Jump to ratings and reviews
Rate this book

Երևա, երևա, Երևան

Rate this book
Գիրքը պատմում է խորհրդային ու ներկայի քաղաքի բնակիչների մասին, վերհիշել տալիս Երևանի մարդկանց, բույրերը, համերը, գույները, նորաձևությունն ու նույնիսկ սլենգը։ Գրողի, հրապարակախոսի և հոգեբանի ձեռքով պատումը ընթերցողի դեմքին առաջացնում է զգայական բոլոր դիմախաղերը՝ ժպիտ, լիաթոք ծիծաղ, հուսահատություն, տխրություն, ափսոսանք։ Բայց ամեն բան՝ սահուն հեգնանքով։

Վավերագրության ժամանակագրությունն ապահովելով հանդերձ՝ Լուսինեն տեքստում գործածում է հետադարձ անդրադարձումների տեխնիկան՝ ցույց տալու համար երբեմն Երևանի անհետացած անցյալի հակադրվող առավելությունը քաոտիկ իրականության նկատմամբ։ Տեքստում ամեն բան արված է սիրով, հոգատարությամբ, խնամքով, ինչպիսին և հերոսների վերաբերմունքն է միմյանց և քաղաքի հանդեպ։

Գրքի խմբագիրը Արմեն Սարգսյանն է, շապիկի նկարազարդումն Արարատ Մինասյանի աշխատանքն է, ձևավորել է Լիլիթ Ալթունյանը:

224 pages, Hardcover

Published January 1, 2022

3 people are currently reading
24 people want to read

About the author

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
12 (52%)
4 stars
10 (43%)
3 stars
1 (4%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 7 of 7 reviews
Profile Image for Nerses Hovsepyan.
23 reviews1 follower
February 18, 2026
«Երևանի բովանդակության ողնաշարը, իհարկե, հայերենն է։»

….

«Մեզ կրթեցին կինոթատրոնները, հետո ռևերանս արեցին ու… կորան։»

….

Էնպես ինչպես Նարինե Աբգարյանն ա գրում գյուղի ու գյուղական անցած-գնացած կյանքի մասին, Լուսինե Հովհաննիսյանը գրում ա Երևանի ու մայրաքաղաքային անցած-գնացած ու անցնող-գնացող կյանքի մասին։

Հետաքրքիր ա՝ թեև ես ԽՍՀՄ փլուզումից տարիներ հետո եմ ծնվել, խորհրդային Երևանը կարծես ես էլ եմ հիշում, անհասկանալի աղոտ կերպով ինձ էլ ա սովետերևանը հարազատ։

Ամենաշատը օճառների հավաքածուի մասին հատվածը տպավորեց։

Կուզեի հեղինակի չափ կապված լինել Երևանի հետ…
Profile Image for Shushan.
19 reviews2 followers
Read
May 26, 2025
Եթե չոր-ցամաք գրեմ, ապա միանշանակ մտածում եմ, որ կուզեի գիրքը ավելի շատ խմբագրված լիներ։ Տեղ-տեղ շատ հուզիչ էր, տեղ-տեղ՝ երկար ու խճճված։

Իսկ եթե ոչ չոր-ցամաք, ապա էս գիրքը շատ ծանր իմ համար առաջ գնաց, որովհետև սրեց կարոտս անգամ էն բաների հանդեպ, որոնք ես ինքս չեմ տեսել ու ապրել։

Մի քանի տարի առաջ սկսել էի շատ հետաքրքրվել հիշողության ուսումնասիրություններով, որտեղ ինձ ամենաշատը տպավորել էր «կենդանի հիշողության փոխանցման» կոնցեպտը. հիշողություն, որը տվյալ անձի կողմից վերապրված չի, այլ փոխանցված ա ավագ սերնդի պատումներից։ Էդ էնքան խորն ա նստած, որ կարծես էդ մարդն ինքը զգացած ու տեսած լինի. սահմանները շատ լղոզված են։ Էդ իմ համար էն ժամանակ լավագույն ոսպնյակն էր հասկանալու համար, թե ինչի եմ ես էդքան նոստալգիա զգում Սովետական Միության հանդեպ։

Էս գիրքը ինձ նորից հիշացրեց զգացածս, որի մասին վերջերս մոռացել էի։ Ես կարդում եմ ծնողներիս մանկության, պատանեկության, երիտասարդության մասին, ու զգում եմ հարազատություն. էս ամենն իմ համար նոր ա ու ծանոթ միաժամանակ։

Քաղաքային պատկերներից շատերը իրանց մասին են, մյուսներին ավելացած են նաև իմ կյանքի շերտերն ու դեպքերը։ Հիշողությունը հետաքրքիր բան ա. քեզ կապում ա տեղին, անգամ եթե էդտեղ անձամբ դու որևէ փորձառություն չես ունեցել։

Ու հենց մենակ դրանով Երևանը երբեք չի կարող իմ համար պակաս հարազատ լինել։
Profile Image for Arpinè.
18 reviews
June 19, 2022
Լուսինե Հովհաննիսյանը վավերագրական գրականության թերևս լավագույն դեմքերից է Հայաստանում: Իր գիրը` պաթոսից ու անիմաստ նկարագրություններից զուրկ, կլանում է առաջին իսկ նախադասությունից: Հաճելի էր կարդալ ու պատկերացնել նախկին Երևանը, հանդիպել Երևանի մարդկանց, սիրել ու նորից հիասթափվել քաղաքից: Սիրուն էր, հուզիչ էր, տեղ-տեղ հավեսով ծիծաղում էի: Անպայման կարդալու գիրք:
Profile Image for Varsenik Ohanyan.
27 reviews4 followers
March 5, 2023
Մկրտիչ Արմենի «Երևան» վեպի վերջին էջը թերթելուց հետո անմիջապես բացել եմ Լուսինե Հովհաննիսյանի « Երևա, երևա, Երևան» վեպը մեծ սպասելիքներով… ցավոք, արդարացված էր միայն վերնագիրը։
Նարինե Աբգարյանի «Մանյունյա» եռագրքում պատկերված սովետական իրականությունը ներկա էր նաև Լուսինե «հուշագրքում», «հիշողությունագրքում»։ Գրքի գլխավոր հերոսին ես այդպես էլ չգտա, դա ոչ Երևանն էր, ոչ ինքը՝ հեղինակը, ոչ էլ Էմոն կամ պարտությունը։
Միայն հետաքրքրաշարժ էր աճը, գրքում աճը՝ ժամանակի, որ 1970-ականներից եկանք հասանք մեր օրեր, ճիշտ է, հաճախ հեղինակը հիշելու կամ պատմելու բան չուներ, բայց այս փաստն հերքել չենք կարող։
Ձեռքիս գրիչը, որը ընթերցանոգթյանս կարևորագույն մասն է, մի քանի տող գծեց միայն գրքի վերջում՝ մեր պարտության վերապատումի ժամանակ։ Մի քանի մեջբերում ներքևում.

-Իսկ ամենակարևոր հարցը մնաց չպարզված. պատերա՞զմ ենք ուզում, թե՞ խաղաղություն։
-Բոլորը խաղաղություն են ուզում, բայց կորցրած տարածքների անպայման վերադարձով, իսկ վերադարձը հնարավոր է միայն պատերազմով…
-Հասարակությունը սկսում է կապվել պատերազմի հետ, մտերմանում է պատերազմի հետ։
Profile Image for Arman aka “Yerevantsi”.
51 reviews1 follower
August 17, 2024
4 աստղ: Հետաքրքիր էր, ու շատ հավես գրական ու խոսակցական լեզվով ա գրված: Վերջին մի քանի էջերը էդքան էլ հաջող չէին, ու Երևանի պատմությունից շեզվող դրվագները երբեմն շատ էին: Բայց ընդհանուր արժի կարդալ:
Profile Image for Natalie.
26 reviews4 followers
March 5, 2026
՚Մեզ թվում էր թե միշտ այսպես է լինելու’
Profile Image for knyvn.
2 reviews
February 23, 2026
I've read the book in London, in 2 days - in the tub, during the breaks and in coffeeshops near my university. It took me home in a way I cannot describe. It took me to a home I've never been to: the Soviet era Yerevan; it took me to the feeling of lost connection with my city and the pursuit of reconciliation that I had and maybe still have after the war. Deeply personal to me and wonderfully written monument of passing time and memory.
Displaying 1 - 7 of 7 reviews