Եթե դուք էլ ունեք ծանոթ, ով գիտի, որ, ակնհայտորեն, տանել չեք կարողանում վարդագույնը, (Floyd-ը չհաշված) և այնուամենայնիվ դիտավորյալ ընտրում ա գիրքը՝ շապիկից ու վերնագրից ելնելով, վատ տարբերակ չի՝ 2 տարի անց խորդանոցից գտնելու ու պատահական կարդալու համար։ Երգերից մեջբերումները չհաշված (բացի All you need is love-ից ^_^) գլուխների նախաբանները վատը չէին, հատկապես, երբ ունեին քաղաքական, սարկազմային բնույթ։ 2 աստղի վրա ազդեցին նաև house of rising sun-ի նշումն ու բիթլամանությունը։ Ազնիվ կլինի նշել, որ իրականությունն էր` շաուրմայի կրպակներից, մեքենաներից, ԵՊՀ-ից (իհարկե պարզ ա, թե հատկապես որ ֆակերից) ու մեծամասնություն կազմող այլ աղբյուրներից բխող հասարակական ու անհատական հայկական իրականությունը։ Հա, մեկ էլ հայկական ՀԿ-ների մեծ մասի, ընդդիմության ու Սփյուռքի նախարարության հատվածներն էին դիպուկ։ Սեքսիզմի մասին էլ խոսք կար, բայց, շատ հաճախ, հենց հեղինակային խոսքում էին նման մտքեր արտահայտվում։ Առանձնապես բարկացրեց հերոսներից մեկի .« Արա, հո դու դաուն չես» արտահայտությունը, որ, հավանաբար, ներառվել էր իրականությունը ցույց գալու համար, բայց վստահ չեմ...ամեն դեպքում տիպիկ իրավիճակ ստեղծելու համար վատագույն տարբերակն էր։ Պետք չի գրքից ունենալ վարդագույն ակնկալիքներ, խիստ սև, ձմռանն ու փակ տարածքներում արևային ակնոցով, քրտնաթոր մարդկանց ու քաղաքի պատմություն էր։
Զարմանում եմ ինձ վրա, որ կարողացա էս ուղղագրությամբ ու կետադրությամբ գրած տեքստը մինչև վերջ կարդալ։ Ես լրիվ նորմալ եմ վերաբերում գրականության մեջ խոսակցական լեզվի կիրառմանը, բայց հայերենը «?» նշան չունի, բայց դե գրքի բոլոր նախադասություններում մենակ էդ նշանն էր։ Ու հա, երբ որ մարդ խոսակցականով ա տեքստ գրում, չի նշանակում որ չպետք ա կետադրի. առանց նորմալ կետադրության ո՛չ նախադասության իմաստն ա հասկացվում, ո՛չ երանգը։ Էլ չեմ ասում, թե ինչ անհարթ էր հեղինակի խոսքը, էդպես էլ չհասկացա, խոսակցական ա, գրական, թե ինչ որ միքս։ Քաղաքային ժառգոնի որոշ բառեր ընդգծված էին, բայց դա ինձ դուր չեկավ, որովհետև արհեստականորեն ստիպում էր ուշադրությունը դրանց վրա սևեռել։ Հա, որքան էլ զարմանալի ա, փաստորեն՝ խմբագիր ու սրբագրիչ էլ ա ունեցել այս գիրքը։
Կարող եմ մի երկու ոչ վատ բան էլ ասել՝ հա, տեղ-տեղ արտացոլում էր հայկական իրականության դրվագներ, բայց շատ ընդհանրացված էր։ Նույնիսկ նրանք էին քյարթ, ում հեղինակը քյարթ չէր ներկայացնում։ Քաղաքային կոլորիտ կար, բայց էս գրվածքը դա լավը չի դարձնում։
Միգուցե 1/5 գնահատականս շատ ցածր ա, բայց ձեռքս չի գնա էս սխալախեղդ, հարցականաբռնաբար ու սարսափազդու շապիկով գրքին ավելի բարձր դնել։
Կյանքում չէի մտածի, որ վարդագույն կազմով ու սենց սմայլիկներով գիրք կկարդամ, կարդալու ընթացքում էլ կհանդուրժեմ լիքը կետադրական սխալներն ու բացթողումները, բայց շատ հավես ու լավ կարդացվող գիրք ա, առաջին երկու էջից սկսում ես կարդալ ու կարդում մինչև վերջ։ Շատ հետաքրքիր կերպարներ ու հավես դեմքեր են հերոսները, մեր իրականությանը շատ մոտ կանգնած, ոնց որ դեպքերը հիմա կատարվեն, այլ ոչ թե տարիներ առաջ։ Գրքի սկիզբը շատ լավն ա ու խոստումնալից, բայց հետո ինչ-որ տղայական բազառներ, աղջկական բամբասանքներ, խանդ, ինտրիգներ, որոնք ես էդքան էլ չեմ սիրում։ Առանձնապես բան չասող տեքստ ա, ուղղակի ամրապնդում ա մեր իմացածը մեր երկրի համալսարանների, կրթության, ՀԿների ու դրամաշնորհների, քաղաքականության, ընտանեկան ու ընկերական հարաբերությունների մասին։ Հա՛, մեկ էլ լիքը սեքսիզմ կա գրքի մեջ, բայց դե որ հեղինակին ճանաչում ես, արդեն հասկանում ես, որ սարկազմ ա։
Կարդացի մի շնչով՝ դաս անելու տեղը: Լիքը բաների հետ համաձայն չեմ: Ու դե բնականաբար լիքը բան ձեռք առնելու նպատակով ա ներկայացվում, բայց, կարծում եմ, որպեսզի "մեսիջը" տեղ հասնի պետք ա, որ մյուս կողմն էլ, մյուս տեսակետն էլ նույն քանակությամբ քննարկվի, բալասին բերվի այդպես: Ամեն դեպքում ողջունում եմ էս գաղափարը: Առանձնապես հենց "էսօր"ը նկարագրող գրականություն մեզ մոտ քիչ եմ տեսել ու շատ հաճելի ա կարդալ սենց բաներ: Ուրիշ տեսանկյունից ես նայում քաղաքիդ կամ հասարակությանդ, ուրիշի աչքերով ես նայում, տեսնում ես քո հարևանի իրականությունը ու էս ամենը ինչ որ տեղ ունի ուսուցողական բնույթ: Նաև շատ հավես էր կարդալ նկարագրվող վայրերը, մեջբերումները ու ապրելակերպը: Ինչ որ տեղ հարազատ էին ու ծանոթ :) Շատ հեփի ենդ չսպասեք: Գիրքը թողնում ա բավականին շատ խառը զգացմունքներ: