Գիրքը ներկայացնում է Լեռնահայաստանին նվիրված գրքաշարի առաջին մասը, որտեղ տեղ են գտել Գարեգին Նժդեհի հուշերը, հրամաններն ու հոդվածները Լեռնահայաստանի գոյամարտի մասին:
Գրքի վերնագիրը պետք ա լիներ «Ինչպես պայքարեց Լեռնահայաստանը»։
Շատ լավ մանրամասնությամբ գրում ա բոլոր դժվարությունների, մարտավարական, ռազմավարական քայլերի մասին որով հաղթել ա թշնամուն շատ ճակատամարտերում։
Բնությունը, լեռները, մարդկային հոգեբանությունը անփոփոխ ա, փոփոխվում են տեխնիկան, զենքերի հեռահարության օգտագործվող միջոցներ և այլն, բայց էությունը կռվի ու պայքարի դարերի խորքից նույնն ա։
Տեղանուններին, տեղանքին ավելի լավ ծանոթ մարդը քան ես ավելի լավ կպատկերացնի ոնց ա անցել կռիվները, բայց շատ դրվագները շլացուցիչ լավ էին մտածվավ։ Շատ դրվագներ կռիվներից ինչ մեթոդներով են հաղթել ու զինաթափել թշնամուն զավեշտալի էր։
Արժե որ էս միջոցների մասին կարդան շատերը, համ ոգի ա բարձրացնում, համ գիտելիք տալիս մարտավարության մասին, կամ ցույց տալիս էն խնդիրները ինչ որ կար նաև էն ժամանակ՝ հանրապետություն, կառավարություն, որը ձեռ էր քաշել իր մեծ երկրամասերից մեկից, բայց էտ երկրամասը պայքարեց որ իրան չմիացնեն այլ երկրի, իր ուժերով ու ինչ-որ տեղ թշնամուց խլված ռեսուրսներով։
Գիրքը սկզբից մինչև վերջ նկարագրում էր այսօրը, միայն 100 տարի առաջ էր տեղի ունենում։ Ուզում եմ, որ այս գիրքը կարդան մեր բոլոր իշխանավորները ու հասկանան, որ հանձնելով, թշնամուն աղ ու հացով դիմավորելով չեն փրկվում։ Մեր փրկությունը պայքարի մեջ է, մաքուր և արդար նպատակին բաց ճակատով և բարձր գլխով նայելու մեջ է։ Մեզ միայն պետք է նպատակ և կամք հաղթելու։ Պատերազմները հաղթում են նախ հոգեպես, նախ բարձունքի վրա պատկերացնում են եռագույնը, ապա նետվում մարտի այդ վեհ նպատակին հասնելու համար։ Բոլոր նրանք ովքեր առհամարհում են մահը, նրանք հաղթում են։ Նժդեհի յուրաքանչյուր միտք ասույթ է, որ պետք է բերնեբերան անցնի ու կրթի մեր սերունդներին և մենք կրկին կունենանք #գաղափար, #նպատակ, #կամք։
Առաջ դեպի նոր հաղթանակներ․․․․․ #ԱնկախՀայաստան #ՀերոսներիՀայաստան #ԱռաջԴավիթբեկաբար #ԴավիթբեկյանՈՒխտ #ՎեհՆպատակ #ՓրկությունըԼեռներումէ
Լեռնահայաստանի գոյամարտը մեր հաղթական պատմության վեհ էջերից մեկն է: Չնայած այն հանգամանքին, որ ղեկավարությունն արդեն «հանձնվել» էր ռուս-ադրբեջանական ընդհանուր ցանկությանը` այն է Զանգեզուրը Խորհրդային Ադրբեջանի մաս ճանաչելը, չնայած ռազմալան բազայի և մարդաքանակի ակնհայտ անհավասարությանը, Նժդեհը պայքարեց, պայքարեց մինչև հաղթական ավարտը: Պայքարեց, որ սերունդներն ունենան Զանգեզուր, ունենան Անկախություն և Պետականություն: