Համեմատ Զեյնի ու Հյուսիս միգրացիայի, ավելի թույլ էր, բայց նույն սյուժեի մեջ ու նույն հերոսներով։ Էլի նույնը պիտի գրեմ - եթե սուդանցի եք, ենթադրում եմ հավես գիրք է լինելու ձեզ համար, մոտավորապես, ինչպես Նարինե Աբգարյան կկարդայինք մենք՝ հայերս։ Էստեղ պատմությունն ավելի կտրատված էր, հուսամ թարգմանությունը լավը չէր, կամ էլեկտրոնային գիրքն էր կիսատ թվայնացված, չնայած հազիվ թե, չգիտեմ։ Ու արևելյան պատմություններ, ծերուկներ, ապրածը հետադարձ իմաստավորելու փորձեր ու մի քիչ էլ փիլիսոփայություն, որն ամողջ շարադրանքի մեջ է, առանձին նախադասություններ չեն, չնայած մեկ-մեկ հավես ձևակերումներ էլ են լինում։ Մի խոսքով, եթե ուզում եք տեսնել ինչով են ապրել ժամանակին արաբական աֆրիկայում։