Կյանքում լինում են շրջադարձային պահեր, վայրկյաններ, որոնք անկախ մեր կամքից փոխում են այն ամենը, ինչ հետո է լինելու, այն ամեն ինչը, որ մենք կզգանք ու կհասկանանք այդուհետ: Լուիզայի և Ուիլի հանդիպումը գուցե կենցաղային դիպված է, մեկի համար՝ ծանր ֆինանսական պայմաններից դուրս գալու հնարավորություն, մյուսի համար՝ պարտադրված կենսական անհրաժեշտություն, իսկ գուցե պատահականություններ չեն լինում. բոլոր պարագաներում նրանց հանդիպումը գլխիվայր է շրջում երկուսի կյանքն էլ, և ամենամթում երևում է ընտրության հնարավորություն՝ կողքինի կյանքը դարձնելու ավելին, քան նա կարող է պատկերացնել:
Գիրքը 1 օրում արագ կարդալու գիրքա։ Գրելաոճը շատ պարզ ու ֆիլմային։ Եսիմ, ինձ համար ինքը ինչ որ երկարատև էֆեկտ չի տա, բայց կարդալու ընթացքում լիքը էմոցիաներ ստացա։
Իրականում չեմ հասկանում Ուիլին ու ըստ իս ինքը մեկա եսասերա։ Լուի պարագայում ես չէի գնա վերջին օրը այդ ամենին ականատես լինելու։ Ինչևէ, լավն էր, արժի կարդալ։