Արգենտինացի գրող Խուլիո Կորտասարը մոգական ռեալիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից է, որի արձակի կարևոր տարրերից են իրականության և ֆանտաստիկայի փոխներթափանցումը, մարդու և տիեզերքի ներդաշնակության ձգտումը: Նա միշտ անսպասելի է և արտասովոր:
Julio Cortázar, born Julio Florencio Cortázar Descotte, was an Argentine author of novels and short stories. He influenced an entire generation of Latin American writers from Mexico to Argentina, and most of his best-known work was written in France, where he established himself in 1951.
Ես ջերմացա ու չնայած երբեմն մոգական ռեալիզմի ամենաակնհայտ թեմաներն էին լողում, բայց մանրամասներն ու նրբություններն անչափ յուրահատուկ էին դարձնում ամենը` սիրո ու պարերի ու կարոտի ու տխրության ու նման շատ տարածված ու կարևոր բաների մասին։
Իմ առաջին ծանոթությունն էր Կորտասարի հետ։ Այնքան էլ չհավանեցի, մի տեսակ չկպավ սրտիս, երևի պատճառներից մեկն էլ ժանրն էր, առհասարակ չեմ սիրում պատմվածքներ։ Ամեն դեպքում այլ ստեղծագործություններ ևս կփորձեմ կարդալ, որպեսզի ավելի հստակ պատկերացում կազմեմ Կորտասարի գրչի մասին։