Jump to ratings and reviews
Rate this book

Աղի թեյ

Rate this book
2019-ի գարնանը երաժշտական աշխարհը ցնցվում է անսպասելի լուրից. համաշխարհային ճանաչում ունեցող երիտասարդ հայ դաշնակահար ու կոմպոզիտոր Իդան ողբերգական ավտովթարի պատճառով հեռացել է կյանքից: Մահից ամիսներ անց հայաստանյան ամենամեծ հրատարակչության հիմնադիրը կապվում է Իդայի օգնականի ու ամենամտերիմ մարդու՝ Նենէի հետ՝ առաջարկելով Իդայի մասին կենսագրական գիրք գրել: Նենէն համաձայնում է, բայց գրվող ամեն էջի հետ բացահայտվում ենմանրամասներ, որոնք ստիպում են բացել անցյալի մռայլ էջերը, նորովի ճանաչել մարդկանց ու առերեսվել սարսափելի իրականությանը... «Աղի թեյը» պատմություն է ճակատագրական թուլությունների, ներանձնային խնդիրների, բայց և դրանց լուծման, ուժի ու ամրության մասին: Սեր, ընկերություն, ընտանիք ու...երաժշտություն։ Առանցքում մարդն է, որ փորձում է գտնել իրեն ու փրկվել ի հեճուկս դժվարությունների:

280 pages, Hardcover

Published January 1, 2022

6 people are currently reading
48 people want to read

About the author

Սյունե Սևադա

3 books72 followers
Sune Sevada is а fiction writer, journalist and essayist. She was born in 1995 and got her first works published in her teenage years. Since 2010 Sevada has started her own blog where she published her short stories and gained a huge readership. Sevada’s active and creative use of social media has given her wide popularity, several thousand followers and readers among young readers. Soon a number of literary magazines such as Granish, Gretert and Andin have also started to publish Sevada’s works. For two consecutive years her works have been among the most read works on the popular Granish online magazine. In 2017 Sevada’s short story Red was published in a French anthology of translated contemporary literature. IN 2018 her first published book, a short story collection will be published.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
47 (63%)
4 stars
13 (17%)
3 stars
6 (8%)
2 stars
5 (6%)
1 star
3 (4%)
Displaying 1 - 16 of 16 reviews
Profile Image for Rafo Zarbabyan.
424 reviews10 followers
May 8, 2024
Երկրորդ աստղը միայն նրա համար, որ հարգում եմ յուրաքանչյուրին, ով Հայաստանում ստեղծագործական աշխատանքով է զբաղվում

Իսկապես հիասթափեցնող էր: Կախվածություն գրքին երեք աստղ նշանակեցի՝ որպես առաջին գիրք, ու շատ հույս ունեի, որ հետագայում գրական աճ կտեսնեմ, բայց, ավաղ... Միակ փոփոխությունը՝ պատմվածքների ժողովածուն դարձավ վեպ:

Հիմա ավելի մանրամասն: Սկսենք ամենասկզբից, որտեղ հեղինակը փորձում էր արդարացնել իր ստեղծագործությունը՝ թվարկելով այն ամենը, ինչ պետք է անի գրողը կամ չպետք է անի: Ինչու՞: Ի՞նչ շահեց դրանից գիրքը: Կարծում եմ՝ ոչինչ:

Պատմության բացակայությունը հատկապես հիասթափեցնող էր: Հա, կար սյուժե, կային շրջադարձեր, որոնք հիմնականում արհեստական տեսք ունեին, բայց որոշ դեպքերում տանելի էին: Բայց պատմություն չկար, որի համար մենք գնահատում ենք վեպի արվեստը: Փոխարե՞նը... Լիքը զգացմունք, որ անխնա լցված էր գրքի գրեթե բոլոր էջերում: Խոշոր հաշվով դրանք ոչնչի մասին էին, որովհետև չէին ազդում կերպարների, դրանց զարգացման վրա: Հա, քանի հիշեցի կերպարներին...

Կերպարները միօրինակ էին, անմշակ: Կարծում եմ՝ գլխավոր հերոսուհին հեղինակի ալտեր էգոն է: Չեմ պնդի, միգուցե սխալվում եմ, բայց տպավորությունն այդպիսին էր: Ասես հեղինակն իր զգացմունքները պրոյեկտել է գրքի մեջ՝ մոռանալով մնացածի մասին: Նույնն էլ վերաբերվում է մյուս կերպաներին, որոնք ոչ զարգանում էին, որ դեգրադացվում: Կապված է նախորդ կետի՝ պատմության բացակայության հետ:

Մի երկու բառ հեղինակի ինքնապաշտպանության մասին: Առաջին ինքնապաշտպանության օրինակի մասին արդեն ասացի: Հաջորդը՝ քննադատություններից ապահովագրումն է: Գրքի մի հատվածում սյունեն ասես վիրավիրավորանքներ է շռայլում գիրքը քննադատողների ուղղությամբ: Է հետո՞: Խոսում է նաև իր գրքի լեզվի մասին՝ փորձելով արդարացնել իր երկխոսությունները: Արդյունքում չի ստանում էն, ինչ պիտի ստանար:

Հա, երկխոսությունները: Սյունեն փորձում է բալանս պահել դասականի ու հակամշակույթի միջև, ինչի պատճառով երկխոսությունները թվում են արհեստական: Դրան գումարած զրույցների թեմատիկան, որն էլի ասես միայն զգացմունքների մասին է: Հավելում եմ նաև ոչ այդքան լավ հումորը:

Եվ վերջում, փիլիսոփայությունը: Սա առավել հետաքրքիր է, քանի որ Սյունեն հենց սկզբում ասում է, որ ընթերցողներին չեն հետաքրքրում սկսնակ գրողի փիլիսոփայական մտքերը, բայց ինքն ամբողջ գրքի ընթացքում շռայլում է դրանք: Ու հղումները դեպի արվեստի այլ գործեր՝ գրքեր, կինոներ, երաժշտություն, իրավիճակը չի փրկում: Ընդհակառակը, հղումները սովորաբար ավելի վատ տպավորություն են գործում:

Լավ, խոստովանում եմ, ես հիացած կլինեի այս գրքով, եթե լինեի մինչև 25 տարեկան աղջիկ: Այլ տարբերակում... Նույնիսկ չգիտեմ...

Ամեն դեպքում, ուրախ եմ, որ Սյունեն շարունակում է ստեղծագործել: Չնայած որ իսկապես գոհ չեմ գրքից, ոչ մի դեպքում չէի ուզենա, որ դադարեր աշխատանքը: Հուսով եմ՝ հաջորդ անգամ կտեսնեմ ավելի շատ աշխատանք, ավելի շատ հոգատարություն ընթերցողի հանդեպ՝ ներառյալ կերպարների մշակումն ու պատմությունը, որոնք, կարծում եմ, առաջնային են:
Անհամբեր սպասում եմ հաջորդ գրքին:
Profile Image for Seda Harutyunyan.
77 reviews6 followers
July 7, 2023
Աշխարհը ցնցված էր երիտասարդ ու տաղանդավոր դաշնակահար Իդայի ողբերգական մահվան լուրից։ Սակայն ամենից շատ ցնցված էր Նենէն։ Իդային ամենամոտ ու ամենահարազատ մարդ համարած աղջկա ներսում ու դրսում քաոս էր։

Նենէն մեր գլխավոր հերսուհին է։ 9.5 մատներով, աշխատասեր, նվիրված ու շատ աղի թեյեր խմած բարի հոգի։

Իդայի մահից հետո Նենէն ստանում է նրա մասին գիրք գրելու առաջարկ ու ծանոթանում գրքի ամենամարդ հերոսի` Ալեքսի հետ։

Գրքի զարգացման ընթացքում բացահայտվում են գաղտնիքներ, որոնք փոխում են բոլորին։
Մի հերոսը դառնում է ավելի համարձակ ու հաղթում է իր վախերին, մյուսի աչքերից ընկնում ու փշուր-փշուր է լինում վարդագույն ակնոցը, մեկն էլ հասկանում է, որ սառը մատուցվող կերակուրը` վրեժը, ուտելուց հետո չի տաքանում։

Երբ սկսում էի գիրքը, հետաքրքիր էր` ինչու՞ հենց <<Աղի թեյ>>։ Հետո, աղի թեյի պատմությունը կարդալուց հետո հասկացա, որ վերնագիրը միայն գրքինը չէ, այն բոլորինս է. յուրաքանչյուրս էլ ունենք աղի թեյի խմած ու մեզ դեռ սպասող բաժակներ։
Բայց այդ պատմության մասին չեմ գրելու, որ անպայման կարդաք։

Գրքի հերոսները սխալվում էին, ընկնում, վեր կենում, գտնում սեր, ընկերներ, կորցնում, գտնում պատասխաններ ու նոր հարցեր։
Երբեմն բախվում էին հասարակության չակերտներին ու դառնում դրանց ներքին սահմանների զոհը։ Բայց կարևորը` հերթական, մինչև վերջին կաթիլը խմած աղի թեյը կոտրում էր դրանք ու մղում առաջ։

Գիրքը դեռ չհրատարակված արդեն գիտեի, որ այն սիրելու եմ։ Սյունեի ձեռագիրը միշտ եմ հավանում։ Էլի եմ ասել, որ Սյունեն անկեղծ է ընթերցողի հետ։

Այս գիրքը շատ է տարբերվում նախորդից (մեկ ամբողջական պատմություն է), ասեմ ավելին` ըստ իս գերազանցում է։

Անպայման խորհուրդ եմ տալիս վերցնել տաք թեյ ու անցնել աղի թեյի հետ ծանոթանալուն։
Profile Image for Gayane Grigoryan.
31 reviews2 followers
October 13, 2022
« Աստված կոշիկ չի կարում, այլ տալիս է մեզ ոտքեր, ճանապարհ ու հուշում որտեղ փնտրել կոշիկները։ Կարող ես՝ տես։ Ունակ ես՝ լսիր։ Չես գտել՝ փնտրիր, որ կարես կոշիկներդ ինքդ։ »

Մերսի Սյունեին ես գրքի համար (կարծում եմ ես շնորհակալությունը շատերի սրտից ա բխում:)):
Profile Image for Dató.
152 reviews26 followers
November 26, 2022
Մարդկային զգացմունքների շատ սիրուն նկարագրություններով գիրք էր, երբեմն իհարկե перебор-ով, բայց էդ էլ երևի իր մի հատիկ քաղցրությունն էր ավելացնում զգացողության մեջ։
Profile Image for Aramazd Ghalamkaryan.
12 reviews7 followers
March 22, 2024
Սյունե Սեւադա - «Աղի թեյ». Առաջընթացը նախորդ՝ «Կախվածություն» գրքի համեմատ, ակնհայտ էր։ 1-2 կտոր կար, որ իսկապես լավն էին։ էս մի գրքի դեպքում՝ արդեն 20-25 տարեկանները կարող են կարդալ ու կարեւոր բաներ գտնել իրենց համար։ իրենք իրենց գտնել... ինձ նման բիձա մարդու դեպքում շատ բան սպասելն իհարկե սխալ կլիներ։ մասնավորապես՝ ա. ինձ դուր չէկավ կոնկրետ մի քանի բան. գլխավոր հերոսուհին չափազանց կենտրոնացած էր ինքն իր վրա/շուրջ, իր հույզերի ու ապրումների։ ու դա մի ձեւի նորմալ էր համարվում։ արտառոց բան չկար՝ ըստ պատումի։ ես իհարկե հասկանում եմ, որ դա մեր 1-2 նոր սերունդների մոտ ահավոր տարածված մի բան ա... բայց գրքում դա չափազանց շատ էր։ ով կարդացել ա, կհասկանա, թե ինչ եմ ասում։ բ. խոսքը, ուղղակի խոսքը չափազանց շատ էր, սարսափելի ծավալուն... մի՞թե մարդիկ էդքան շատախոս են իրական կյանքում։ մի՞թե էդքան երկար մոնոլոգներ են ունենում։ Սյունեին ես կառաջարկեի ավելի հմտորեն փորձել փոխանցել խոսողների հոգեվիճակը, ձայնի տոնայնությունը, ժեստերը, միմիկան... միայն, ընդամենը խոսքը շատ անբնական, արհեստական էր։ տպավորություն էր, Սյուն, որ դու լիքը բան ունես ասելու, ու վիզ ես դրել անպայման էդ ամենը դուրս հորդել... վստահ եմ, որ հաջորդ գիրքդ ավելի լավն ա լինելու, ավելի հասուն։
Profile Image for Seda Hovhannisyan.
136 reviews5 followers
September 22, 2022
Սյունեի ձեռագիրը 4 էլեմենտներից earth-ն ա՝ հող: Ձեռագրից կիսատ սուրճի, հողի, վանիլի ու սարկազմի հոտ ա գալիս: Իր առաջին վեպը նույնպես բացառություն չէր: Գրքի անունից ու առաջին էջերից երբեք չէիր գուշակի, որ կեսից դետեկտիվ ա դառնում:
Գրքի անունը նույնպես գրքի մեջտեղում պարզաբանվում ա ՝ հացի վրա քսած ցավով ու տրորված արցունքներով:
Դասավորված դարակներով, բարձր ինտելեկտով, զգացմունքային ու քաղցրասեր գիրք ա՝ հենց իր նման:
Ես շատ հավանեցի:
Profile Image for Siranush Zakaryan.
16 reviews2 followers
July 13, 2023
Շատ արագ ու հավես կարդացվող գիրք է։
Ամբողջ կարդալու ընթացքում մի փոքր նյարդայնացնող էր երկխոսությունների մեջ հեղինակի կողմից չափից շատ ջանք ներդնելը։ Անբնական խոհափիլիսոփայական մտքերն ու քննարկումները մի քիչ շատ էին։ Բայց գիտե՞ք ինչ, դրա շնորհիվ կարդալիս ինձ կարևոր էի զգում գրողի աչքին։
Profile Image for Zara Kocharyan.
13 reviews8 followers
September 27, 2022
Մի շնչով կարդացի վեպը ու շատ շատ հավանեցի: Ընթացքում հազար տեսակ ապրումներ ունեցա: Հերոսների հետ անցա իրենց կյանքի բոլոր փուլերը, վայելեցի ինտելեկտուալ ու «համով» զրույցները:
Profile Image for Arsen.
526 reviews10 followers
October 29, 2022
Գրքում շոշափվում են արդիական համամարդկային խնդիրներ։ Ամեն մարդ կարող է գտնել իրեն կամ իրենը այս գրքում։ Բեղուն գրիչ Սյունեին, նա դեռ շատ բան ունի տալու գրականությանը։
Profile Image for Varduhi Hovhannisyan.
143 reviews6 followers
February 21, 2023
Չեմ ուզում երկար-բարակ գրեմ, բայց էս գիրքը հատուկ նշանակություն ունեցավ ինձ համար ու օգնեց շատ կարևոր որոշում կայացնել
Profile Image for Karin.
27 reviews
March 12, 2023
Աաաաաաա: էնքան կուզեի կարողանալ զգացածս արտահայտել: Փոխարենը կասեմ, որ պատրաստ եմ ֆիզիկապես կռվել յուրաքանչյուրի հետ ով էս գրքի մասին վատ բան կասի:

Մերսի Սյունե

Լացս գալիսա
Profile Image for Սեդա Այդինյան.
12 reviews
May 15, 2023
Գիրք մարդկային ճակատագրերի հատման, լավի ու վատի ցուցադրման մասին։ Գիրք, թե ինչպես կարող է մարդ փոխել ուրիշի կյանք։
Ես շատ հավանեցի այս գիրքը , քանզի տեսա մեր կողքին ապրող մարդկանց օրինակներ։
1 review
June 21, 2023
Շատ սիրեցի այս գիրքը։ Հատկապես շատ սիրեցի այս խոսքերը "Լուծելն է լուծումը"։
Displaying 1 - 16 of 16 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.