Ռիվիերա օ Սելում, անտառների խորքում, այդ գիշեր մի մեռյալի են արթմնի հսկում, մի մարդու, որը մի քանի տարի առաջ է հայտնվել, և որի մասին շատ բան չգիտեն։ Կուբացի՞ է, կոլումբիացի՞։ Դասալի՞ք է եղել։ Ինչո՞ւ է Գվադելուպա վերադարձել։ Պատասխանները պարզորոշ չեն։ Այդուհանդերձ այդ մարդու ինքնությունը կարևոր չէ։ Կարևորն այն պատկերն է, որ ռիվիերաօսելցիներից յուրաքանչյուրն է պահպանում նրանից, և այն գլխավոր փոփոխությունները, որ նա է նրանցից յուրաքանչյուրի կյանք բերել։ Այդ միակ գիշերվա ընթացքում, այսօրվա Գվադելուպայի ողջ հասարակությունն է պատկերվում իր ինքնատիպ խնդիրներով։