Վարդան Հարությունյան

Վարդան Հարությունյան’s Followers

None yet.

Վարդան Հարությունյան


Born
in Armenia
February 03, 1961

Website


Ավարտել է Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանը

1978թ․ ավարտելով Վայքի միջնակարգ դպրոցը ուսումը շարունակելու նպատակով տեղափոխվել է Երևան։ Նույն թվականին ծանոթացել է հայ այլախոհների հետ և ընդգրկվել է կոմունիստական ամբողջատիրության դեմ ուղղված պայքարի մեջ` մասնակցելով այդ տարիներին Հայաստանում գոյություն ունեցող ընդհատակյա կազմակերպությունների աշխատանքներին: Սկզբնական փուլում անդամակցել է Հայ ազգային միություն (ՀԱՄ) գաղտնի կազմակերպությանը, ապա՝ դարձել է ընդհատակում գործող Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) երիտասարդական կառույց հանդիսացող Հայ Երիտասարդների միության (ՀԵՄ) անդամ։
...more

Average rating: 3.5 · 2 ratings · 1 review · 2 distinct works
Քաղբանտարկյալի պատմություն

it was amazing 5.00 avg rating — 1 rating
Rate this book
Clear rating
Այլախոհությունը Խորհրդային ...

it was ok 2.00 avg rating — 1 rating
Rate this book
Clear rating

* Note: these are all the books on Goodreads for this author. To add more, click here.

Quotes by Վարդան Հարությունյան  (?)
Quotes are added by the Goodreads community and are not verified by Goodreads. (Learn more)

“Տեսեք, թե ինչքան բարդ է այսօր մեր կյանքը: Արդեն 25 տարուց ավելի է հայտարարել ենք, որ ժողովրդավարական հասարակարգ ենք ստեղծում, իսկ հասարակական փոխհարաբերություններում, մարդ-պետություն, մարդ-հասարակություն փոխհարաբերություններում մնացել ենք նույն խորհրդային մակարդակի վրա: Աոանձին դեպքերում անգամ հետընթաց ունենք: Հասարակական համակեցության մոդել մշակելիս, աոաջին հերթին, շեշտը պետք է դրվի մարդու կրթական ցենզի ու մտահորիզոնի ընդլայնման վրա: Մարդը պետք է խորապես ընկալի իր իրավունքներր և հավատա, որ ինքն անձամբ լրջագույն արժեք է, ապա պետք է իմանա, որ դիմացինը նույնպես օժտված է այդ իրավունքներով, և որ իր իրավունքները սահմանափակվում են այնտեղ, որտեղից սկսվում են դիմացինի իրավունքները: Սա չպետք է լինի պարզ իմացություն, պետք է համոզմունք լինի, դառնա աշխարհընկալում: Պետք է ուսուցանվի մանկապարտեզից ու դպրոցից սկսած: Իսկ մեր դպրոցներում գուցե շատ բան կա, բայց չկա քաղաքացի կերտելու ավանդույթ:”
Վարդան Հարությունյան, Քաղբանտարկյալի պատմություն

“… երբեք չեմ հասկացել ու չեմ էլ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ է երկիրն այդքան դաժան վարվում իր զինվորի նկատմամբ: Այն մարդու նկատմամբ, որն իր կյանքի գնով, զենքը ձեռքին հենց այդ երկրի սահմանները պաշտպանելուն է կոչված, որը հանցագործ չէ, և որի մեղքը, որպես կանոն, կանոնակարգային փոքրիկ խախտումներն են ու մանր-մունր զանցանքները: Ասում են՝ եղել են ու կան դաժան բանակներ: Բայց սեփական զինվորի նկատմամբ առկա այս կարգի դաժանությունները որևէ արդարացում ու բացատրություն ունենալ չեն կարող:”
Վարդան Հարությունյան, Քաղբանտարկյալի պատմություն

“Մի քանի հարյուր տարի ռուս մարդուն բացատրել են ու դեռ շարունակում են բացատրել, որ Ռուսաստանը համաշխարհային տերություն է, և փոքր ժողովուրդները պետք է կախման մեջ լինեն իրենցից։ Մի քանի հարյուր տարի ռուս մարդու ուղեղը լցրել են ու շարունակում են լցնել, որ Ռուսաստանն այլ ժողովուրդների տարածքները ներխուժելու, այլ ժողովուրդների ստրկացնելու և այլ ժողովուրդների ճակադագրերն ըստ իր քմահաճույքի վճռելու իրավունք ունի։”
Վարդան Հարությունյան, Քաղբանտարկյալի պատմություն



Is this you? Let us know. If not, help out and invite Վարդան to Goodreads.