Լևին հետաքրքիր ձեռագիր ունի։ Վերջում էլ զարմացնում ա ու հարցականներ թողնում։ 2-րդ գիրքս էր իրանից ու շատ մեծ տխրությամբ եմ կարդացել, բայց տպավորիչ էր։ Ծնողների ու երեխաների հարաբերությունների, կյանքի մասին գիրք էր, եթե կարճ ասեմ։ Չեմ ուզում սյուժեին շատ անդրադարձ անել, բայց մի 2 բան ասեմ Ջուլիայի ու Էնթոնիի(աղջկա և հոր) հարաբերություններն են առանցքային, բայց պակաս կարևոր ու հետաքրքրական չէր Ջուլիայի անձնական, իսկ ավելի կոնկրետ` սիրային կյանքը։
Ինչքան բան ենք չէ՞ ունենում իրար ասելու, երբ էլ հնարավոր չի լինում հանդիպել, խոսել։ Նույնիսկ երբ թվում ա, թե չես սիրում, երբ մտածում ես, թե կյանքիդ բոլոր խնդիրների, դժբախտության մեջ էդ մարդն ա մեղավոր, մեկ ա կորստից հետո սկսում ես այլ կերպ լինել։ Հա, մահն առավել ևս ստիպում ա վերարժևորել ու ինձ համար էս գիրքը նաև էդ էր ցույց տալիս։
Պատկերացրեք, որ ծնողի, ընկերոջ, սիրելիի եք կորցրել լինի բաժանում, թե մահվան պատճառով, ի՞նչ կզգայիք, ի՞նչ կուզենայիք ասել իրեն։
Երևի լավ եղավ, որ հիմա նվեր ստացա ու սկսեցի կարդալ էս գիրքը։ Ինձ խորհուրդ էին տվել կարդալ, բայց ես չէի սպասում, որ էսպիսի գիրք կլինի, որ էսքան տեղին կլինի...
Էսօր հուզականությունս մի կողմ դրած, ինքս ինձ հարցրել եմ, թե ինչ կուզենայի ասել իմ հարազատին, ում կորցնում եմ։ Շատ, անասելի շատ բան ունեմ ասելու, բայց դեռ չեմ ասում, հուսով եմ, որ գոնե կհասցնեմ ասել...
Արժեր կարդալ ու հա, մի բան էլ ծնողների մասին` երբեմն իրոք շատ երկար տարիներ են պետք գալիս, որ երեխաներն ու ծնողներն իրար հասկանան ու ընդունեն, ներեն իրար սխալների, թերացումների համար, բայց էդ երկար տարիներն իրանց պտուղները տալիս են, երբ 2 կողմն ա էդ ուզում, միակողմանի ոչինչ չի ստացվի...