The Vardanank novel is based on real historical events of the 5th century- the Armenian Liberation War, historically known as the "war of Vardanians".It is written by a bright, juicy language, includes historically colorful images of St Vardan's associates, the real picture of the life of Persian and Byzantine ruling circles.
«Վարդանանքը» այն ստեղծագործություններից է, որին արժե վերադառնալ նաև հասուն տարիքում։ Կարևոր եմ համարում պարբերաբար (վեր)ընթերցել պատմական իրադարձությունների հիման վրա գրված ստեղծագործություններ, քանի որ դրանք հիշեցնում են, որ հայ ժողովուրդը միշտ եղել է պայքարող և նույնիսկ ամենածանր ու անելանելի իրավիճակներում կարողացել է պահպանել իր ոգին՝ մինչև վերջ պայքարելով հանուն հավատքի, արժանապատվության և արդարության։
Գուցե իմ գնահատականը որոշ չափով սուբյեկտիվ է, սակայն ես շատ եմ սիրում այս պատմավեպը։ Այն ինձ համար ոչ միայն բարձր գրական արժեք ունեցող ստեղծագործություն է, այլև հայոց պատմության կարևոր ժամանակաշրջանի կենդանի արտացոլում։ Հեղինակին հաջողվել է պատմական իրադարձությունները ներկայացնել այնքան հետաքրքիր ու տպավորիչ, որ գիրքը չի ձանձրացնում ընթերցողին, այլ ամբողջությամբ կլանում է նրան և պահում հետաքրքրությունը մինչև վերջին էջը։
Իմ մեջ ինչ–որ բան փոխվեց այս գիրքը կարդալուց հետո։ Խոսքերը քիչ են այդ զգացողությունը նկարագրելու համար։ Ուժեղ, հուզիչ, մնայուն։ Արդարացրեց իմ բոլոր սպասելիքները։