Հուսիկ Արա (Ֆելիքս Եղիազարյան, հունիսի 24, 1967), հայ բանաստեղծ, ՀԳՄ անդամ։
Ծնվել է Արարատի մարզի Մրգավետ գյուղում։ Ավարտել է Երևանի թիվ 10 միջնակարգ դպրոցը։ 1991-1996 թվականներին սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի Ժուռնալիստիկայի բաժնում։ Առաջին բանաստեղծությունը տպագրել է 1985 թվականին «Ավանգարդ» թերթում։ 2001 թվականից Հայաստանի գրողների միություն անդամ է։