Abel > Abel's Quotes

Showing 1-5 of 5
sort by

  • #1
    Հովիկ Չարխչյան
    “Եվ, ի վերջո, ի՞նչ բան է կյանքը, եթե ոչ մասնակից լինելը:”
    Հովիկ Չարխչյան, Մինչև աշխարհի ծայրը

  • #2
    Հովիկ Չարխչյան
    “Սկիզբը քեզ հայտնի է ու դու առանց վարանելու հաստատում ես, որ այն կա: Իսկ վերջն անհայտ է, դրա համար էլ հեշտ է վիճարկել նրա գոյությունը: Բայց եթե դու կանգնած ես ճանապարհի մեջտեղում, ինչո՞ւ ես ընդունում դրա սկիզբն ու հերքում ես ավարտը:”
    Հովիկ Չարխչյան, Մինչև աշխարհի ծայրը

  • #3
    Հովիկ Չարխչյան
    “-Կասե՞ք ինձ,- հարցրեց նա,- ո՞րն է մեր սկզբնական զգացողությունը, երբ որևէ գաղտնիք ենք բացահայտում:
    -Բավարարումը:
    -Ճիշտ է: Իսկ ի՞նչ է հաջորդում դրան:
    -Բացահայտման հետևա՞նքը,- հարցրեց Մռայլը:
    -Դարձյալ իրավացի եք, հետևանքը: Թեև ոչ միշտ է այդ հետևանքը հաճելի կամ ցանկալի լինում, այնպես չէ՞:
    -Համարենք, թե այդպես է:
    -Այդպես է: Բայց նկատեք, որ ի տարբերություն երկդիմի, փոփոխական հետևանքի, գաղտնիքը կայուն է, բոլորի համար նույն դեմքն ունի ու նույն գրգիռներն է արթնացնում:- Երիտասարդը լռեց, ինչ-որ բան էր խորհում, իսկ հետո ասաց,- հիշեք, չէ՞ որ այդպիսին է նաև սերը: Միշտ պիտի մնա մի մութ անկյուն, չքողազերծված մի շերտ, մի առեղծված, որ հրապույրը չցնդի, որ բորբոքվի կիրքը, որ չխամրի գույնը, որ սիրտը տրոփի անճանաչելիի հանդեպ մեր ունեցած սրբազան երկյուղներից: Սա է, որ մարդուն ոգեղեն սնունդ է տալիս, դառնում է մեր արյան բաղադրությունը, կողմնորոշում է ընթացքը: Ու նրա գաղտնիքների հարուցած դողը նույնն է բոլորիս համար...”
    Հովիկ Չարխչյան, Մինչև աշխարհի ծայրը
    tags: love

  • #4
    Հովիկ Չարխչյան
    “Ախր ինչպե՞ս չեք ուզում ընդունել, որ կյանքը ոչինչ չարժե, եթե այնտեղ գաղտնիքներ չկան, եթե ամեն ինչ հասկանալի է ու տեսանելի, եթե ները չի զարմացնում, բացառիկը չի հիացնում: Խաչբառի պես մի բան է. լրացրեցիր դատարկ վանդակները՝ կարող ես արդեն մի կողմ նետել, որովհետև այն դադարում է քեզ համար հետաքրքիր լինել...”
    Հովիկ Չարխչյան, Մինչև աշխարհի ծայրը

  • #5
    Հովիկ Չարխչյան
    “Երբեք չես կարող գուշակել անակնկալ արարքները, որ քեզ կմատուցեն ներամփոփ մարդիկ:”
    Հովիկ Չարխչյան, Մինչև աշխարհի ծայրը



Rss
All Quotes



Tags From Abel’s Quotes