Ավետիս Ահարոնյան Առաքելի (հունվարի 9, 1866, Իգդիր, Ռուսական կայսրություն - ապրիլի 20, 1948, Փարիզ, Ֆրանսիա), հայ հասարակական–քաղաքական գործիչ, գրող։ Մեծ ջանքեր է գործադրել Հայկական հարցի հետամտման, Հայաստանի առաջին հանրապետության կայացման համար։ Նրա գրական ստեղծագործությունները 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ հեղափոխական սերնդի ներշնչման ու պայքարի աղբյուր էին։