Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion
Թեմատիկ ընթերցումներ
>
Թեմատիկ ընթերցումներ
date
newest »
newest »
Ես կողմ եմ, ես կողմ եմ ։ԴԱաաաա՜
ու գրքի շարք ընտրելուն եմ կողմ
ու կողմ/առաջարկում եմ fantasy
ու միգուցե՞ մի քանի թեմատիկ ընթերցանություն անենք, ասենք եթե երկու կամ երեք թեմա առաջարկվի՝ ով ուզի մի խմբին մասնակցի, ով ուզի երկուսին կամ ավելի։ Որովհետև եթե ընտրվի մի բան, որը ինձ չհետաքրքրի, ես ահագին կտխրեմ ։Ճ
Ահա: Կարելի թեմատիկ ընթերցումների քանակի վրա սահմանափակում չդնել: Ով ուզում ա, կարա առանձին ֆոլդեր բացի կոնկրետ թեմայով, առաջարկի թեման, մի խոսքով, ինքնակազմակերպվի:
Ուհում, ուհում․ես շուտով ֆանտաստիկայի վրա կբացեմ ։Ճ
ու ինձ թվում է մի տաս գիրք կառաջարկեմ կարդալու ։Ճ
Ժող, եթե համախոհներ լինեն նաև կբացեմ փիլիսոփայական թեմատիկ ընթերցանումների էջ մահացու դասականներին կարդանք ։Ճ
Ահա, կայֆ ա: Բայց միանգամից շատ երևի չարժե, գուցե մի երկու հատ անենք փորձնական, տեսնենք ինչ կստացվի, նոր ընդլայնվենք:
Դավիթ, ես կկարդամ :)Ես ամռան կողմերը Stephen King-ի The Dark Tower սերիան եմ վերակարդալու, կարաք միանաք, չեք փոշմանի ♥
Ֆենտեզիին ու ֆանտաստիկային էլ կմիանամ, եթե հետաքրքիր բաներ լինեն։
Նոր հիշեցի, որ վաղուց ուզում էի Նոբելյան ստացած գրողներին կարդալ: Ի՞նչ կարծիքի եք, որ մի թեմատիկ ընթերցում էլ իրանց նվիրենք:
Մեկ էլ, ի՞նչ կարծիքի եք, եթե ամեն թեմատիկ ընթերցման համար առանձին թղթապանակ բացենք: Հիմա դեռ էդ ամենը քիչ ա, հետևաբար շատ չի խառնվում: Բայց պատկերացնում եմ ֆանտաստիկան մի հինգ գիրք դառնա, գիտահանրամատչելին էլ մի էդքան, սաղ խառնվելու ա իրար:
Մեկ էլ, ի՞նչ կարծիքի եք, եթե ամեն թեմատիկ ընթերցման համար առանձին թղթապանակ բացենք: Հիմա դեռ էդ ամենը քիչ ա, հետևաբար շատ չի խառնվում: Բայց պատկերացնում եմ ֆանտաստիկան մի հինգ գիրք դառնա, գիտահանրամատչելին էլ մի էդքան, սաղ խառնվելու ա իրար:
Հա, թղթապանակները լավ միտք են։ Ափսոս ենփաթղթապանակներ չկան, որ բացեինք թեմատիկի տակ։ Մեկ էլ արդեն եղած թեմաները չի լինում չէ՞ տեղափոխել նոր ֆոլդերի մեջ՝ իմ կպչունությունը բռնել ա ։ՃԻսկ Նոբելյանին ես չեմ միանա,
Հետո էլ ես իրանց հետ չեմ խոսում, որովհետև հոգեբանության մրցանակ չունեն ։Դ
Կարծեմ լինում ա արդեն բացած թեմաները տեղափոխել (էս թեման էդպես ա տեղափոխվել ոնց որ): Դե Նոբելյաններն ախմախ բաների տվել են, էդ հեչ: Էս վերջինը վառ օրինակ էր :D
Հոգեբանության համար էլ մի նեղվի: Մեկ ա, կարևոր հայտնագործությունները մյուս ոլորտներին տալիս են, ստացվում ա :D
Հոգեբանության համար էլ մի նեղվի: Մեկ ա, կարևոր հայտնագործությունները մյուս ոլորտներին տալիս են, ստացվում ա :D
Մարդ կա՞, որ հավես ունի դիցաբանություն կարդալու: Ասենք, կարանք հերթով տարբեր ազգերի դիցաբանություններ փորփրենք:







1. Առաջարկվում է թեմա (օրինակ՝ հայ ժամանակակից գրականություն, սայ-ֆայ, պատմվածքներ և այլն, ում մտքով ինչ թեմատիկ սահմանափակում կծնվի)
2. Որոշակի ժամանակահատվածում (ասենք, մեկ շաբաթ) առաջարկվում են թեմայի մեջ տեղավորվող գրքեր
3. Անցկացվում է քվեարկություն
4. Ամենաշատ ձայներ հավաքած գիրքը դառնում է այդ թեմատիկ ընթերցանության նյութ
Առանձնահատկություններ (համեմատած ամսական ընթերցումների հետ).
1. Խմբի ոչ բոլոր անդամներին կհետաքրքրեն, հետևաբար պետք է ակտիվ մասնակցություն չակնկալել
2. Օրացուցային խիստ կանոնակարգման չի ենթարկվի: Այսինքն, կարելի է վերցնել որևէ գիրք, որը, օրինակ տասը հատոր ունի և մի տարի ժամանակ դնել ամբողջը կարդալու համար:
Կարծիքնե՞ր, առաջարկնե՞ր