ՅԱՎՐՈՒՀՐԱՏ eBooks discussion

Illusions: The Adventures of a Reluctant Messiah
This topic is about Illusions
120 views
Ինչ ենք կարդում > Ռիչարդ Բախ, Պատրանքներ

Comments Showing 1-7 of 7 (7 new)    post a comment »
dateUp arrow    newest »

message 1: by Marat (last edited Aug 04, 2013 06:24AM) (new) - rated it 4 stars

Marat M. Yavrumyan (marat-yavrumyan) | 14 comments Mod
Կարդում ենք ու փորձում քննարկել։ Էլեկտրոնային տարբերակը՝ այստեղից՝ ePUB, Kindle Mobi

Amazon Kindle-ի համար պիտի ներբեռնել գրքի Kindle Mobi տաբերակը, մյուս բոլոր սարքերի համար (ներառյալ Android, iOS սմարթֆոններն ու պլանշետները)՝ ePUB տարբերակը։ iPhone-ում, iPad-ում պետք է անպայման օգտագործել Safari բրաուզերը (և iTunes Store-ից ներբեռնել iBook app-ը, եթե արդեն իսկ չունեք)։


message 2: by Marat (last edited Aug 04, 2013 10:19AM) (new) - rated it 4 stars

Marat M. Yavrumyan (marat-yavrumyan) | 14 comments Mod
Ավելի լավն էր, քան «Ջոնաթանը»։ Չնայած, Բախի սիրահարներին դեռ այնքան էլ չեմ հասկանում։ Դանդաղ ու հանդարտ ընթերցանություն է պահանջում։ Մյուս կողմից՝ ամբողջ գրքում միայն մի պարբերություն հավանեցի, մի երկու տեղ մի երկու փոքրիկ ձևակերպում չհաշված։)

«Երբ նա ասում էր այս ամենը, այնքան միայնակ տեսք ուներ, ինչպիսին երբևէ չէի տեսել, որ ունեցած լիներ մեկնումեկը այս երկրի վրա։ Նրան ո՛չ ուտելիք է պետք, ո՛չ տուն, ո՛չ փող, ո՛չ փառք։ Նա մեռնում է իր իմացածն ասելու կարիքից, ու ոչ մեկին հետաքրքիր չէ, ոչ ոք չի լսում նրան։ Ես կկոցեցի աչքերս, որ արցունքս պահեմ»։


message 3: by Bayandur (new)

Bayandur (songoffall) | 7 comments Տիգրան, դու Ադամանդե Սուտրան կարդացե՞լ ես :D


message 4: by Bayandur (last edited Sep 30, 2013 04:54PM) (new)

Bayandur (songoffall) | 7 comments Ռիչարդ Բախի երկրպագուներին ինչքան ճանաչել եմ, այնքան էլ չէ: Կասե՞ս, կոնկրետ որ դրույթներն էին որոնց նման:

Կարևոր հակասություններ կան ասածիդ մեջ, օրինակ՝ Ադամանդե սուտրան մահայանա բուդդիզմի գրվածքներից է, իսկ ձեն-բուդդիզմը, չնայած համարվում է պաշտոնապես մահայանա, դասական մահայանայի հետ սպասվածից քիչ կապ ունի ու ընդհանրապես հանդիսանում է չինական չան-բուդդիզմի տեսակ (չան-բուդդիզմն իրենով խիստ ազդվել է ու ազդեցություն է ունեցել դաոսիզմի վրա), որն ինքնուրույն էվոլյուցիա է ապրել ու հինդուիստական/ջայնիստական ազդեցությունների փոխարեն միահյուսվել է տեղական ճապոնական սինտոիզմի հետ: Այլ կերպ ասած, Ադամանդե սուտրան, ինչպես Ոսկե լույսի սուտրան, ձեն-բուդդիզմում ձենի գաղափարի հետ այնքան էլ կապ չունի, ունի առավել պատմական նշանակություն ու քանի որ գրվել է չան-բուդդիզմի ստեղծումից ամենաքիչը երեք դար առաջ ու ձեն-բուդդիստական առակներ պարունակել չէր կարող: Սանսարան դու շփոթում ես մայայի հետ (մայան աշխարհն է, որն իլյուզիա է, սանսարան կյանքի ընթացքն է, բառացի թարգմանվում է որպես «շարունակական հոսք»): Սանսարան արդյունք է ավիդյայի (բառացի՝ տգիտություն): Ինչևէ, սանսարայի, ավիդյայի ու մայայի գաղափարները ոչ Ադամանդե սուտրան է ներմուծել, ոչ էլ ընդհանրապես բուդդիզմը. այն կա նաև հինդուիզմում, ջայնիզմում ու բոն պոում:

Ինչն ինձ հիմք տվեց մի քիչ չվստահել բուդդիզմի ոլորտում քո գիտելիքներին:

Բախն ինչպես միշտ արևելյան հավատալիքներից մի քանի պոպուլյար միտք է գրել, դեմքի շատ խելոք արտահայտությամբ: Իսկ այ, ոլորտը նորմալ ուսումնասիրելու համար չափազանց ծույլ էր: Դրա համար էլ նրա գրածը մակերեսային է, աֆորիստիկ, ու ընդհանուր առմամբ թույլ:


message 5: by Bayandur (new)

Bayandur (songoffall) | 7 comments Իրականում Բախի գաղափարները հիշեցնում են բուդդիզմի պոպուլյար գաղափարների մեկնաբանություն մի մարդու կողմից, ով բուդդիզմը համարում է զուտ արևմտյան սոլիպսիզմ կոչվող գաղափարի արտահայտում, այն էլ նույնիսկ այդ գաղափարի խիստ պրիմիտիվ ընկալմամբ: + նյուէյջ, նյուէյջ, նյուէյջ:

Որպեսզի պարզ լինի ասածս, ձեն-բուդդիստական իմաստունը նման «առակ» գրած աշակերտին կպարգևատրեր գլխին մահակի հարվածով, այն էլ լավագույն դեպքում: Ու այո, ձեն-բուդդիստական իմաստունները սիրում էին դուբ աշակերտների գլխին մահակով հարվածել:


message 6: by Bayandur (new)

Bayandur (songoffall) | 7 comments Օքեյ:) արդյունքում պարզապես քո ասածը կմնա չհիմնավորված:


message 7: by Bayandur (new)

Bayandur (songoffall) | 7 comments Աստղիկ, դուք ծանո՞թ եք քրիստոնեական/քրիստոնեամերձ նյուէյջին (թեոսոֆիա ու հարակից զիբիլներ):

Կես ժամ փաստարկներ ես բերում, ու ինչ-որ մեկի ոգեցունց զեղումներն ավելի համոզիչ են դուրս գալիս: Աշխարհ, կանգառում պահիր, իջնող կա:


back to top