What do you think?

Տեղատվություն
«Տեղատվություն» վեպը շոշափում է մարդու բարոյական նկարագրի և անհատի ու հասարակության փոխհարաբերության պրոբլեմները: Վեպը հումորի ու սատիրայի լեզվով, այլաբանական ու իրապատում տարրերի միահյուսումով պատմում է, թե ինչ կարող է պատահել մարդուն, որը ներքին տեղատվություն է ապրում, մոռանում է հասարակության հանդեպ ունեցած իր պարտականությունները: «Տեղատվություն» վեպը առաջին անգամ լույս է տեսել 1976 թվականին: Ներկա հրատարակությունը պատրաստելիս՝ հեղինակը կատարել է բազմաթիվ խմբագրական աշխատանքներ ու վերամշակումներ:
320 pages, Hardcover
First published January 1, 1976
Ratings & Reviews
Friends & Following
Create a free account to discover what your friends think of this book!
Community Reviews
Displaying 1 - 3 of 3 reviews
June 5, 2016
Չքնաղ էր։ Չեմ էլ հիշում երբ եմ էսքան բավականություն ստացել կարդալուց։ Առանց Վահագն Գրիգորյանի էս գործի, կյանքը հաստատ կիսատ կլիներ, հազար տոկոս։ Էլ չասեմ, թե ինչքան եմ շնորհակալ եմ Մեսրոպ Հարությունյանին ու Գևորգ Տեր-Գաբրիելյանին, որ հեղինակի մասին պատմեցին։
June 12, 2023
Գեղեցկագույն մի գիրք... Պատմելու, բացատրելու, զգացածը նկարագրելու ոչ մի կարիք չկա, որովհետև անհնար է փոխանցել այն զգացողությունները, որոնք զգում ես կարդալու ընթացքում։
Թե սկիզբը շատ սիրեցի, թե ընթացքը վայելեցի, իսկ վերջը... չգիտեմ... ուղղակի կարդալու, ամեն տողով ապրելու վեպ։
Թե սկիզբը շատ սիրեցի, թե ընթացքը վայելեցի, իսկ վերջը... չգիտեմ... ուղղակի կարդալու, ամեն տողով ապրելու վեպ։
August 20, 2023
Վահագն Գրիգորյան🤍 Այնքան ուրիշ և ինքնատիպ, հատուկ գրական ոճ և յուրահատուկ լեզու, հետաքրքիր լուծումներ։
Վեպը 33ամյա մի երիտասարդի մասին է, ով կարելի է ասել բավականին հաջողակ և կայացած է. լավ աշխատանք, լավ ընտանիք, «հարգված» և «սիրված» բոլորի կողից, բայց…..
Մի օր արթնանում է դարձած անտեսանելի, և գոյություն ունի, բայց և չունի միևնույն ժամանակ։ Կհաջողվի նրան գտնել իր կորցրած իրական «Ես»ը, մակընթացությունը կհաղթի տեղատվությանը, կիմանաք, երբ կկարդաք այս հանճարեղ վեպը։