Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

Everything is Illuminated
This topic is about Everything is Illuminated
note: This topic has been closed to new comments.
33 views
Արխիվ > Նոյեմբերի գիրքը. որտեղից գտնել

Comments Showing 1-13 of 13 (13 new)    post a comment »
dateUp arrow    newest »

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Ողջույն բոլորին,

ձայների մեծամասնությամբ արդեն ընտրվել է նոյեմբերի գիրքը: Jonathan Safran Foer-ի Everything Is Illuminated-ն է: Նախքան գիրքը պաշտոնապես կարդալ սկսելը (չնայած արդեն կարող եք սկսել, դե ես էլ արդեն կարդացել եմ), առաջարկում եմ էստեղ գրենք, թե ինչպես կարելի է գիրքը ձեռք բերել:

Ռուսերեն թարգմանության էլեկտրոնային տարբերակ կա՞:

Ես ունեմ իմ օրինակը, բայց արդեն խոստացել եմ խմբի անդամներից մեկին: Ժամանակին այն ձեռք էր բերվել Բյուրոկրատ գրախանութից: Գուցե էլի օրինակներ լինեն:

Ամերիկյան համալսարանի գրադարանում էլ կա:
Եթե այլ տարբերակներ գիտեք, կարող եք առաջարկել:


message 2: by Edward (new)

Edward Jamieson (edwardjamieson) | 5 comments Անգլերեն տարբերակն ունեմ, ով ցանկանում է, թող գրի ինձ էլ. փոստը կուղարկեմ


Davit | 272 comments Ողջույն, շատ ուրախ եմ, որ Everything Is Illuminatedը ընտրվեց:

Գիրքը կվերցնեմ Բյուրից (Շնորհակալություն իրեն): Ահա էլեկտրոնային տարբերակների հղումները՝
Ռուսերեն՝ http://flibusta.net/b/144626
Անգլերեն՝ http://literatori.files.wordpress.com...

Բարի ընթերցումներ ^-^ Բյուր, պաշտոնապես նոյեմբերից ենք չէ՞ սկսելու:


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Հա, բայց արդեն կարող ես սկսել, մինչև գիրքը տամ :D


Davit | 272 comments Չէ :D Մինչև նոյեմբեր կվերջացնեմ ներկայիս գիրքը :D


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Գտե՞լ եք գիրքը: Վաղվանից կսկսվի «պաշտոնական» ընթերցանությունը: Քանի որ էս գիրքը ես արդեն կարդացել եմ (ու շատ սիրում եմ), կաշխատեմ ընթացքում անընդհատ քննարկումներ հրահրել :)


Davit | 272 comments Ես գտել եմ արդեն :D

Ու նաև, ինչ-որ մի հավես անձ ինձ նախապես ծանոթացրել ա գրքի կառուցվածքի, լեզվի, անգլերենի ու մնացած մանր-մունր բաներ հետ (բայց ոչ երբեք սյուժեի), որը ես շատ-շատ սիրում եմ:
Ապրես, Բյուրի *-*


Արմինե Պետրոսյան | 364 comments Բյուր ջան, ինձ էլ ծանոթացրու, էլի: Մանավանդ, որ անգլերենով եմ կարդալու, հաստատ դժվարությունների կհանդիպեմ:


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Հեսա կողքի թեմայում անեմ :)


Gayane (goyushek) Իսկ մարդ չկա՞, որ իմ պես կինոն նայել ա, բայց գիրքը նոր պիտի կարդա :)


Davit | 272 comments Ես Ֆոերի մյուս գրքի կինոն եմ նայել, չգիտեի որ էս մեկն էլ կինո ուներ, գիրքը փնտրելուց եմ տեսել :D
Իսկ ֆիլմը լավն ա՞


Gayane (goyushek) Ֆիլմը շատ լավն ա ^_^ http://www.youtube.com/watch?v=OguSmb...


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Ես ֆիլմը գիրքը կարդալուց հետո եմ նայել, էնքան էլ դուրս չեկավ:


back to top
This topic has been frozen by the moderator. No new comments can be posted.
116206

Armenian readers (Հայ ընթերցողներ)

unread topics | mark unread


Books mentioned in this topic

Everything is Illuminated (other topics)