Jump to ratings and reviews
Rate this book

Երկերի ժողովածու տասը հատորով #3.1

Երկերի ժողովածու տասը հատորով. երրորդ հատոր

Rate this book
Թուրքիա, Իրան (Պարսկաստան). Վարչական և դատաստանական դրությունը։ Դասակարգային և հողային հարաբերություններ։ Կուլտուրա։ Ռայան ընդհանրապես։ Հայ ռայան։ Պարսկա-թուրքական պատերազմներ (16-17-րդ դարեր). Նոր տերեր Հայաստանում։ 16-րդ դարի նշանակությունը։ Շահ-Աբբաս։ Վերակենդանության աշխատանք։ Էջմիածնի բարեկարգությունը։ Կաթոլիկ պրոպագանդան Հայաստանում։ Գրականություն և արվեստ։ Տպագրություն։

510 pages, Hardcover

Published January 1, 1969

3 people want to read

About the author

Ծնվել է 1860 թվի ապրիլի 26-ին Քարինտակ գյուղում, Արցախում, սովորել է քաղաքային դպրոցում։ 1878 թվականին ավարտել է Շուշիի քաղաքային վերակազմյալ դպրոցը։ Շուշիում և Բաքվում աշխատել է նոտարային գրագիր, հեռագրիչ, «Արոր» տպարանի կառավարիչ։ Պատանեկան տարիներից Լեոն աշխատակցել է «Մշակին», թողել է պատմագիտական, գրական և հրապարակախոսական մեծ ժառանգություն, հայոց պատմության մեծահատոր գործեր և բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ։ 1877 թվականից աշխատակցել է «Մշակ», «Արձագանք», «Արմենիա», «Մուրճ», «Հանդես ամսօրյա», «Տարազ», «Հորիզոն», «Համբավաբեր» և այլ պարբերականների, տպագրել հարյուրավոր քննադատ, հոդվածներ, վիպակներ, պատմագիտական ու գրականագիտական ուսումնասիրություններ։ Մինչև պատմագիտական իր աշխատությունները, Լեոն իր գրական գործունեության առաջին տասնամյակում զբաղվել է գրական–հրապարակախոսական աշխատանքներով, գրել է վեպեր, պատմվածքներ, վիպակներ, նաև «Վարդանանք» պիեսը։ 1906–1907 թթ. դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա տեղափոխվել է Թիֆլիս և նվիրվել գիտական աշխատանքի։

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
1 (100%)
4 stars
0 (0%)
3 stars
0 (0%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 of 1 review
Profile Image for Ջոն (John Goolvart).
34 reviews45 followers
June 2, 2022
Լեոյի կարդացածս հատորներից դեռևս ամենաընթեռնելին. ոնց որ միշտ խիստ ու կտրուկ, բայց դե իրեն հատուկ խրատարար երանգով։ Էս հատորները երևի ավելի ճիշտ կլինի դիտարկել ոչ միայն պատմագիտական, այլ նաև որպես մի տեսակ քննադատական ակնարկների հավաքածու։ Ու միևնույն է կարդացվում է, նույնիսկ եթե հեղինակի եզրակացությունների հետ համակարծիք չես։ Հատկապես հետաքրքիր ու ծավալուն էր վարչական, դասակարգային ու միջկրոնական հարաբերությունների նկարագիրը։ Տեղ-տեղ շատ դաժան էր, բայց ժամանակաշրջանն ու բնութագրվող իրադարձություններն էին պահանջում։

Փորձենք հատորի հաջորդ մասը մի տեղից պեղել։
Displaying 1 of 1 review

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.