Գուրգեն Խանջյանի «Համավարակ» վեպը վերադարձի պատմություն է, ինչ-որ տեղ գուցե ստիպված վերադարձի: Բայց ծավալվող դեպքերն ու իրադարձությունները, ներառելով համավարակի ու պատերազմի իրողությունները, հայրենիքում մնալու աղոտ հեռանկարը վերածում են հաստատակամ որոշման
Gurgen Khanjyan is a well-known contemporary writer and playwright. He is the author of ten books, including several novels, plays and short story collections. He has worked for the public television and radio, has been published in various newspapers and literary magazines. His works were translated into Russian, Persian, Romanian and English. He is the editor of “Gretert” literary newspaper of the Armenian Union of Writers. He translates literature from Russian into Armenian. Plays by Gurgen Khanjyan are staged in Armenia and Diaspora. For his fiction and plays he was awarded with the Prize of the Government of Armenia, Writer’s Union of Armenia and “Narcis” literary magazine.
Ա~խ ինչ լավն է Խանջյանը🤍Գիրքն աննկարագրելի լավն է։ Ես առհասարակ սիրում եմ ժամանակակիցներին, քանի որ նրանք, հենց նրանք են լավագույնս զգում այսօրվա շունչը, ապրումները, կյանքը։ Խանջյանն այնքան գեղեցիկ ու այնքան սրտին մոտ գրել էր Անկախ Հայաստանի սկզբից մինչ օրս, ամեն մի բջիջով ապրեցի գիրքը և ինչու գիրքը, գրքում հենց իմ ապրումներն ու կյանքն էր, բոլորս անցել ենք, ապրել ենք ու դեռ ապրում ենք այդ կյանքը.... Շատ էին խոսքեր, մտքեր, որ առանձնացրել եմ, այստեղ մի քաիսը կգրեմ Կոտրվելա Էրևանցու դուխը, առհասարակ` հայ մարդու դուխը։ Ինքն իր երկրում օտարի պես է քայլում, գլուխը կախ գցած, ամաչում ա, իրան մեղավոր ա զգում։ Բայց էսպես չի մնալու էս էլ կանցնենք, հին, փորձված, առողջ արուն ենք, հեսա ոտի ենք կանգնելու, մենք հանձնվող չենք։
Ամենասոսկալին այն է, որ ինչ կատարվում է` մարդու մարդ լինելու հաշվին է կատարվում, փչանում է այսօրվա մարդը, փչացնում են նրան, նեղմիտ, եսակենտրոն, անհոգի սպառող են դարձնում, ուղղորդելի ռոբոտ....
Կարդացեք Գուրգեն Խանջյանին և առհասարակ կարդացեք ժամանակակից գրողներին🤍
Ինձ թվում ա իմ կարդացծներից՝ ամենաթույլ խանջյանական վեպն էր։ Երևում էր, որ ցավոտ թեմաների մասին ա ուզեցել խոսել, բայց ոնց որ ուղղակիորեն էդ մտքերը արտահայտել ա շատ պարզ ու միաշերտ հերոսներով ու իրավիճակներով, դիալոգների միջոցով հնչող ինչ-որ բանալ լոզունգներով: Դե բայց անընդհատ ուժեղ գործեր գրելն էլ հեշտ չի երևի, ոչինչ։
«Սա իմ երկիրն է՝ չափսերով այնպիսին, որ կարող եմ վերցնել հետս, թե մի հեռու տեղ գնամ: Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր, փոքրիկ՝ ինչպես նորածին զավակ, իսկ քարտեզի վրա ընդամենը արցունքի մի կաթիլ... Սա իմ երկիրն է՝ չափսերով այնպիսին, որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ, որ չկորցնեմ հանկարծ...»