«Մեծ քառյակը»՝ Ագաթա Քրիստիի հերթական դետեկտիվ պատմությունը, առաջին անգամ հրատարակվել է 1927թ. Մեծ Բրիտանիայում: Վեպի սյուժեն պտտվում է կրկին հանրահայտ բելգիացի խուզարկու Էրքյուլ Պուարոյի և նրա վաղեմի ընկեր կապիտան Հասթինգսի շուրջ: Վեպն իր կառուցվածքով տարբերվում է Պուարոյի մասնակցությամբ մյուս վեպերից, քանի որ այն իրենից ներկայացնում է միմյանց հետ կապված պատմությունների շարք, որոնցում Պուարոն Հասթինգսի օգնությամբ փորձում է բացահայտել Մեծ քառյակի՝ միջազգային հանցավոր խմբավորման առեղծվածը, որի անդամները ջանք չեն խնայում Պուարոյին վերացնելու համար:
Dame Agatha Mary Clarissa Christie, Lady Mallowan, DBE (née Miller) was an English writer known for her 66 detective novels and 14 short story collections, particularly those revolving around fictional detectives Hercule Poirot and Miss Marple. She also wrote the world's longest-running play, the murder mystery The Mousetrap, which has been performed in the West End of London since 1952. A writer during the "Golden Age of Detective Fiction", Christie has been called the "Queen of Crime". She also wrote six novels under the pseudonym Mary Westmacott. In 1971, she was made a Dame (DBE) by Queen Elizabeth II for her contributions to literature. Guinness World Records lists Christie as the best-selling fiction writer of all time, her novels having sold more than two billion copies.
This best-selling author of all time wrote 66 crime novels and story collections, fourteen plays, and six novels under a pseudonym in romance. Her books sold more than a billion copies in the English language and a billion in translation. According to Index Translationum, people translated her works into 103 languages at least, the most for an individual author. Of the most enduring figures in crime literature, she created Hercule Poirot and Miss Jane Marple. She atuhored The Mousetrap, the longest-running play in the history of modern theater.
Այս անգամ մեր գորշ բջիջներն ավելի շատ պետք է աշխատեցնենք, որովհետև մեր փոքրիկ, բելգիացի խուզարկուն ու նրա ընկերը վտանգի մեջ են։ Իսկ վտանգի անունն է «Մեծ քառյակ»։
4 թիվը յուրացրած ու իրենց տարբերանշան դարձրած միջազգային հանցավոր խմբավորման անդամներն ավելի վտանգավոր էին, քան Պուարոյին հանդիպած մյուս հանցագործները։ Նրանք խելացի էին, հնարամիտ ու չափազանց դաժան։
Սակայն կար մեկն, ով նրանցից խելացի ու հնարամիտ էր։ Խոսքն, իհարկե մեր սիրելի Էրքյուլ Պուարոյի մասին է։ Եթե գրածս այս խոսքերը կարդար մեծն բելգիացին, հաստատ փառունակությունը շոյված կլիներ։ Ինչևէ, մի կողմ թողնենք Հասթինգսին բնորոշ ռոմանտիզմն ու ետ վերադառնանք մեր քառյակին։
Քառյակը ոչ մի ջանք չէր խնայում իր չար նպատակին հասնելու համար։ Սպանություններ, ծուղակներ, դավադրություններ, այս ամենը բնորոշ է նրանց։
Ասում են` բոլոր ճանապարհները տանում են Հռոմ, այս գրքի պարագայում` դեպի «Մեծ քառյակ»
Բայց արդյո՞ք գրքի բոլոր իրադարձություններն են նրանց ձեռքի գործը։ Չգիտեմ։ Գրքի էջերն այս դեպքում ավելի խոսուն էին։ Միայն կասեմ, որ մեր սիրելի 2 գլխավոր հերոսներին շատ բարդ ժամանակներ են սպասվում։
Գիրքը դինամիկ էր, չէի հասցնում ձանձրանալ, դեռ մի իրադարձությունից ուշքի չեկած հեղինակը մատուցում էր հաջորդ իրադարձությունը։
«Մեծ քառյակը» նաև շատ էր տարբերվում Ագաթայի մյուս գրքերից, որոնք հասցրել եմ ընթերցել։ Բայց թե ինչպե՞ս է տարբերվում, բացահայտեք ու կիսվեք կարծիքով։ Իսկ ես շարունակեմ ծանոթությունս Ագաթայի մյուս գրքերի հետ։
Ընթացքը բավականին հետաքրքիր էր, մասշտաբային գործողություններ` մեծ հանցախմբի ձեռագրորվ։ Իսկապես, մի պահ թվում է` Պուարոն հանձնվելու է կամ պարտվելու, բայց վերջն ապշեցնող է։ Կարդալու ողջ ընթացքում ակամայից վերհիշվում է Շերլոք Հոլմսը, քանի որ հետախուզական գործողությունների ոճն ու մեթոդները շատ նման են ու տիպիկ։