Jump to ratings and reviews
Rate this book

Վերջին անգամ ենք ապրում

Rate this book
Աշոտ Աղաբաբյանի «Վերջին անգամ ենք ապրում» վեպը լեգենդար հայորդի, ժամանակին աշխարհի ամենաուժեղ մարդը համարվող ծանրամարտիկ Սերգո Համբարձումյանի բուռն ու դրամատիկ ոդիսականի մասին է: Առաջին անգամ հայ ընթերցողը կտեղեկանա մեր պատմության էջերի նոր բացահայտումներին, Սերգո Համբարձումյան անհատի անհավանական թվացող փոթորկալից կյանքին, որն ուղեկցվել է Աղասի Խանջյանի, Իոսիֆ Ստալինի, Անաստաս Միկոյանի, Լավրենտի Բերիայի, Հայաստանի ՆԳԺԿ պետ Խաչիկ Մուղդուսու հետ կապված բազմաթիվ իրադարձություններով: «Վերջին անգամ ենք ապրում» վեպը հեղինակի վեցերորդ գիրքն է:

588 pages, Hardcover

Published January 1, 2021

4 people want to read

About the author

Աշոտ Աղաբաբյան

9 books15 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
6 (100%)
4 stars
0 (0%)
3 stars
0 (0%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 2 of 2 reviews
Profile Image for Vahik Arzumanyan.
9 reviews
September 24, 2022
Սա ձանձրալի կենսագրական չէր, այլ մինչև վերջին էջն իր հետ տանող, հուզիչ, կյանքի և ճակատագրի վայրիվերումների միջով անցնող մի սովորական մարդու, սովետի և դրա փտած կարիերիստների, դրանց կործանման մասին պատմություն։

📎Պետք է հոգեպես պատրաստ լինեն իրենց մեծ թռիչքին, որպեսզի գլխապտույտ չունենան, և հետո առավել պատրաստ լինեն, քանի որ գագաթին հասնելուց հետո սկսվում է վայրէջքը, երբեմն գահավիժումը՝ անխուսափելին, այդ դեպքում էլ պետք է չկորցնել գլուխը։ Այն, ինչ անխուսափելի է, չպետք է վախենալ, որովհետև միևնույն է՝ կատարվելու է։ Ուղղակի պետք է չկորցնես ինքնատիրապետումդ և քիչ կորուստներով նահանջես։

📎Գրողը տանի, ինչ եմ անընդհատ հիշում անցյալը։ Դա խանգարում է ինձ։ Մի կառչիր անցյալից, դու այնտեղ էլ երբեք չես լինելու․․․

📎Դու հավ ես, քեզ արծվի տեղ չդնես։ Չչափվես ինձ հետ։ Արծիվը կարող է անհաջողությամբ իջնել մինչև հավաբուն, բայց դա չի նշանակում, որ քեզ նման հավը արծվի պես երկինք կարող է բարձրանալ։
Profile Image for Arsen.
520 reviews10 followers
December 30, 2023
Այն հազվադեպ գրքերից, որ ավարտելուց հետո ցանկանում ես շատ բան ասել, բայց բառեր չկան, չես կարողանում բառերի մեջ տեղավորել այն բոլոր խառը զգացմունքները թե ընթերցելուց, թե ավարտելուց հետո։ Նաև չես ցանկանում ուրիշ գիրք կարդալ որոշ ժամանակ։ Մի գուցե ճիշտը լռել և մտածելն է, կրկին անգամ՝ ո՞վ է հայը, ի՞նչ է տվել աշխարհին ու մարդկությանը։ Այդ հզոր ցանկի մեջ Սարգիս Հմաբարձումյան։
Իսկ Աշոտ Աղաբաբյանին խորին շնորհակալություն այս գիրքին կյանք տալու համար։
Displaying 1 - 2 of 2 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.