«Ես մտածեցի՝ կարո՞ղ է աղջկան մի ապտակ տամ, հանգստանա, բայց մեկ էլ տեսար հակառակ ազդեցությունը թողներ: Հետո՝ նույն վայրկյանին էր, որ սեղանը ցնցվեց, ու ափսեները ցած թափվեցին: Լսվեց սարսափելի ճռնչոց, որը հսկա ատամների կրճտոցի էր նման, և առաստաղը ճաքեց, ու ծեփերը սկսեցին ընկնել մեզ վրա: Ես ուզում էի ինձ լուսամուտից դուրս գցել, բայց մեր խցիկը լուսամուտ չուներ: Դռան բռնակը քաշեցի՝ դուռը լռվել էր: Հանկարծ լույսը հանգեց, հատակը ոտքերիս տակից փախավ, ու ես սրտիս տակ դատարկություն զգացի:
Վերջ, համեմատաբար արագ է կարդացվում, Սողքի, հոսելու, գնալ-կորելու, կամ անկախ քեզանից դրանում հայտնվելու գաղափարը հավես է շատ։ Փախեփախի պահ էլ, 90-ականների արտացոլում է երևի։ Կախված տարիքից, երևի տարբեր զուգահեռներ կտանեք գիրքը կարդալիս, հերոսներ կամ շենքեր կամ իրադարձություններ կճանաչեք կամ ձեր կենսափորձից ու տեղեկացվածության աստիճանից ելնելով կկարողանաք տեղայնացնել, գտնել։ Հայերենն էլ է հաջող, սահուն, իր վրա ուշադրություն չի գրավում, թողնում է հանգիստ տեքստն ընթերցել. սա ժամանակակից գրականության կամ թարգմանությունների ամենաբարդ կողմերից մեկն է, մեկ-մեկ գիրքը թողած փորձում ես հասկանալ նախադասությունը, էնքան որ անհաջող կամ պտտացրած է։ Մի խոսքով, գեղարվեստական վավերապատում հայաստանյան իրականության՝ անցակցրած հեղինակի անձական փորձի ու կյանքի մաղով։ Կարդալ արժի անպայման, Հայաստանը հասկանալու համար։
Weak writing, weak language, the side of Armenian society I don't even want to know, no characters to sympathize or identify myself with, Armenian politics, bla-bla-bla. I wouldn't finish the book if it wasn't this short.