Jump to ratings and reviews
Rate this book

Չխրատվող ժողովուրդը

Rate this book
Խորհրդածությունների և հոդվածների այս գրքում Նժդեհն անդրադառնում է մեր բնավորությանը, պատմական առաքելությանը, տարածաշրջանում մեր հնարավորություններին:
Խոսելով ապագայի պատերազմներից` նա խրախուսում է Հայաստանում ռազմարդյունաբերության հիմնումը: Նժդեհը վերլուծում է Սյունիքում մեր հաղթության մանրամասները, այլ պատերազմներում պարտությունների պատճառները:

247 pages, Hardcover

Published January 1, 2021

Loading...
Loading...

About the author

Garegin Nzhdeh

22 books6 followers
Ծնվել է քահանայի ընտանիքում 1886 թ-ին՝ Նախիջևան գավառի Կզնուտ գյուղում։ Եղել է ընտանիքի չորրորդ երեխան։
Սկզբնական կրթությունը ստանալով տեղի ծխական հայկական դպրոցում, իսկ այն փակվելուց հետո` Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում, ուսումը շարունակում է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միանում է հայ ազատագրական շարժմանը։ Այնուհետև անցել է Սանկտ Պետերբուրգ և երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով՝ լքում համալսարանը ու ամբողջովին նվիրվում հայ հեղափոխության գործին՝ ցարիզմի ու սուլթանականության դեմ։ 1906 թվականին անցնում է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ 1907 թ-ին վերադառնում է Կովկաս։
1907-թ մտնում է Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերը և մասնակցություն բերում պարսկական հեղափոխական շարժմանը։ Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար, Նժդեհը 1909 թ վերադառնում է Կովկաս և ձերբակալվում ցարական իշխանությունների կողմից։ Բանտերում մնալով ավելի քան երեք տարի, տեղափոխվում է Բուլղարիա։
Երբ 1912 թ-ին սկսվեց Բալկանյան առաջին պատերազմը, հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության), բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկ Օզանյանը։
Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադառնում է Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով։
Առաջին համաշխարհային պատերազմ տարիներին լինելով զորավար Դրոի օգնականը 1918 թ-ի գարնանը վարում է Ալաջայի (բնակավայր Անիի շրջակայքում) կռիվները, որոնցով հնարավորություն ընձեռնեց նահանջող հայկական զորամասերին՝ անկորուստ անցնելու Ալեքսանդրապոլ միաժամանակ, իր մարդկանցով ապահովում է Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից։
Մոտենում էր 1918 թվականի մայիսը, վճռվում էր հայոց ճակատագիրը։ Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ, Նժդեհը իր խմբով նահանջում է Վանաձոր։ Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր։ Սակայն Նժդեհի գլխավորությամբ իրականցվող Վանաձորի եռօրյա հերոսակամարտով՝ հայությունը հաստատեց իր հարատևելու կամքը, և այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի դերը։ Վանաձորում վարած կռիվների համար (որոնց ընթացքում վիրավորվել է) Նժդեհը արժանացել է ամենաբարձր քաջության շքանշանի։
Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո, 1918 թ վերջին, Նժդեհը ՀՀ կառավարության կողմից նշանակվում է Նախիջևանի գավառապետ, իսկ 1919 թ օգոստոսից՝ Կապանի, Արևիքի և Գողթանի (Կապարգողթ) ընդհանուր հրամանատար։
Նժդեհը երբեմն ստիպված էր լինում չհնազանդվելու վերին իշխանության հրամաններին։ Մասնավորապես, երբ Ալեքսանդր Խատիսյանի կառավարության կողմից նրան հրամայված էր գաղթեցնել պաշարված Գողթանի հայությունը, Նժդեհը մերժեց այն, և, փոխարենը, սրբեց ու տեղահանեց գավառի թուրքական բնակավայրերը։ 1920 թ-ի օգոստոսին Հայաստանի և բոլշևիկների միջև կնքված զինադադարի, Զանգերզուրը, Արցախը և Նախիջևանը ժամանակավորապես զբաղեցվելու էին կարմիր բանակի կողմից: Սակայն Նժդեհը որոշում է մնալ Սյունիքում և մենակ չթողնել լեռնահայությանը։ Այդ ծանր օրերին էր, որ Նժդեհը հղացավ և գործի դրեց Դավիթբեկյան ուխտերը։ 1920 թվականի օգոստոսի 25-ին, Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում, Նժդեհի զինվորները ուխտեցին Դավիթ Բեկի անունով՝ հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատության, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը։ Մարտեր մղելով գերակշիռ 11-րդ կարմիր բանակի հետ մինչև 1921 թ., նա միայն լքում է Զանգեզուրը իշխանությունների կողմից երաշխիք ստանալուց հետո, ըստ որի Զանգեզուրը մնալու էր Հայաստանի կողմից: 1921 թ-ին Նժդեհն իր զինակիցներով անցնում է Պարսկաստան: Այնտեղ մնալով 4 ամիս, նա շուտով հեռանում է Բուլղարիա:

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
15 (78%)
4 stars
1 (5%)
3 stars
1 (5%)
2 stars
2 (10%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 3 of 3 reviews
Profile Image for Tatevik (KiVeTaTKa).
140 reviews9 followers
December 30, 2021
Այս գիրքը պետք է յուրաքանչյուրիս սեղանի գիրքը դառնա.... հետևելով Նժդեհի գաղափարախոսությանը մենք դուրս կգանք այս անդունդից, կկարողանանք հաղթել ֆիզիկապես, հոգեպես և բարոյապես։ Կուզեի այս գիրքը կարադացած և գնահատած լինեին 1000ավոր մարդիկ, ոչ թե 4։ #ԱրթնացիրԵրիտասարդություն #ՄերԵռագույնը #Մայիսքսանութականներ ❤️💙🧡
Profile Image for Anahit.
31 reviews
June 11, 2026

«Կա, հա՛յ երիտասարդություն, կա Մեծ Հայրենիքը, որ քոնը պիտ լինի վաղը։ Բայց ասա՛՝ օրվա քո հոգեկան կառուցվածքով պիտ կարողանա՞ս նրան տեր դառնալ ու մնալ։ Խոստովանի՛ր, արժանի՞ ես նրան։
֊ Այո՛, եթե հոգեփոխվեցիր և հոգեփոխեցիր ժողովրդիդ»

Իրապես մենք հոգեփոխվելու կարիք ունենք։ Հիմա մենք արժանի չենք մեր հայրենիքին։ Արժանի լինելու համար պետք է բարձրացնենք մեր հոգին, մաքրենք այն։ Գարեգին Նժդեհը իր խրատներով ցույց տվեց այն հայի կերպարը, որն էինք, որպիսին պիտի լինենք, և թե որքան հեռու ենք Հայից։ Կարելի է նաև մոտիվացիոն գիրք անվանել, որովյետև ընթերցելիս վեհ գաղափարներ են առաջանում մտքումդ, ուզում ես դառնալ բարձր էակ, բայց այն նման չէ մյուս մոտիվացիոն գրքերին,որոնք ասում են՝ ինչպես հարստանալ, լավ բիզնես ունենալ, այս անել, այն անել։ Գարեգին Նժդեհը հայ մարդուն հորդորում է չստորանալ, չլինել նյութապաշտ, չդառանալ մարդ֊մեքենա, կոկորդ ու ստամոքս.«իսկ նմանն ավելի անասուն է, քան մարդ»։

«Կյանքդ նվիրիր բաների, որ չեն մեռնում»։
Profile Image for Ara Sahak.
42 reviews2 followers
July 16, 2022
Ամեն օր քնելուց առաջ կարդալու գիրք, եթե դպրոցներում ուսումնասիրեին Նժդեհին մենք էս օրին չէինք լինի
Displaying 1 - 3 of 3 reviews