying 1 - 5 of 5 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.