Jump to ratings and reviews
Rate this book

Աղջիկը գնացքում

Rate this book
Պատմությունը ներկայացվում է 3 կանանց՝ Ռեյչելի, Աննայի և Մեգանի կողմից: 32-ամյա Ռեյչել Ուոթսոնը խնդիրներ ունի՝ կապված ալկոհոլ օգտագործելու հետ: Ամեն օր նա գնացքով մեկնում է Լոնդոն՝ կարծես թե աշխատանքի, բայց իրականում նա ուղղակի տպավորություն է ստեղծում:
Գնացքով գնալիս Ռեյչելն ամեն անգամ պատուհանից դիտում է մի ամուսնական զույգի, որին նա իր համար անվանում է Ջեսս և Ջեյսոն: Նրանք ապրում են իր նախկին տնից ոչ հեռու, որտեղ ինքն ապրում էր ամուսնու՝ Թոմի հետ, և որն այժմ ապրում է այնտեղ իր նոր կնոջ՝ Աննայի և երեխայի հետ: Ռեյչելը շատ ծանր է տանում ամուսնալուծությունը, որը, ինչպես ինքն է կարծում, հենց ինքն էլ հրահրել է: Հղիանալ չկարողանալու պատճառով Ռեյչելը սկսել էր ալկոհոլ օգտագործել, ինչի արդյունքում վատացել էին հարաբերությունները ամուսնու և շրջապատողների հետ՝ աստիճանաբար հանգեցնելով ամուսնալուծության։ Ապահարզանից հետո Ռեյչելը սկսել էր ավելի շատ խմել, և հարբած զանգահարել ամուսնուն, նամակներ գրել նրան՝ դրանով տհաճություն պատճառելով Թոմին և նրա նոր կնոջը:

Առաջին անգամ վեպը հայտնվել է «The New York Times» (համակցված վարկանիշ՝ հաստ կազմ և էլեկտրոնային հրատարակություն) ամսագրի գեղարվեստական բեսթսելլերների ցանկի առաջին հորիզոնականում 2015 թվականի փետրվարի 1-ին և մնացել վերին սանդղակում 13 շաբաթ շարունակ՝ մինչև ապրիլի 26-ը։ Շատ գրախոսականներում գիրքը դիտարկվել է որպես նոր «Անհետացածը»՝ 2012 թվականի հայտնի վեպը:
2015 թվականի մարտի սկզբին վաճառվել է վեպի ավելի քան 1 միլիոն օրինակ, իսկ ապրիլին՝ 1,5 միլիոն։ 20 շաբաթվա ընթացքում վեպը գտնվել է բրիտանական՝ կոշտ կազմով գրքերի վարկանիշի վերին սանդղակում, ինչը նոր ռեկորդ էր։
2015 և 2016 թվականներին վեպն ընդգրկվել է «Publishers Weekly»-ի բեսթսելլերների ցանկում:

2016 թվականին վեպը էկրանավորվել է ռեժիսոր Թեյթ Թեյլորի կողմից։ Ռեյչելի դերում հանդես է եկել դերասանուհի Էմիլի Բլանտը։

376 pages, Hardcover

First published January 6, 2015

1 person is currently reading
10 people want to read

About the author

Փոլա Հոքինս

1 book2 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
10 (76%)
4 stars
1 (7%)
3 stars
2 (15%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 2 of 2 reviews
Profile Image for Lilit.
23 reviews
June 18, 2022
Գիրքը պատահական հայտնվեց իմ ձեռքում և երբ սկսեցի կարդալ հասկացա, որ դա լավագույն պատահականությունն էր(իմ ուզած գիրքը չկար գրադարանում ` սա առաջարկեցին)։ Ընդհանրապես չէի պատկերացնի,որ դետեկտիվ է) ամբողջ ընթացքում լարված կարդում ես և փորձում 《պաշտպանել》 Ռեյչելին
Ֆիլմն էլ կա, բայց գիրքն ավելի լավն է❤
Profile Image for Varduhi Hovhannisyan.
143 reviews6 followers
December 5, 2024
Մեկ-մեկ լինում է չէ, որ գիրքն է ընտրում ընթերցողին, սա էդ դեպքն էր: Գրադարան էի գնացել լրիվ ուրիշ գրքի հետևից, բայց սա վերցրի: Ճիշտ է հաստատ 1 անգամ կարդալու գիրք է, ինչպես ցանկացած դետեկտիվ, բայց ինձ շատ է դուր եկել:
Displaying 1 - 2 of 2 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.