Վիպակը թրիլեր է: Սյուժեում պատմվում է Էնջլ մականվամբ աղջկա արկածների մասին, որտեղ ծանոթանում ենք նրա խաղաղ նավավարից՝ կողոպտող ծովահենի փոխակերպման, դավաճանությունը՝ չներող ու սեփական նավը փնտրող տեսակի հետ: Վիպակում շոշափվում է ընկճման պատճառով՝ նավավարից ծովահեն դառնալու խնդրի մասին: Վիպակում խոսվում է ծովահեն չդառնալու մասին:
Չգիտեմ, շա՜տ, անասելի վատն էր։ Ինձ հազիվ եմ համոզել մի 50էջ կարդամ։
Սովորաբար գիրքը կիսատ թողնելով կարծիք չեմ թողնում գրքի մասին, բայց սա այդ դեպքը չէր։
Ոճը շատ պրիմիտիվ էր, եթե իհարկե կար։ Հեղինակը ողջ ընթացքում փորձում ա համոզել, որ ինքը շատ ազատամիտ գրող ա, ազատ ոճով, սահմաններից դուրս, բայց երևում ա, որ ինքը դրա վրա ահռելի ջանք ա թափում ու մեկ ա բնական չի ստացվում։
Կերպարն ինչ-որ (գուցե մանկական) տրավմա ուներ ու իր վարքը, պահվածքը, ոճը հեղինակը փորձում էր դրա հետ ասոցացնել, բայց, կներեք, էլի շատ վատ էր ստացվել։
Գուցե տպավորություն ստեղծվի, որ ինչ-որ հատուկ էդ գրքի դեմ եմ խոսում, բայց չէ. Ուղղակի չեմ պատկերացնում ոնց ա հնարավոր էդքան վատ գրել...էլի կներեք
Մի շնչով կարդացվող գիրք էր։ լարված սպասում էի հաջորդ դժբախտությանը։ ընդհանուր հա լավն էր։։ ընտանիքում իրա հարաբերությունները մոր հետ շատ ցավոտ էր(անցյալում ես նրան անվանում էի Մայր, ոչ թե Նա) գլխավոր հերոսուհուն մի քիչ շատ էր Աստվածացրած տեղ-տեղ նեռվայնացնող էր։ չեմ հասկանում, հավանել եմ թե չէ։։
Հասմիկի հետ ինստագրամյան գրքային էջիս շնորհիվ ծանոթացա։ իմացա, որ գիրք ունի գրած։ հետաքրքրվեցի ու ցանկություն առաջացավ կարդալու։ Հասմիկը գիրքն ինձ ուղարկեց ^_^
սկսեցի կարդալ ու հասկացա, որ սա էն էր, ինչ ես ուզում էի։ զգացմունքային էր, վախենալու էր, թրիլլեր էր, լարված էր ու տանող։ էջերից չէր լինում կտրվել ու շատ արագ էր գնում, չէր հոգնեցնում։ թեման լավն էր ու ներքաշող։ ցանկություն առաջացավ հերոսներից յուրաքանչյուրի կերպարն էր ստանձնել, լավն էին, հոգեհարազատ էին։ ես հաջորդ գործերին եմ սպասում <3
Ընտիր թրիլլեր վիպակ ա՝ մի շնչով կարդալու: Էմոցիաների ու տեսարանների տարափ ա, մինչև կհասկանաք՝ ով,ինչ,ոնց ու ինչի,արդեն վերջացրած կլինեք))) Բայց էդ մի շնչում նաև մի ամբողջ կյանքի ու դժբախտության ականատեսը կլինեք, հավեսին գործ ա,խորհուրդ կտամ բոլորին: Իսկ 4աստղը զուտ նրա համար,որ «արյունոտը» չափից շատ էր իմ համար:
Լավն էր ... մի շնչի կարդացվող հեղինակը սենց ասած խաղում էր ընթերցողի հետ:դդ Ինչ որ լավ ավարտի ես սպասում ... դե տես ու մի հատ դաժանություն... ու սենց շարունակ... պահեր կային որ չփշաքաղվելն ուղղակի անհնար էր... Ընդհանուր շատ եմ հավանել ... կարդացեք, չեք փոշմանի...
Այս գիրքը առաջին հենց դրվագից ձեզ նետում է իր յուրահատուկ հակասական աշխարհը, որտեղ գեղեցիկը անբաժան է դաժանից․ տպավորիչ տեսարաններ,երբ պուպուշ կատուն դաժանաբար ուտում է փոքրիկ մուկիկին, երբ ոչ այդքան դուրեկան կանաչ խնձորը` տգեղ սև պուտիկներով այնուամենայնիվ համեղ ու գրավիչ է։ Իսկ սերը․․․․․ սերը արնաշաղաղ է ու ցավոտ։ Սա ռոմնտիկ պատմություն չէ ծովերի տիրակալների արկածների մասին։ Մենք գործ ունենք երիտասարդների հետ, որոնք մաքսիմալիստ են, հանդուգն են և չունեն միջանկյալ երանգներ իրենց կյանքում, նրանք սիրում են կամ ատում ամբողջ ուժով, մինչև արյան վերջին կաթիլը ՝իրենց կամ թշնամու։ Հրեշտակի կերպարով և անունով Էնջլը հասցրել է իր երիտասարդ կյանքում կորցնել 2 սեր։ Եվ եթե մայրիկի սիրո համար դեռ ուշ չէ պայքարել, ապա Ոսկե տղան, ցավոք, սպանված է։ Էնջլը իր մանկության ընկեր Սկորսեզեյի օգնությամբ ցանկանում է վրեժխնդիր լինել Ոսկե տղայի սպանությունը կատարողներից։ Գիրքը նման է իսկական թրիլերի, թվում է , թե ֆիլմ ես դիտում բավականին ռեալ և այդ իսկ պատճառով սահմռկեցուցիչ տեսարաններով։ Կարծում եմ, այն շատ դուր կգա այդ ժանրի սիրահարներին։ Դինամիկ սյուժե, սարկազմ, սեր և մի փոքրիկ ինտրիգ-այս ամենը սիրված լինելու գրավվականն է։ Իսկ ինձ գրավեցին Էնջլի և իր ընտանիքի փոխհարաբերությունները։💔 Ցանկացած չարիքի հիմքում ընկած է մերժված լինելը։ Ցավոք Էնջլի անզգույշ քայլի պատճառով երկար տարիների ամուր պատնեշ գոյացավ իր և մայրիկի միջև։ Շատ դրամատիկ ու նուրբ էր ներկայացված Էնջլի կյանքի այս կողմի բոլոր հույզերը և մտքերը։ Այնպես որ գիրքն ունի նաև հոգեբանական ասպեկտ։ Եվ չնայած արյան այդ մեծ ծովի,որում խորտակվեցին Էնջլի և իր ավազակախմբի բոլոր նավերը, լույսի փարոս կար ափին- ընտանիքը։ Գիրքը կլանեց և այն կարդացի մի քանի ժամում։ Շնորհակալ եմ հեղինակից, որ այն չվերածվեց միայն վենդետաների մարտահրապարակի, որ թրիլերների ոչ այնքան սիրահար ես գտա իմ համար գրավիչը ու ձգողը։
Շատ պարտավորեցնող էր կարդալ ստեղծագործություն, որի ժանրը Քեզ այնքա՜ն անծանոթ է։ 🤯 Այս գրական ոճին ծանոթացա Հասմիկ Կարապետյանի <<Ծովահենի>> հետ։
Դեռևս առաջին 20-30 էջն էի կարդացել ու չէի կարողանում շարունակել։ Պատճառը հերոսուհու մեջ էր, այնքա՜ն չէի սիրում իրեն։ Բայց քանի որ իմ առաջ խնդիր էի դրել հաղթահարել իմ ու հերոսուհի մեջ եղած հակակրանքը՝ շարունակեցի, ինչի համար ուրախ եմ։
Եթե պատրաստվում ես կարդալ այս գործը, ապա պատրաստ եղիր որ առաջին հայացքից հերոսուհին Քեզ համար ամենատհաճ և հակակրանք առաջացնող կերպարն է լինելու և եթե դու պատրաստ ես իր չարության դեմ չարությամբ չտրամադրվել, ապա գիրքը հաստատ ավարտելու ես հետաքրքրությամբ։
Հերոսուհու ստեղծած կերպարը իր մանկական տրավմաների հաշվին ձևավորված վարագույր էր, որով նա իրեն փորձում է պաշտպանել աշխարհից։ Ծնողի հետ հարաբերությունը երեխայի կյանքում առաջին մարդ՝ մարդ հարաբերումն է, և հենց այս առաջինից էլ կախված է փոքրիկ մարդուկի հետագա ձևավորումը։
Շատ արագ ընթերցվող գործ է, որին կարծում եմ, կարելի է հանգիստ ծանոթանալ։ Ինձ համար մի քանի սկզբունքային կետեր կան, որոնց վրա աչք փակեցի, քանի որ արդեն իսկ նշել էի, որ ոճը նոր եմ բացահայտում, միգուցե դա հենց թրիլեր ոճին բնորոշ էր։
Ես ատում եմ գրեհիկ կերպարներին գրքերում ու էստեղ երկու գլխավոր կերպարներն էլ իրար չէին զիջում իրենց անմարդկային պահվածքով և եկեք պատկերացնենք թե որքան դժվար էր սկզբնական փուլում հանդուրժել իրենց ։ Բայց եթե հեղինակը կարողացել է կերտել կերպարներ, որոնք ատելի են դառնում ընթերցողի համար, ուրեմն իր մոտ ստացվել է կերպարներին լիարժեք դարձնել։
Եվ իհարկե շատ բաներ այնպես չէր, ինչպես առաջին հայացքից էր թվում ։ Ամենը բացահայտելու համար արժե կարդալ!🤯
Էս գրքում ոչ մի տրամաբանական բան չկա ու էդ ամենը հետաքրքիր կամ կլանող ձևով չի ներկայացված։ Ձանձրացնող, վանող։ Ոնց որ հայկական Սթիվեն Քինգ կարդամ (առանց ֆենթզիի դետալների), իսկ ես Քինգ չեմ սիրում։