Jump to ratings and reviews
Rate this book

«Գլխովին կորչելու վտանգը»

Rate this book
Այս գիրքը Գարեգին Նժդեհի հրապարակագրության երրորդ ժողովածուն է: Գրքում Նժդեհն անդրադառնում է Հայաստանի աշխարհագրական դիրքին, որն ավելի մտահոգիչ է, քան քաղաքական ճակատագիրը: Նա ասես կանխատեսել էր Քառասունչորսօրյա պատերազմը՝ մատը դնելով պանթուրքիզմի նկրտումների վրա: Խոսելով գլոբալիզմի մասին և դրա դեմ՝ Նժդեհը կարևորում է հայրենասիրությունը և սեփական ուժերին ապավինելու հանգամանքը: Նա քննադատում է դժբախտություններն արտաքին պատճառների վերագրելու և փրկությունը դրսի ուժերից սպասելու մոլորությունը: Նժդեհն աններելի է համարում պարտությունը՝ չընդունելով որևէ արդարացում: Քանի որ «սեփական ուժերով ինքնապաշտպանվելու անընդունակ ժողովուրդները պատժվում են մահվամբ», Նժդեհը հորդորում է կենտրոնանալ, նորոգվել, կրթվել, վերադաստիարակվել, զինվել:

208 pages, Hardcover

Published January 1, 2021

1 person is currently reading
13 people want to read

About the author

Գարեգին Նժդեհ

11 books6 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
9 (90%)
4 stars
1 (10%)
3 stars
0 (0%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 2 of 2 reviews
2 reviews
April 11, 2026
Օրվա հային հոգենորոգություն է անհրաժեշտ։ Հայրենիքի հանդեպ պաղ լինելը եղել է, կա ու կլինի ամենավտանգավոր ու մեծ չարիքը հայի համար։ Պաղ չլինենք նախևառաջ հայրենիքի, ապա նաև՝ մեկս մյուսի հանդեպ։

Նժդեհի գլխավոր ցավը ոչ թե իր օրերի դժբախտությունների, այլ վաղվա դժբախտությունների մասին էր, որոնց բեռը մենք պիտի տանեինք։

Ճիշտ է ասել Նժդեհը, որ օրվա հային պակասում է պատճառագիտական մտածողությունը։ Մեր երևակայականը պիտի փոխարինել իմացականությամբ։ Մեզանում երևակայականն ահռելի շատ է, բայց իմացականությունն է, որ տալիս է հնարավորություն պատմությունն իմանալ ի գիտություն։

Վերանորոգումն է միակ բանալին արհավիրքներից խուսափելու ու աոցիալ-մշակութային, կրթական ու գիտական նոր մակարդակի հասնելու։ Վերադաստիարակվենք ու հոգենորոգությամբ զբաղվենք. ահա թե ինչ է սովորեցնում Նժդեհի «Գլխովին կորչելու վտանգը» գիրքը։
Displaying 1 - 2 of 2 reviews