Ձգձգում էի էս գիրքը ձեռքս վերցնելը, որովհետև վերջին գիրքն ա Պաչյանից, որ չէի կարդացել (ու իր առաջին տպագիր ժողովածուն): Բայց հենց ձեռքս վերցրի, կարդալը ձգձգել չստացվեց, որովհետև էնքան տխրություն կա էս պատմվածքներում, որ պիտի մազոխիստ լինես, որպեսզի ուզենաս երկարացնել էդ պրոցեսը:
Ընթացքում մտածում էի ժողովածուի վերնագրի մասին, որը հենց առաջին պատմվածքի վերնագիրն ա: Բոլոր պատմվածքներում ընդհանուր մի բան կար, որ թույլ էր տալիս զգալ էս վերնագրի տեղինությունը: Ոնց Ռոբինզոն Կրուզոն էր արկածների հետևից գնալով հայտնվել անմարդաբնակ կղզում (կղզին իր պատիժն էր), նենց էս պատմվածքների հերոսներն են օտարացած իրենց շրջապատից, աշխարհից, չեն գտնում իրենց տեղը, տարբեր են, «տարօրինակ», միայնակ: Ամենաշատ հավանել եմ վերջին պատմվածքը` «Ու՞ր էիր, Լյով», որը կարդալիս ուզում էի հոնգուր-հոնգուր լացել))